Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Մարմանդ գետ. 13 կանոն համեստ տղամարդու հետ հանդիպման համար

13.11.2018

Երեկույթին նա կանգնած է մի կողմում և խմում իր կոկտեյլը: Ոչ, նա չի ամաչում, ուղղակի այդքան էլ չի սիրում աղմուկ և ամբոխ, իսկ այստեղ է ընկերների հրավերով: Սակայն հարաբերությունների համար նա գանձ է:

Նրա համեստությունը չի նշանակում, որ նա ինքնավստահ չէ

Մի համեմատեք համեստուտությունը շփվելու վախի հետ: Նա գիտի ինչ է ուզում, նույնիսկ, եթե ոչ միշտ է դա ցույց տալիս: Նա ուղղակի իրեն չի ցուցադրում:

Նա անկախ է

Նրան այդքան էլ անհրաժեշտ չեն հարաբերություններ կամ ընկերակցություն ճաշի ժամանակ: Նա գոհ է իր շրջապատից: Գիտի իր կյանքի նպատակը և աշխատում է այն իրականացնել: Այդ պատճառով նա ժամանակ չի կորցնի այնպիսի մարդու հետ հարաբերությունների վրա, ով չի կարող առանձին գոյատևել:

Նրան անհրաժեշտ է անձնական տարածք

Ընթերցանությունը, սիրած երաժշտություն լսելը, ամեն ինչ է: Այդ ժամանակը նրանն է, այն մաքրում է նրա գիտակցությունը և հոգին, այդ պատճառով ավելորդ հարցեր մի տվեք:

Նա ամբողջությամբ չի բացվում

Եթե պատմում է ձեզ իր ընտանիքի, նպատակների կամ ինչ-որ այլ բանի մասին, ուրեմն նա ձեզ վստահում է և պատրաստ է լուրջ հարաբերությունների:

Ցանկանու՞մ եք նրան ներկայացնել ընկերներին, ընտանիքին: Արեք դա:

Սակայն պլանավորեք ոչ թե մեծ երեկույթ, այլ հանդիպում մի քանի ընկերների հետ, որպեսզի նրան անհարմար իրավիճակում չդնեք:

Նա չի սիրում լինել ուշադրության կենտրոնում

Այդ պատճառով դժվար թե գնա կարաոկե և առավել ևս՝ երբեք ելույթ չի ունենա:

Նա չի կարողանում բարեխոսություններ ընդունել

Այդ պատճառով պետք չէ նրան առանց պատճառի գովալ, այլապես նա կսկսի կոտրվել և ինչ-որ անհասկանալի բան փնթփնթալ:

600x580

Նա հիանալի կարողանում է լսել

Բոլորից լավ: Նա հիշում է ամեն ինչ, ինչ դուք ասում եք և երբեք չի ընդհատում:

Անակնկալ. նա դեմ չէ երեկույթների

Որքան շատ մարդ այդքան մեծ է հնարավորությունը ուշադրության կենտրոնում հայտնվելու: Բացի այդ, համեստությունը չի նշանակում, որ նա չի սիրում նոր մարդկանց հետ հանդիպել: Ուղղակի նրան ավելի շատ ժամանակ է պահանջվում իր թաղանթից դուրս գալու համար:

Մի հարցրեք նրան բարկանում է, թե ոչ

Ոչ, չի բարկանում: Նրա դեմքի արտահայտությունը միշտ չէ, որ արտացոլում է այն, ինչ կատարվում է ներսում:

Մի կարծեք, որ նա չի սիրում շփվել

Նա դժվարանում է, քանի որ ծանոթությունները նրա մոտ բուռն էմոցիաներ են առաջացնում, այլ ոչ նրա համար, որ նրան տհաճ է շփվելը:

Նա սիրում է նոր բան փորձել

Նրան հատուկ է ձգտումը իմանալ նոր իրողություններ:

Նրան չի կարելի միանգամից բացահայտել

Աստիճանաբար ճանաչումը կարող է որոշ ժամանակ խլել: Սակայն դա արժե նրան:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2254 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սերը երբեմն թմրանյութի նման է

28.08.2019
Սերը հրաշալի է, քանի դեռ չի վերածվել կախվածության: Ցավոք սրտի, սիրային կախվածությունը նույնքան տարածված է, որքան, ասենք, ալկոհոլայինը:

Երջանիկ ամուսնության բանաձևը. շատ բան կախված է կնոջից

27.08.2019
Ամուսնությունից հետո շատ կանայք, մտածելով, թե հասել են երազանքի իրականացմանը, «հանգստանում» են և այլևս մտքի ծայրով էլ չեն անցկացնում, որ կկորցնեն կողակցին:

Առանց հաճույքի սեռական ակտը վտանգավոր է կնոջ առողջության համար

20.08.2019
Տարածված կարծիք կա, որ սեռական հարաբերություններից չբավարարված կնոջը մատնում է իր ագրեսիվ պահվածքը: Եվ դա, ըստ մասնագետների, հիմնավորված է:

Հաջողակ ամուսնություն. 30-ից առա՞ջ, թե՞ հետո

16.08.2019
Ամուսնությունից հետո շատ կանանց մոտ անցնում է սիրահարվածությունը, ռոմանտիկան, նրանք սկսում են գիտակցել, որ ամուսնու հետ ունեն կյանքի տարբեր ընկալումներ, աշխարհայացքներ...

Չխոստովանել դավաճանությունը. դա երբեմն փրկում է ամուսնական կյանքը

06.08.2019
Դավաճանությունը միշտ եղել և մնում է այն հիմնական պատճառը, որ քայքայում է ընտանիքները: Վեց տարածված միֆ դավաճանության մասին...

Տղամարդիկ դավաճանում են ավելի հաճախ, բայց հազվադեպ են ներում դավաճանությունը

12.07.2019
Տեսականորեն բոլորը համաձայն են, որ դավաճանությունը վատ է։ Սակայն ի՞նչ է կատարվում ոչ թե կատարյալ երևակայության մեջ, այլ իրական կյանքում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-09-2019 04:09
Նոր հետազոտություններից պարզվել է, որ քնի խանգարումը կարող է լուրջ առողջական հետևանքներ առաջացնել և հրահրել մի շարք հիվանդություններ, որոնք հաճախ իմունային բաղադրիչ ունեն, օրինակ, բորբոքումները:
20-09-2019 04:07
Հարավարևելյան համալսարանի (Չինաստան) Բժշկության դպրոցի գիտնականները հայտարարել են շաքարային դիաբետով հիվանդների համար ալկոհոլի օգտակարության մասին:
20-09-2019 04:03
Վիագրայից անսպասելի ալերգիկ ռեակցիան հանգեցրել է սեռական օրգանների անդամահատմանը. պացիենտի մոտ, ում անունը չի նշվում, պատրաստուկն ընդունելուց հետո արյան հոսքի խանգարում է սկսվել:
20-09-2019 04:01
Արգենտինայի բնակիչները որոշել են տնտեսել հակաբեղմնավորիչ միջոցների վրա՝ կապված տնտեսական ճգնաժամի հետ։ Դեղագործների եւ արտադրողների խոսքերով, կտրուկ անկման, արժույթի արժեզրկման եւ հիվանդագին ինֆլյացիայի ֆոնին պահպանակների եւ հակաբեղմնավորիչ հաբերի վաճառքն անկում է ապրել:
20-09-2019 02:06
Մյուզիքլը՝ հիմնված հանրաճանաչ «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի վրա, կհայտնվի Բրոդվեյում 2020 թվականի հուլիսի 14-ին: Ոչ ոք չգիտի, թե ովքեր կմարմնավորեն դերերը, որոնք հռչակ են բերել Մերիլ Սթրիփին, Էն Հեթուեյին և Էմիլի Բլանթին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 9-15-ը 2019 թ․

09.09.2019
Լավ ժամանակահատված է նոր նախաձեռնությունների համար, հատկապես մասնագիտական և ֆինանսական ոլորտներում:

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.09.2019
Դիտվել է 13059 անգամ
20.09.2019
Դիտվել է 583 անգամ
17.09.2019
Դիտվել է 278 անգամ
18.09.2019
Դիտվել է 270 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster