Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Ես շնչում և ապրում եմ երաժշտությամբ»․ Լինա Խաչատրյան

22.12.2018

Երեկոն բուլվարը լցնում է բազում ձայներով ու երանգներով, բազմալեզու զրույցներին խառնվում է տարաբնույթ երգ-երաժշտությունը, ոճային ու մշակութային բազմազանությունը, գումարած՝ ծովի սիմֆոնիան։ Աջարական Բաթումի այս ծանոթ պատկերի մեջ ականջիս են հասնում լատինական երգի հնչյուններ, ավելի ճիշտ՝ մի ձայն, որը մեխում է ինձ տեղում․ միթե՞ նրա ձայնն է։ Ինքնաբերաբար քայլում եմ դեպի սրահը, ու...նա է՝ Լինան։ Զարմանքս ոչ թե նրանից է, որ զբոսաշրջիկներով լի սրահում, իրոք, Լինա Խաչատրյանն էր ելույթ ունեցողը, այլ, որ բուլվարյան հնչյունային ալեկոծության մեջ ճանաչեցի նրա ձայնը։

«Երաժշտությունն արվեստների մեջ այն կախարդական ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն և տիրաբար տանել, ուր որ կամենա: Երաժշտությունն ինձ համար զգացմունք է և ինձ, իսկապես, երջանկացնում է: Դա ինձ համար հռչակ ստանալու կամ դեմքս թերթերում տեսնելու միջոց չէ: Դա այն փաստի վկայությունն է, որ ես, իսկապես, դրանով շնչում եմ, ապրում»,-այսպիսին է երգչուհի Լինա Խաչատրյանի կարգախոսը:

 600x580

Ծնվել է արվեստագետների ընտանիքում՝ հայրը երաժիշտ Սարգիս Խաչատրյանն է, մայրը տիրապետում է դաշնամուրին: Սա դեռ վերջը չէ. հորաքույրը՝ Սոֆիա Խաչատրյանը, դասական երգչուհի է և վոկալի փորձառու մասնագետ, տատիկը՝ Լաուրա Խաչատրյանը, մասնագիտությամբ ռեժիսոր է և աշխատել է թատերախմբի գեղարվեստական ղեկավար: Տան փոքրն է՝ քրոջից ու եղբորից հետո:

 600x580

-Իսկ ինչու Լինա՞։ Ինչպե՞ս սկսվեց․․․

-Իրական անունս Լիանա է, սակայն ժամանակի ընթացքում կրճատելով անվանել են Լինա, և այդպես էլ մնացել է: Ես մանկուց տանը շատ եմ լսել դասական, ջազային, որակյալ այլ երաժշտություն, ունեցել եմ լավ լսողություն ու երգելու ունակություն։ Միշտ երազել եմ երգչուհի դառնալ: Բայց դա միայն անիրական երազանք էր թվում ինձ, քանի որ ծնողներս, հատկապես հայրս, չէր ուզում, որ գնամ այդ ճանապարհով։ Ըստ նրա՝ դա դժվար և խոչընդոտներով լի ճանապարհ է: Ես, լսելով նրան, իմ մեջ փորձում էի հանգցնել այդ կրակը:

-Եվ, այնուամենայնիվ, ո՞ր ճանապարհները քեզ բերեցին երգարվեստ։

-Սովորել եմ Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցում, այնուհետև 2007-2008 ընդունվել Հայ-Ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոն, ստացել վարսահարդար-ոճաբանի մասնագիտություն: 2010-2011 սովորեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝ ստանալով դիզայների մասնագիտություն: Երկար էի փնտրում իմ դերը այս կյանքում, սակայն հոգուս խորքում գիտեի, որ իմ տեղը բեմում է և երգարվեստում: Տարբեր ասպարեզներում ինձ փորձեցի: Փոքր ինչ ափսոսում եմ կորցրածս ժամանակի համար, սակայն այդ տարիներն ինձ շատ բան սովորեցրին։ Ոչինչ հենց այնպես չի լինում։

 600x580

-Իսկ ի՞նչ ճանապարհով կատարելագործեցիր երաժշտական մասնագիտական հմտություններդ։

-Պարել եմ Hip-Hop, Popping ոճերում, 5 տարի հաճախել եմ Սարգիս Անդրեասյանի պարային ստուդիա, 2013 թվականին popping ոճում երկրորդ մրցանակ նվաճեցի Armenian Street Jame մրցույթում։ Ի վերջո, երբ հասկացա, որ պետք է զբաղվեմ նրանով, ինչն իմն է, ինչն, իրոք, ինձ պետք է՝ 24 տարեկանում որոշեցի և ընդունվեցի Երևանի Էստրադային և Ջազզային արվեստի պետական քոլեջ։ Ընդունվեցի 2016-ին ու կարծում եմ՝ շուտ պետք է այդ քայլն անեի։ Դա կօգներ ավելի շուտ սկսել երգչուհու կարիերան, որին այդքան տարիներ սպասում էի: Չնայած՝ լավ է ուշ, քան երբեք․ ես սիրում եմ խոչընդոտներ հաղթահարել: Ծնողներս հիմա ավելի մեղմ են նայում իմ որոշմանը՝ տեսնելով, որ ապրում եմ դրանով: Աշխատել եմ տարբեր բնագավառներում, սակայն մտքիս միշտ երգչուհի դառնալն էր։ Վստահ եմ, որ Հայաստանում կա ու կլինի որակյալ երաժշտություն:

