Թեթև ապրելու 10 գրավական. մի բարդացրեք իրավիճակը
09.06.2012
Որոշակի սովորություններ որդեգրելու դեպքում հնարավոր է կյանքը 180 աստիճանով փոխել ու կարողանալ ժպտալ անգամ այն իրադրություններում, երբ ուրիշները լալիս են…
1. Ողբերգություն մի սարքեք: Փոքրիկ խնդիրներից մեծ պրոբլեմ ստեղծելը հաճախ բնավորության թերություն է, երբեմն էլ' «կարևոր» տեսք ընդունելու ձև: Ամեն դեպքում դա բարդացնում է կյանքը: Պատահածը ոչ թե ուռճացրեք, այլ փորձեք հակառակը…
2. Մի արեք հապճեպ ենթադրություններ: Հաճախ, մտածելով, թե մենք գիտենք՝ ինչ է լինելու հետո, գալիս ենք որոշակի ենթադրության ու, քանի որ վստահ ենք լինում մեր կարծիքի մեջ, իրադարձությունները հենց այդպես էլ դասավորվում են: Հիշեք' Դուք եք որոշում, թե ինչը ինչպես կլինի, հետևաբար, հեռու վանեք բացասական մտքերը:
3. Օրենքներ մի հորինեք: Ազատեք Ձեզ ամեն տեսակի «պարտավոր եմ»-ներից ու «պիտի»-ներից:
4. Մի փնտրեք իդեալական բաներ: Սա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Ձգտեք հասնել «բավականաչափին», ոչ թե իդեալականին, քանի որ վերջինս այս կյանքում կամ չկա, կամ հազվադեպ է:
5. Հեռու մնացեք կարծրատիպերից: Հակառակ դեպքում կսկսեք կյանքին մի փոքրիկ պատուհանից նայել, ինչը շատ շուտով կբերի կյանքի անիմաստության զգացողության: Ազատ թողեք Ձեզ:
6. Մի ընդհանրացրեք: Եթե մի քանի խնդիրներ եք ունեցել, դա դեռ չի նշանակում, թե Ձեր մնացյալ կյանքը խնդիրների մեջ է անցնելու:
7. Մի հավատացեք էմոցիաներին: Հաճախ դեպրեսիվ վիճակի տպավորություն կարող է ստեղծել հասարակ սովածությունը, բայց եթե դուք փոքր- ինչ քաղցած եք, դեռ չի նշանակում, թե դժբախտ եք:
8. Ինչպես ասում են, սրտին մոտ մի ընդունեք: Հաճախ ինքներդ եք շատերին նման խորհուրդ տալիս: Վատ չէր լինի երբեմն սեփական խորհուրդները կիրառել:
9. Լավատես եղեք: Մի ասեք, որ վատատես եք ու վերջ: Աշխատեք Ձեզ վրա, և կստացվի:
10. Մի ապրեք անցյալով: Եղածը եղած է: Մոռացեք, ինչպես վատ երազը, ու առաջ շարժվեք: Մի կառչեք անգամ լուսավոր անցյալից. Այն նույնպես հետևում է: Ավելի լավ է աշխատեք նույնպիսի եւ ավելի լավ ապագա կառուցելու վրա: Դիտվել է 6516 անգամ
|