Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Եղևնին օգտակար է առողջության համար

12.12.2022

Քչերը գիտեն, որ եղևնին ոչ միայն գեղեցիկ, այլև շատ օգտակար ծառ է։ Տեղադրելով այն տանը՝ դուք կարող եք բարելավել միկրոկլիման և բարձրացնել օրգանիզմի պաշտպանունակությունը։

Եղևնին որպես օդը և մարդու օրգանիզմը մաքրող արդյունավետ միջոց

Եղեւնին, ինչպես մյուս փշատերեւ բույսերը, հիանալի մաքրում է օդը։ Ամանորյա գեղեցկուհին այնպիսի օգտակար նյութեր է արձակում, ինչպիսիք են ֆիտոնսիդները։ Դրանք ցնդող են և անընդհատ ազդում են ոչ միայն շնչառական, այլև նյարդային համակարգի վրա։ Ֆիտոնսիդները պարունակում են եթերայուղեր, տերպեններ (ածխաջրածիններ) և խեժի ալդեհիդներ։ Նման նյութերի ամպը շրջապատում է տոնածառը՝ պաշտպանելով այն վնասատուներից ու ախտածին բակտերիաներից։ Այն կարող է նաև օգտակար լինել մարդկանց համար: Օդի հետ միասին մտնելով թոքեր ՝ ֆիտոնսիդներն ախտահանում են սնկերը, բակտերիաները, վիրուսները, որոնք թաքնվում են մարմնում և սպասում զարգացման ակտիվ փուլին: Եղևնիները նույնիսկ կարող են նվազեցնել տուբերկուլյոզի հարուցիչների թիվը, զսպել ոսկեգույն ստաֆիլոկոկը։

600x400

Հետաքրքիր փորձ է անցկացրել Բուժիչ և անուշաբույր բույսերի համառուսական ինստիտուտը: Գիտնականները պաթոգեն բակտերիաների մեծ չափաբաժնով օդ են մղել սենյակ և այնտեղ տեղադրել կանադական եղևնի։ Փշատերեւ բույսը երեք ժամում 2 անգամ նվազեցրել է վնասակար միկրոօրգանիզմների քանակը։

Չկարծեք, թե կտրված տոնածառը ֆիտոնսիդներ չի արտանետում։ Այն շարունակում է «աշխատել» ևս 2-3 շաբաթ՝ ախտահանելով սենյակը։

Խորհուրդ. տանը տեղադրեք ոչ թե մեկ, այլ երկու եղևնի։ Պարտադիր չէ, որ երկրորդը մեծ ու փարթամ լինի։ Բավական է գնել մի քանի ճյուղ կամ փոքրիկ ծառ։

Եղեւնին որպես հակադեպրեսանտ

600x400

Հիշեք ձեր մանկությունն ու Ամանորի մոտենալը։ Ինչի՞ էիք սպասում։ Ամենայն հավանականությամբ, նվերներ և հրաշքներ: Ինչի՞ հետ էիք դրանք կապում: Ամենայն հավանականությամբ, տան տոնածառի գալուստյան:

Մենք մեծանում ենք, դադարում հավատալ հրաշքներին, բայց դեռ հիշում ենք մեր մանկության զգացումները: Տանը եղևնու հայտնվելով, փշատերև բույսի յուրահատուկ բույրի մշտական առկայությունը բարելավում է մեր տրամադրությունը։ Սա նշանակում է, որ տոնածառ տեղադրելով, մենք մոռանում ենք խնդիրների մասին և հույսով սպասում Ամանորի սկզբին, որի հետ մենք, իհարկե, կապում ենք կյանքում փոփոխությունները (անշուշտ, դեպի լավը): Հոգեբաններն այս ազդեցությունն անվանում են «խարսխող»։ Մենք խարիսխի պես կառչում ենք հոտերից, մեղեդիներից, տրամադրություններից, ամրացնում դրանք և ամեն անգամ, երբ հաճելի բուրմունք ենք զգում կամ ինչ-որ ձայներ լսում, հիշում դրանց հետ կապված զգացողությունները։

Խորհուրդ. Թարմ կտրած եղևնու բույրը խարիսխ է ձեզ համար: Դրան ավելացրեք ևս մի քանիսը: Օրինակ՝ մանդարինի կամ որոշակի քաղցրավենիքի հոտ, օծանելիք։ Տոնածառի վրա խաղալիքների թրթռոցը խարիսխ դարձա՞վ։ Դրանց ավելացրեք մի քանի ամանորյա երգ (բայց ոչ ամենատարածվածը, այլ այն, որը դուք սիրում եք): Այդպիսով, ցանկացած պահի կարող եք վերստեղծել տոնական, հաճելի մթնոլորտ:

Եղեւնին որպես հանգստացնող միջոց

600x400

Դուք հուզվա՞ծ եք, ինչ-որ բանից նեղվա՞ծ եք, չե՞ք կարողանում քնել։ Պարզապես քայլեք դեպի եղեևնին և շնչեք նրա բուրմունքը: Զարմանալիորեն անմիջապես կհանգստանաք, կզգաք, թե ինչպես է ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջը թուլանում։ Տանը եղևնու առկայությունը կարող է դրական ազդեցություն ունենալ հոգեբանական վիճակի վրա։

Խորհուրդ. Եղևնին կարող եք ձեր տանը կամ այգում ունենալ ոչ միայն Ամանորի առիթով։ Ծառի ամենատարբեր մեծ ու փոքր տեսակները կարող են զարդարել ինչպես ձեր կացարանները, այնպես էլ բակերն ու այգիները։ Եղևնիների լայն ընտրություն կարելի է գտնել The Greenie-ում․ այստեղ փշատերև գեղեցկուհիների իսկական տոնահանդես է։

600x400

 

 

Դիտվել է 1294 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Հոգեբանը նշել է, թե որքան պետք է տևի սեքսը

02.02.2024
Հոգեբանը ցրել է սեքսի մասին տարածված միֆը, որը հանգեցնում է վեճերի։

Զուգագուլպաների 5 տարբերակ, որոնցից ավելի լավ է հրաժարվել

18.01.2024
Դրանք կփչացնեն նույնիսկ ամենաոճային տեսքը։

Դդմի սերմերը ճանաչվել են մազերի համար լավագույն միջոցը

17.01.2024
Թեև մազաթափության դեմ համադարման չկա, մասնագետներն ընդգծում են առողջ մազերը պահպանելու համար հավասարակշռված սննդակարգի կարևորությունը:

Վաստակում են ամեն ինչում. Կենդանակերպի 3 ամենաձեռներեց նշանները

05.12.2023
Այնտեղ, որտեղ ուրիշները ոչ մի առանձնահատուկ բան չեն տեսնում, այս ի ծնվե գործարարները բացառիկ հնարավորություն են նկատում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-02-2024 09:54
«Բարբի»-ի ռեժիսոր Գրետա Գերվիգը Time ամսագրի վարկածով ճանաչվել է տարվա կին: Նա կարող է այս տարի «Օսկար» ստանալ, բայց որպես սցենարիստ:
26-02-2024 09:44
Վաղ փուլերում քաղցկեղը հաճախ զարգանում է առանց ախտանիշների, ուստի, եթե մարդը ցավ չունի, դա չի երաշխավորում, որ նա քաղցկեղ չունի, զգուշացրել է ուռուցքաբանները։ Նրանք անհիմն է անվանել չարորակ ուռուցքների վարակիչ լինելու տեսությունը։ Առասպել է նաև, որ քաղցկեղը ժառանգաբար չի փոխանցվում։ Ուռուցքների միայն հինգ տոկոսի աճն է պայմանավորված գենետիկ գործոններով։ Հիվանդանալու հավանականության մեջ էական դեր է խաղում հիվանդի տարիքը, ուռուցքների որոշ տեսակների դեպքում՝ սեռը։
26-02-2024 09:39
Կարկանդակները ավելի լավ է ուտել օրվա առաջին կեսին, դրանց չափաբաժինը չպետք է գերազանցի 150-200 գրամը, ավելի լավ է ընտրել անյուղ խմոր կամ ոչ քաղցր թխվածքաբլիթի խմոր, իսկ միջուկի համար օգտագործել մրգեր և հատապտուղներ, բանջարեղեն, խոտաբույսեր, լոբազգիներ, հավի, նապաստակի, հնդկահավի միս կամ ձուկ, խորհուրդ են տալիս սննդաբանները:
26-02-2024 09:27
Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները մշակել են ճշգրիտ քարտեզ, թե ինչ է տեղի ունենում մարդու գլխուղեղի կեղևում, երբ նա մեղեդի է լսում: Պարզվում է, որ այդ պահին ուղեղը միաժամանակ երկու բան է անում՝ հետևում է նոտայի բարձրությանը՝ օգտագործելով նեյրոնների երկու խումբ, որոնք նաև վերահսկում են խոսքի բարձրությունը, և փորձում են կանխատեսել, թե որ նոտաները կլինեն հաջորդողները՝ օգտագործելով երաժշտությանը յուրահատուկ նեյրոնների շարքը:
26-02-2024 02:33
Ուիլ Սմիթից մինչեւ Գվինեթ Փելթրոու եւ Ջոնի Դեփ՝ հոլիվուդյան աստղերն ուրախ են ընկղմվել թագավորության հոյակապ ավազաթմբերում: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը 1 միլիոն դոլար է առաջարկել յուրաքանչյուր հայտնի մարդու՝ դեկտեմբերին Ջիդդայում կայանալիք Կարմիր ծովի կինոփառատոնին աստղերին ներգրավելու համար:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

LADYNEWS TV
Երգչուհի Աիդա Արամին ունկնդրին է ներկայացրել «Ինչ էլ որ լինի» հեղինակային ստեղծագործությունը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.02.2024
Դիտվել է 291 անգամ
21.02.2024
Դիտվել է 262 անգամ
20.02.2024
Դիտվել է 211 անգամ
23.02.2024
Դիտվել է 161 անգամ
22.02.2024
Դիտվել է 145 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster