Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

8 նշան, որ ձեր տղամարդն ընդունակ է դավաճանել

05.02.2025

Խաբելու ընդունակ լինելն ու խաբելը, բարեբախտաբար, երկու տարբեր բաներ են: Այնուամենայնիվ, ձեր տղամարդու մի շարք առանձնահատկություններ կարող են ցույց տալ, թե երբ դուք նույնիսկ կարիք չունեք անհանգստանալու ամուսնական դավաճանության համար, և թե երբ իրավիճակը ձեռքից բաց թողնելը շատ անլուրջ կլինի:

Նա նախկինում դավաճանել է

Այս կետը կարող է չափազանց ակնհայտ թվալ, բայց շատ կանայք ցանկալին ընկալում են որպես իրականություն: Եթե նախկին հարաբերությունների/ամուսնության ժամանակ տղամարդուն բռնել են դավաճանության մեջ, ապա պետք չէ ինքներդ ձեզ ներշնչեք, որ ձեր հարաբերությունները նրա հետ «ուրիշ են»: Նայե՛ք իրականութան աչքերին. ընդունա՞կ է նա դավաճանելու: Միանշանակ՝ այո։ Ի դեպ, 2017 թվականին անցկացված հետազոտության համաձայն, նրանք, ովքեր նախկինում դավաճանել են, երեք անգամ ավելի մեծ է հավանականությունը, որ նորից կխաբեն։ Այսպիսի հիասթափեցնող է վիճակագրությունը: Համատեքստը, իհարկե, պետք է հաշվի առնել, բայց զգոնությունը նույնպես կորցնել պետք չէ:

Նա սեռական նարցիսիստ է

Սեռական նարցիսիզմը վերաբերում է մի շարք համոզմունքների ինտիմ ոլորտում: Օրինակ, նման տղամարդը կարծում է, որ արժանի է կամայական սեռական փորձի, որը ցանկանում է: Նա զուգընկերուհուն օգտագործում է իր սեռական բավարարվածության համար, բայց չի կարող պարծենալ փոխըմբռնման առումով. նրան չի հետաքրքրում կնոջ սեռական զգացմունքները: Վերջապես, նարցիսիստները հակված են հավատալու, որ իրենք սեռական առումով անգերազանցելի են: Եթե այս հատկանիշներից որևէ մեկը ձեզ ծանոթ է թվում, զգույշ եղեք: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ինչքան տղամարդը սեքսուալ նարցիսիստ է, այնքան ավելի հավանական է, որ նա կդավաճանի:

Նա էմոցիոնալ մեկուսացված է

Եթե ձեր միջև մտերմությունը սահմանափակվում է ֆիզիկական շփումներով, սա առիթ է կասկածելու ձեր զուգընկերոջ հավատարմությանը: Հոգեբանական տեսանկյունից, զգացմունքային առումով մեկուսացված զուգընկերները շատ ավելի բաց են նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու գաղափարին, բացի գոյություն ունեցողներից: Նրանք պարզապես զգացմունքային կապվածություն չեն զգում զուգընկերոջ հետ և չեն վախենում նրան կորցնելուց, նույնիսկ, եթե խաբեությունը բացահայտվի։

Նրա ծնողները դավաճանել են միմյանց

Այս կենսագրական փաստը, անշուշտ, առաջին հանդիպման ժամանակ կիսվելու բան չէ: Բայց եթե դուք այնքան մտերիմ եք տղամարդու հետ, որպեսզի գաղտնի կերպով քննարկեք նրա ընտանիքն ու մանկությունը, կարող եք լսել այդպիսի մեկ կամ երկու պատմություն: Ցավոք սրտի, եթե նրա մայրը սիրավեպ է ունեցել կամ հայրը կնամոլ էր, ձեր տղամարդը դժվար թե ապրի այն մտքով, որ պետք է ուղղի իր ծնողների սխալները: Ճիշտ հակառակը՝ նման վարքագիծը մանկուց նորմալ է թվում, նույնիսկ, եթե դատապարտելի լինի։ Հատուկ ուշադրություն դարձրեք տղամարդու խոսքերին, ինչպիսիք են «բոլորն էլ այդպես են ապրում»:

Նա վախենում է մենակությունից

600x400

Թվում է, թե մենակության վախը պետք է ամրապնդի կապը երկարաժամկետ հարաբերություններում, սակայն մասնագետները վստահ են, որ ամեն ինչ մի փոքր այլ կերպ է աշխատում։ Մարդիկ, ովքեր իրենց կյանքում միշտ որոշակի հարաբերություններ են ունեցել, ավելի հաճախ են դավաճանում, քան նրանք, ովքեր կարողացել են հանգիստ հաղթահարել առանց ռոմանտիկ զուգընկերոջ շրջանը: Փաստն այն է, որ իռացիոնալ վախը ստիպում է «պահուստային օդանավակայան» փնտրել: Այո, դա սարսափելի էգոիստական է հնչում, բայց նրանք զգում են, որ պետք է կողքից հարաբերություններ պահպանեն, նույնիսկ եթե «հիմնական» հարաբերություններում ամեն ինչ լավ է:

Նա իրեն թերարժեք է զգում

Այս դեպքում խնդիրը միանշանակ ձեր կամ հարաբերությունների մեջ չէ. եթե տղամարդը զգում է թերարժեքության զգացում, ապա ամեն ինչ գալիս է բացառապես հավանության արժանանալու նրա կարիքից: Ձեր գովասանքն ու խրախուսանքը ժամանակի ընթացքում արժեզրկվում են: Միևնույն ժամանակ, բազմաթիվ գործեր նրանց տալիս են գերազանցության զգացում, որին այնքան հուսահատորեն ձգտում են: Եվ յուրաքանչյուր նոր զուգընկեր դառնում է «մրցանակ»:

