Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Կոկտեյլ «Մոհիտո տնական»

27.07.2022

Եթե դուք իսկապես ինչ-որ բան եք ուզում, ապա կարող եք դա անել տանը՝ ներդնելով ձեր ողջ երևակայությունը և փոխարինելով բացակայող բաղադրիչները հասանելիներով:

Ոչ ալկոհոլային Մոխիտոն հիանալի հագեցնում է ծարավը ամառվա շոգին։




Բաղադրիչները.

• Անանուխ (մի բուռ թարմ, բուրավետ)
• Տոնիկ (ցանկացած) ՝ 0,5 լ
• Կիտրոն (ցանկալի է լայմ)՝ 1 հատ
• Սառույց (շատ)
• Շաքարավազ (ըստ ճաշակի)
• Օղի (ալկոհոլային տարբերակի համար․ իրական տարբերակում առկա է) - 1 օղու բաժակ

Պատրաստմանյան ժամանակը` 10 րոպե
Չափաբաժինը՝ 2 հոգու

Պատրաստման եղանակը

Վերցրեք մի մեծ բուռ անանուխի տերեւներ, մի փոքր տրորեք ձեր ձեռքերում, կարող եք կտոր-կտոր անել ու լցնել բաժակների մեջ։

600x400

Կիտրոնը կտրատեք շերտերով։ Կեսը կտրատեք կիսաօղակների, երկրորդ կեսի հյութը քամեք անմիջապես բաժակների մեջ։

600x400

Բաժակներում մի քիչ շաքար ավելացրեք։ 1 թեյի գդալը բավական է, իսկ քաղցր սիրողների համար՝ 3։ Ավելացրեք նաև կիտրոնի շերտերը և հենց բաժակների մեջ լավ խառնեք անանուխը շաքարավազի և լայմի հետ։

600x400

Բաժակների մեջ ավելացրեք սառույցը:

Ալկոհոլային տարբերակի դեպքում ավելացրեք նաև մեկ բաժակ օղի։ (Օրիգինալում պետք է լինի սպիտակ ռոմ, բայց չէ՞ որ մենք «տնական Մոխիտո» ենք պատրաստում:)

600x400

Բաժակների մեջ լցրեք ձեր սիրած տոնիկը, ասենք՝ Schweppes:

Զարդարեք անանուխի տերևներով և վայելեք:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1459 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դասական լազանյա մսով (տեսանյութ)

20.09.2023
Լազանյան համեղ իտալական ուտեստ է, որը վաղուց է համաշխարհային ժողովրդականություն ձեռք բերել: Իտալական լազանիան համարվում է խոհարարության դասական:

Փափուկ, հյութեղ և օդային․ պատրաստում ենք իսպանական հայտնի Ensaimadas բլիթներ

31.08.2023
Բերանում հալվող այս բլիթները պատրաստվել են դարեր շարունակ: Ensaimadas-ը նվաճել է ոչ միայն իսպանացիներին, այլև ամբողջ աշխարհի մարդկանց:

Պիցցա մակարոնով

10.08.2023
Ուտեստը, որը սիրում են գրեթե բոլորն առանց բացառության՝ պիցցան, այժմ կարող եք պատրաստել ավելի արագ և քիչ ծախսով:

Կորեական աղցան հնդկահավով և բանջարեղենով

08.07.2023
Այս աղցանն ապացուցում է, որ նույնիսկ հետեւելով ճիշտ սննդակարգի, դուք կարող եք համեղ սնվել եւ զարմացնել ձեր սիրելիներին ու ընկերներին համերի վառ բազմազանությամբ։

Կոտլետներ ցանցի մեջ

21.06.2023
Նրանց թե բույրը, թե տեսքը միանգամից սեղանի շուրջ կհավաքեն ողջ ընտանիքը:

Չիպսեր միկրոալիքային վառարանում

16.06.2023
Այս չիպսերը պատրաստվում են արագ: Բացի այդ, շատ համեղ են և առողջարար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-09-2023 12:08
Սեպտեմբերի 26-ին Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի ունեցավ Saint Laurent նորաձեւության տան նոր գարուն-ամառ 2024 հավաքածուի ցուցադրությունը։ Շոուին ներկա էին Դեմի Մուրը, Քեյթ Մոսը, Դայան Կրյուգերը և Դերիլ Դիքսոնը, Շարլոտ Գենսբուրը, Հեյլի Բիբերը, Նատաշա Լիոնը, Լուրդես Լեոնը, Զոի Կրավիցը, Կարլա Բրունին, Գասպար Նոյը, Էմմա Մաքին, Շալոմ Հարլոուն, Մաթիլդա Փինոն, Օսթին Բաթլերը, Այրիս Լոու, Էմբեր Վալետա, Բեատրիս Դալլե, Ռոսսի Դե Պալմա, Սու Ջու Պարկ և այլ հյուրեր:
27-09-2023 02:15
Ռուսաստանում հայտնի բելառուս կատակերգու Սլավա Կոմիսարենկոն, ով սեպտեմբերի 20-ին ամուսնացել է իր ընկերուհու՝ Յուլյայի հետ, վերջինիս վեբքամ անցյալի մասին իմացել է սոցիալական ցանցերից։ Հումորիստը Instagram-ում գրառում է հրապարակել, որում նշել է, որ չի պատկերացրել, թե ինչով է զբաղվել իր սիրելին, ինչպես նաև ջնջել է հարսանեկան բոլոր լուսանկարները։
26-09-2023 11:01
Դավիթ Մանուկյանն ակնարկել է նոր վեպի մասին։ Նախօրեին Բուզովայի նախկին սիրեցյալը միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է առեղծվածային անծանոթուհու ձեռք բռնած։ Համացանցից օգտվողներն անմիջապես պարզել են ռեփերի ուղեկցորդուհուն։․ աղջկա անունը Յանա է, նա նույնպես նմանատիպ կադր է հրապարակել սոցցանցում։
26-09-2023 10:47
Ռուս կանանց գրեթե կեսը հաճախ սթրես է ապրում, և հեռուստասերիալները, զբոսանքներն ու սիրելիների հետ շփումն են օգնում հաղթահարել այս վիճակը, պազվել է Lady Mail.ru-ի հարցման արդյունքներից։
26-09-2023 10:41
Vanity Fair-ի եվրոպական հրատարակության հոկտեմբերյան թողարկումը, որը միավորում է Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան, զարդարվել է ութսունական և իննսունականների դարաշրջանի գլխավոր սուպերմոդելներով, որոնք այսօր շարունակում են մնալ հանրաճանաչության գագաթնակետին: Նրանց թվում են՝ Նաոմի Քեմփբելը, Կլաուդիա Շիֆերը, Քրիստեն Մաքմենամին, Քրիստի Թարլինգթոնը, Շալոմ Հարլոոնւ, Իմանը, Եվա Հերցիգովան, Միլա Յովովիչը, Փեթ Քլիվլենդը, Էլիզաբետա Դեսսին, Պաուլինա Պորիզկովան, Սինդի Քրոուֆորդը, Կարլա Բրունին, Ստեֆանի Սեյմուրը, Հելենա Քրիսթենը, Օ. Քերոլին Մերֆին, Էմբեր Վալետտան, Լորեն Հաթթոնը, Թվիգին և Պենելոպա Տրին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 426 անգամ
22.09.2023
Դիտվել է 261 անգամ
23.09.2023
Դիտվել է 209 անգամ
26.09.2023
Դիտվել է 131 անգամ
27.09.2023
Դիտվել է 33 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster