Ելակային ուտեստներ. 7 համեղ գաղափար
25.05.2012
Ելակը շատ հարուստ է վիտամիններով: Բաց մի թողեք այս շրջանը եւ առավելագույնս օգուտ քաղեք հատապտուղը տարբեր ուտեստների մեջ վայելելու հնարավորությունից: Ձեզ ենք առաջարկում ելակային' հեշտ և արագ պատրաստվող 7 ուտեստ:
Բուրումնավետ ելակ. ելակը թրջել կարմիր գինու և թարմ նարնջի հյութի մեջ: Ավելացնել անանուխ: Մատուցել պաղպաղակի հետ:
Դեսերտային սոուս. հարել ելակները, ապա անցկացնել մաղով'կորիզները հեռացնելու համար: Ավելացնել կիտրոնի հյութ ու շաքարավազ' ըստ ճաշակի: Մատուցել պաղպաղակի կամ բլինյաների հետ:
Շոկոլադե ելակ. հալեցնել մի քիչ սպիտակ կամ կաթնային շոկոլադ: Չկտրելով ելակների պոչիկները' դրանք կիսով չափ մտցնել շոկոլադի մեջ ու թողնել, որ սառչի:
Ելակե կոկտեյլ. 100 գր վանիլային պաղպաղակը, 200 գր ելակի հյութը, 500 գր սառեցրած կաթը խառնել մինչև համասեռ զանգված ստանալը: Լցնել բաժակների մեջ: Առանձին խառնել 100 գր սերուցք և 50 գր շաքարավազ, գդալով դնել լիքը բաժակների վրա:
Ելակե սառցակտորներ. Սառույց ստանալու կաղապարների մեջ դնել կտրատած կամ ամբողջական ելակներ, ապա ծածկել ջրով ու սառեցնել:
Ելակ նուշով. հարել 250 գր մորին, 1ճաշի գդալ ջուրը, 3 ճաշի գդալ շաքարավազը: Խառնուրդին ավելացնել 700 գր ելակ, խառնելուց հետո թողնել 30 րոպե, որ համերը խառնվեն: Այնուհտև 100 գր թխվածքաբլիթի փշրանքներն ավելացնել 100 գր մանրացրած նուշին: Շերտերով ափսեի մեջ դնել նախ ելակե խառնուրդը, ապա'նուշն ու թխվածքաբլիթը:
Շերտավոր յոգուրտ. 75 գր ելակը լավ հարել, անցկացնել մաղով: Նույնը կրկնել դեղձի հետ: Այնուհետև առանց համային խառնուրդների յոգուրտ և ավելացնել 4 ճաշի գդալ շաքարավազ: Մատուցման ափսեի մեջ շերտերով դնել' ելակ, յոգուրտ, դեղձ: Կրկնել: Դիտվել է 8526 անգամ
|