Նա հանդուրժող է ուրիշների անհավատարմության նկատմամբ

Երբեմն ամենադժվարն ակնհայտը խոստովանելը է. ուրիշների դավաճանության մասին խոսելը միայն խոսքեր չեն: Հատկապես, եթե պատմվածքի հերոսին տղամարդը ինչ-որ կերպ ազատում է պատասխանատվությունից։ Խաբեությունը կարելի է ներկայացնել որպես «բնության կանչ», դժբախտ պատահար, զուգընկերոջ նենգ գործողությունների արդյունք և այլն։ Տղամարդկային համերաշխությունը տեղին է, եթե քննարկվող զույգում ամեն ինչ պարզ չէ, օրինակ, եթե դավաճանությունը փոխադարձ է։ Սակայն «հիպոթետիկ» ըմբռնումը կարող է վերածվել գործնական գործողությունների:

Նա վատ է վերահսկում ազդակները

Ագրեսիվությունը, անհամբերությունը, իմպուլսիվ պահվածքը վատ ինքնատիրապետում ունեցող տղամարդկանց ամենատարածված գծերն են։ Նման անհատները, ակնհայտորեն, հաճախ սեռական ոլորտում թույլ ինքնատիրապետում են ունենում։ Դավաճանությունը կատարվում է անհապաղ բավարարվածության անգիտակից ցանկությամբ: Ցավոք սրտի, իմպուլսիվ գործողությունները թույլ չեն տալիս ճիշտ գիտակցել ակնթարթային ցանկությունների երկարաժամկետ հետևանքները, ուստի զղջումը գալիս է, երբ արդեն ուշ է:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2260 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025
Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025
Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

8 նշան, որ ձեր տղամարդն ընդունակ է դավաճանել

05.02.2025
Խաբելու ընդունակ լինելն ու խաբելը, բարեբախտաբար, երկու տարբեր բաներ են:

Սիրային եռանկյունի. ամուսին, կին և սիրուհի. ի՞նչ անել

24.01.2025
Ենթադրվում է, որ սիրուհի ունեցող ամուսինն աղետ է կնոջ համար, բայց եկեք իրավիճակին այլ կերպ նայենք։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2025 11:31
24 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Սոֆի Նայվայդը։ Այս մասին հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով նրա ընտանիքի հաղորդագրությունը սոցիալական ցանցերում։ Հանրաճանաչ դերասանունու հարազատները չեն հայտնել մահվան պատճառը։ Սոֆի Նայվայդն իր դեբյուտը կինոյում ունեցավ 2006 թվականին, երբ դեր ստացավ «Բելլա» ֆիլմում։ Դերասանուհուն կարելի է տեսնել նաև այնպիսի նախագծերում, ինչպիսիք են «Օրենք և կարգ», «Եվ եկավ սերը», «Մարգոն հարսանիքում», «Մամոնտ», «Ստվերներ և սուտ», «Կատարված սխալներ», «Կրկին ծնվածը» և մի քանի այլ նախագծերում:
23-04-2025 11:20
Պոլինա Գագարինան, հայտարարել է, որ այլևս երբեք չի ամուսնանա։ Այս մասին 38-ամյա երգչուհին ասել է իր Instagram-ում։ Հիշեցնենք, որ երգչուհին երկու անգամ ամուսնացած է եղել։ Նա դերասան Պյոտր Կիսլովից, ում հետ ամուսնացած է եղել երեք տարի, ունի 17-ամյա որդի՝ Անդրեյը։ Գագարինան յոթ տարի ամուսնացած է եղել նաև լուսանկարիչ Դմիտրի Իսկակովի հետ, ում հետ նա մեծացնում է իր յոթամյա դստերը՝ Միային։
23-04-2025 11:15
Ախալքալաքի Մայակովսկու անվան 2-րդ դպրոցում սովորող 12-ամյա Կարոլինա Այվազյանը վերջերս արժանացել է «Miss Junior Armenia 2025» մրցույթի հաղթողի տիտղոսին։ Կարոլինան մրցույթի ընթացքում ժպտում էր, ոգևորված էր և, ինչպես ինքն է ասում՝ իրեն բեմում զգում էր ինչպես հեքիաթում։
23-04-2025 10:44
Քիմ Քարդաշյանն ու նրա հայտնի ընտանիքը վեցերորդ եթերաշրջանի ավարտից հետո Hulu սթրիմինգային ծառայության հետ քննարկում են իրենց ռեալիթի շոուի ապագան։ Թեեւ Disney-ը հայտարարել է, որ շոուն աստղային վարկանիշ է ունեցել 2024-ին 5-րդ սեզոնի պրեմիերայից հետո, երկրպագուները քննադատել են վերջին սեզոնի «ձանձրալի» պատմությունները: Սակայն Քարդաշյանները մտադիր չեն հանձնվել, քանի որ Disney-ը հայտարարել է «Քարդաշյան» սփին-օֆֆի պլանների մասին:
23-04-2025 08:59
ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսի կինը՝ Նադին Մենենդեսը (Արսլանյան), դատապարտվել է իր ամուսնու հետ բիզնես գործարքների կամ իրավական խնդիրների օգնություն փնտրող առնչությամբ Նյու Ջերսիի երեք տղամարդկանցից կանխիկ փողի, ոսկու ձուլակտորների և շքեղ ավտոմեքենայի տեսքով կաշառք ստանալու համար: Դրա մասին գրում է Associated Press գործակալությունը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.04.2025
Դիտվել է 930 անգամ
22.04.2025
Դիտվել է 445 անգամ
23.04.2025
Դիտվել է 353 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster