|
ԽՈՀԱՆՈՑ |
|
Աղի բլիթ պետք է պատրաստի ոչ թե այրի, այլ «ամենաերջանիկ» կինը
03.02.2012
Ավանդույթի համաձայն, Սուրբ Սարգսի տոնի նախօրեին չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում: Ըստ ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու՝ սխալ է այն կարծիքը, թե բլիթ պիտի պատրաստի տարիքով մեծ, այրի կին: «Եթե հավաքված են կանայք, ապա նրանցից աղի բլիթ է պատրաստում ամենաերջանիկը, ով մեծ սեր է ապրել ու երեխաներ ունեցել: Կամ երբ աղջիկներ են հավաքվում, այդ պարագայում պատրաստում է սիրահարված աղջիկը, ով այդ «սիրո տարոսիկը» տալիս է բոլորին»:
LN-ի հետ զրույցում տիկին Ագուլեցին ներկայացրեց այն բաղադրատոմսը, որով աղի բլիթ է պատրաստում իր երեխաների համար: Հարկավոր է մեծ քանակությամբ աղ, ջուր, ալյուր: Ագուլեցին խորհուրդ է տալիս ավելացնել նաև մածուն և թթվասեր. ավելի համեղ կլինի: «Կարևորը աղի բլիթը ուտելը չէ, այլ այն, որ երիտասարդները հասկանան տոնի իմաստը և գտնեն իրենց սիրուն»,- նշեց Լուսիկ Ագուլեցի:
Հասմիկ Մելիքսեթյան Դիտվել է 22206 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Հնդկացորենի թխվածքաբլիթներ
22.10.2026 Այս թխվածքաբլիթները հիանալի են նրանց համար, ովքեր փնտրում են ցորենի թխվածքաբլիթներին այլընտրանք. հնդկացորենի ալյուրը հաղորդում է յուրահատուկ ընկույզի համ և հաճելի խրթխրթանություն:
|
|
Վրացական գլանափաթեթներ սմբուկով
18.07.2026 Վրացական սմբուկով գլանափաթեթներն ընկույզի միջուկով համեղ նախուտեստ են, որը հյուրերն ակնթարթորեն կսպառեն:
|
|
 |
|
|
Տժվժիկ
26.06.2026 Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։
|
|
Դդմիկի կոտլետներ
05.06.2026 Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք
|
|
 |
|
|
Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը
05.05.2026 Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:
|
|
Շերտավոր աղցան «Նրբություն»
03.04.2026 Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|