600x580

-Որպես երգչուհի բեմահարթակում հանդես գալն ինչպե՞ս ստացվեց։

-2016 թվականից սկսվեց բուռն համերգների շրջանը: Ամերիկացի Ռոբին Բալմերը, ով վաղուց ապրում և ստեղծագործում է Հայաստանում, առաջարկեց միանալ իր խմբին և աշխատել միասին: Համաձայնվեցի, և մոտ մեկ տարի համերգներ տվեցինք Հայաստանի տարբեր վայրերում: Բազում երաժշտական առաջարկներ ստացա տարբեր խմբերից։ Ի վերջո որոշեցի աշխատել Lá Luna Band-ի փորձառու երաժիշտների հետ՝ Արմեն Ավետիսյան (դաշնակահար), Արմեն Մովսիսյան (հարվածային գործիքներ), Երևանի Ջազ բենդի բասկիթառահար Արամ Կարապետյան, Լևոն Պուչինյան (փողային), Վլադ Ծատուրյան (տրոմբոն), Մարատ Հակոբյան (սաքսոֆոն)։ Հիմա էլ հաճախ ելույթներ եմ ունենում Lá Luna Band-ի կազմում Հայաստանի տարբեր ջազային միջոցառումների ժամանակ։ 

 600x580

-Իսկ ի՞նչ ես ծրագրել ապագայի համար։

-2018-ի դեկտեմբերին Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանից առաջարկ ստացա առաջին ջազ մենահամերգ կազմակերպելու առնչությամբ: Ես, իհարկե, սիրով համաձայնվեցի, քանի որ գիտեմ՝ մեր ազգը ջազ սիրում է և ունի դրա քաղցը։ Այսպիսով, դեկտեմբերի 27-ին ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա առաջին մենահամերգս, որին հրավիրում եմ բոլոր ջազի սիրահարներին։ Աստծուց առաջ ընկնել չեմ սիրում, սակայն ասեմ, որ երազանքներս քայլ առ քայլ իրականանում են։ Շուտով կնկարահանվի առաջին տեսահոլովակս։ Մեկ այլ քաղցրություն ունի այն, ինչին դժվարությամբ ես հասնում։

600x580

-Ընթեցողներին միշտ հետաքրքրում է՝ զբաղվա՞ծ է արդյոք քեզ նման գեղեցկուհի երգչուհու սիրտը։

-Ուղղակի կասեմ, որ սիրտս զբաղված է երաժշտությամբ…

Հարցազրույցը՝ Անուշ Ավանյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5366 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Նախընտրելի է, որ մարդիկ ճիշտ խնամքի շնորհիվ երկարացնեն իրենց ատամների կյանքը․ Մերի Հովնանյան

29.03.2023
Շատերը նրան ճանաչում են որպես ատամնաբույժ-բլոգեր։ Որոշ հրապարակումների գումարային դիտումները սոցցանցերում անցնում են միլիոնը։

Աշխարհում ամեն հինգերորդ հղիություն ավարտվում է վիժումով․ խորհուրդներ գինեկոլոգից

16.02.2023
Ցանկալի հղիության ընդհատումը միշտ էլ ողբերգություն է կնոջ և ընտանիքի համար․ ծանր սթրեսը ոչ այնքան ֆիզիկական է, որքան բարոյական:

Ընտանեկան ավանդույթներով՝ «Համով հալվա»

02.12.2022
Ստեղծագործական որոնումներն անընդհատ են, նոր մտահղացումները գալիս են շարունակաբար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-09-2023 10:00
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային, որը դրական է պատասխանել։ Այդ մասին Ռոմաշկինան հրապարակում է արել սոցիալական ցանցերում։
29-09-2023 07:06
Կռվածքի առաջին դրսևորման ժամանակ անհրաժեշտ է դիմել մասնագետի, քանի որ կեցվածքի խախտումը ախտորոշում է, որը հնարավոր չէ բուժել առանց բժշկի օգնության։ Երբ մենք կռանում ենք, տեղի է ունենում ողերի դիրքի փոփոխություն, առաջանում են միջողնաշարային ելուստներ և ճողվածքներ։ Անոթներում արյան հոսքը նույնպես խախտվում է, դա կարող է առաջացնել քնկոտություն, թուլություն, գլխապտույտ։ Կեցվածքի խախտումների պատճառով կարող են տուժել ներքին օրգանները։
29-09-2023 05:02
2022 թվականին Ֆրանսիայում ծնվել է 726 հազար երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: 
29-09-2023 03:27
Բոնի Ռայթը, ով«Հարի Փոթերում» մարմնավորել է Ջիննի Ուիզլիին, իր առաջին երեխային է լույս աշխարհ բերել ամուսնու՝ Էնդրյու Լոկոկոյի հետ։ Ուրախալի լուրը բրիտանացի կինոաստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
29-09-2023 01:34
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ներքնազգեստով մասնակցել է CR Fashion Book նորաձեւության ամսագրի նկարահանմանը։ Համապատասխան կադրերը հրապարակվել են Hawtcelebs պորտալում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 588 անգամ
26.09.2023
Դիտվել է 189 անգամ
27.09.2023
Դիտվել է 130 անգամ
28.09.2023
Դիտվել է 122 անգամ
29.09.2023
Դիտվել է 91 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster