7 փաստ սեքսի մասին, որոնցից քչերն են տեղյակ
29.04.2021
Ինչպե՞ս են սեռական հարաբերություններն ազդում մեր և մեր առողջության վրա։
1. Կարևոր չէ՝ ամեն օր, թե շաբաթը մեկ
Գիտնականները պարզել են, որ հուզական մտերմությունն ու երջանկության հորմոնները, որոնք ձևավորվում են սեքսի ընթացքում, «տևում են» 2-4 օր: Դրանք մեզ լավ տրամադրություն և հուզական վիճակ են ապահովում: Այսինքն՝ պարտադիր չէ ամեն օր սեքսով զբաղվել․ նույնիսկ, եթե դա անում եք շաբաթը մեկ անգամ, զուգընկերոջ հետ ձեր մտերմությունը դրանից չի տուժի:
2. Կնոջ սեռական ցանկությունը կապված է նրա ցիկլերի հետ
Բնությունն այնպես է կարգավորել, որ կինն ամենամեծ սեռական ցանկությունն ունենում է դաշտանի օրերին: Դա պայմանավորված է այդ ժամանակահատվածում հորմոնների և տեստոստերոնի մակարդակի բարձրացմամբ, որոնք և ուժեղ ինտիմ ձգում են առաջացնում դեպի զուգընկերը: Իհարկե, սեռական այս մեխանիզմի աշխատանքը պատահական չէ. այս կերպ բնությունն անում է ամեն ինչ, որպեսզի կինը հղիանա:
3.10 րոպեն լիովին բացարար է
Ամերիկյան ուսումնասիրությունների համաձայն, սեռական ակտի կատարյալ տևողությունն ընդամենը 10 րոպե է: Գիտնականները կարծում են, որ եթե սահմանը գերազանցեք, մերձեցումը, ամենայն հավանականությամբ, պարզապես կձանձրացնի զուգընկերներից մեկին: Բացի այդ, նրանք որոշել են ժամանակի այլ չափանիշներ. 2 րոպեն սեքսի համար չափազանց քիչ է, կրքոտ սեքսի համար 3-7 րոպեն բավականին ընդունելի է, 12 և ավելի րոպեն` չափազանց երկար: Եթե ցանկանում եք երկարացնել էրոտիկ հաճույքը, կարող եք փորձել տանտիկ սեքսի տարբերակներ:
4. Սեքսից անմիջապես հետո քնելը լիովին բնական է
Էնդորֆինների և այլ նյութերի «կոկտեյլը», որոնք օրգազմի պահին ընկնում են արյան մեջ, քնկոտություն են առաջացնում, ինչը տղամարդկանց մեծ մասը զգում է սեռական ակտից անմիջապես հետո: Ի դեպ, ինչպես և՝ որոշ կանայք, թեև այս պարագայում «քնած գեղեցկուհիների» տոկոսը շատ ավելի ցածր է: Միչիգանի համալսարանի հետազոտությունները հաստատել են, որ եթե զուգընկերներից մեկը սեքսից անմիջապես հետո քնում է, դա ակնհայտ ապացույց է այն բանի, որ նա «աշխատել է քրտնաջան», շփումը լիարժեք է եղել, և նա դրանում ներդրել է իր բոլոր զգացմունքները:
5. Կակայք կարող են անսահման թվով օրգազմ ունենալ
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք անընդմեջ բազմաթիվ օրգազմներ են ունենում բավականին հաճախ: Եթե կիրառվում է ճիշտ տեխնիկա և հաշվի են առնվում զուգընկերոջ ցանկությունները, ապա կարող եք շարունակել առանց ընդմիջման, քանի անգամ ցանկանաք», - ասում է սեռաբան Ալեսանդրա Ռամպոլան: Մինչ տղամարդիկ օրգազմից հետո վերականգմնան շրջան են անցնում, ինչի համար ժամանակ է պահանջվում, կանայք հնարավորություն ունեն առանց դադարեցնելու մեկ անգամից ավելի հաճույք զգալ:
6. Կնոջ ձախ մասն ավելի զգայուն է
Եթե հավատանք բժիշկներ Սթիվ և Վերա Բոդանսկիների հետազոտության արդյունքներին, կնոջ ծլիկի շրջանում կա որոշակի հատված, որն առավել զգայուն է: Հաճույքի իրենց ուղեցույցում նրանք գրում են, որ մարմնի այս խորհրդավոր հատվածը, որն առավելագույն հաճույք է պատճառում, ծլիկի վերին ձախ քառակուսին է: Դրա օգնությամբ դուք կարող եք զգալ զգացմունքների աննախադեպ պայթյուն:
7. Սեքսը երիտասարդացնող հատկություն ունի
«Սիրահարված մարդն ավելի երիտասարդ է թվում»: «Սեքսն ունի հակատարիքային ազդեցություն»: «Զուգընկերոջ հետ սեռական հարաբերություները կանխում են հիվանդությունները»: Դուք երբևէ լսե՞լ եք նման արտահայտություններ: Հայտնի է, որ հորմոնները չափազանց հզոր ուժ ունեն: Հորմոնալ հավասարակշռության պահպանման շնորհիվ կարելի է, նույնիսկ, վերականգնել խաթարված ամուսնական հարաբերությունները: Ծերացման ինստիտուտի գիտնականների փորձերը ցույց են տվել, որ 50 տարեկանից բարձր տղամարդիկ և կանայք, ովքեր բացի ճիշտ սնդակարգից և ֆիզիկական ակտիվությունից, ունեն առողջ սեռական ձգտումներ, հասակակիցներից ավելի երիտասարդ տեսք ունեն և իրենց շատ ավելի լավ են զգում:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 4826 անգամ
Читать на русском
|