Լավ նորություն բոլոր կին երկրպագուների համար: Կարծես թե, այնուամենայնիվ, հոլիվուդյան սրտակերն ազատ է:
36-ամյա երգչուհին և վերջերս կայացած Օսկար 2021-ի կարմիր գորգի բացարձակ աստղը նախ մեկնաբանել են Փիթի հետ սիրավեպի մասին լուրերը, ով իբր խնդրել է իր հեռախոսահամարը և ժամադրություն նշանակել պաշտոնական արարողությունից անմիջապես հետո:
Entertainment Tonight-ին տված հարցազրույցում երգչուհին հայտարարել է, որ ինքը «երբեք չի հանդիպել» Բրեդին: «Մենք նույնիսկ միմյանց չենք ճանաչում,- վրդովված ասել է Դեյը։-Այս պատմությունը օդից հորինած է»:
Անդրան ասել է, որ նույնիսկ իր քույրն է հավատացել այս «անմիտ պատմությանը» ու իրենից մանրամասներ է ցանկացել իմանալ: Այնուամենայնիվ, նա նշել է, որ հոլիվուդյան սրտակերին համարում է «գերտաղանդավոր և հիանալի»։
Նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծության շարունակվող դրամայի և խնամակալության ֆոնին հայտնի էր միայն օսկարակիր դերասանի մեկ սիրավեպի մասին՝ գերմանացի մոդել Նիկոլ Պոտուրալսկու հետ:
30-06-2025 10:48 Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27 Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12 Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը:
30-06-2025 09:56 Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50 Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց: