5 գիրք, որոնք ձեզ ավելի լավը կդարձնեն
05.03.2018
Այս գրքերը կօգնեն ձեզ հասկանալ ինքներդ ձեզ, գնահատել ձեր ուժեղ կողմերը և տաղանդները:
Այս գրքերում դուք կգտնեք պատասխանը այն հարցին, թե որտեղ փնտրել նոր հնարավորություններ, որոնք կաշխատեն հենց ձեր համար:
Յուրաքանչյուրս իր ճանապարհն ունի միակն ու անկրկնելին: Եվ միայն այս ճանապարհին մենք կարող ենք իսկապես երջանիկ լինել:
1. «Հաջողությունը անձնական գործ է», Մարինա Մելիյա
Այս գիրքն այն մասին է, թե ինչպես գտնել հենց քո հաջողությունը, քո կյանքի անձնական ոճը: Ինչպես գնալ քո «պայծառ վաղը»` առանց մոռանալու այսօրվա մասին, ինչպես չշեղվել քո ճանապարհից՝ չենթարկվելով ընդունված չափանիշների ճնշմանը: Այս գիրքը չի սովորեցնում, այլ օգնում է հասկանալ ինքներդ ձեզ, ընտրել այն, ինչ հենց ձեզ է հարկավոր: Մեր կյանքի յուրաքանչյուր պահ մեր համար մարտահրավեր է և կախվաշ նրանից, թե ինչպիսի որոշումներ ենք մենք ընդունում և ինչպիսի արարաքներ ենք անում, կազմվում է մեր կյանքի ամբողջ ճանապարհը՝ հաջողության ճանապարհը:
2. «Խաղերը, որոնք խաղում են մարդիկ», Էրիկ Բերն
Իր գրքում հանրահայտ հոգեբան Էրիկ Բերնը հուշում է ինչպես հասկանալ, թե մեզանից յուրաքանչյուրը ինչ խաղ է խաղում: Խաղ ասելով Բերնը հասկանում է քայլերի շարան, որն իր մեջ թակարդ է պարունակում: Սակայն պետք է նշել, որ Բերնը դիտում է միայն անգիտակից խաղերը, որոնք մենք խաղում ենք առանց հասկանալու: Բերնը մեր ուշադրությունը գրավում է այն բանի վրա, որ խաղը մեզ հնարավորություն չի տալիս հասնելու իսկական մտերմության հարաբերությունների մեջ և մեր կյանքը դարձնում է դրա կանոններից կախված: Հենց այդ պատճառով պետք է հասկանալ, թե ինչ խաղ ենք մենք խաղում և դուրս գալ դրանից:
3. «Կյանքի ուժ. Ինչպես զարգացնել և ամրացնել», Քելլի Մաքգոնիգալ
Կամքի ուժի պակասը մեր նպատակներին հասնելու դժվարությունների հիմնական պատճառն է: Շատ մարդիկ մեղքի զգացում են ունենում, որ ձախողում են շրջապատի մարդկանց պլանները, սակայն միաժամանակ իրենց զգում են սեփական սովորությունների, մտքերի և զգացմունքների գերին: Նրանց վարքը թելադրված է իմպուլսներով, այլ ոչ թե գիտակցված որոշումներով, իսկ այդպիսի կյանքն, իսկապես, ծանր է․ չէ՞ որ սեփական նպատակներին հասնելու համար ստիպված ես լինում մշտապես դիմանալ մի շարք գայթակղությունների:
4. «Հեռու մնացեք թերություններ: Ինչպես օգտագործել ուժեղ կողմերը», Մարկուս Բաքինգեմ
Մարկուս Բաքինգեմը բրիտանացի հայտնի հետազոտող է, մի շարք բեսթսելերների հեղինակ: Նա պարզել է, որ մարդիկ, ովքեր շեշտը դնում են իրենց ուժեղ կողմերի զարգացման վրա, ցուցաբերում են մեծ հոգեբանական կայունություն, համառություն, ինքնավստահություն և արդյունավետություն: Նրանց մոտ աշխատանքային արտադրողականությունը, աշխատանքից բավարարվածությունն ավելի բարձր է:
Բաքինգեմը խորհուրդ է տալիս․ եթե դուք ցանկանում եք հաջողության հասնել, օգտագործեք ձեր ուժեղ կողմերը և մոռացեք թերությունների մասին:
5. «Անձնական զարգացում», Սթիվ Պավլին
Յուրաքանչյուր մարդու աձնական զարգացման գործընթացը ենթարկվում է ունիվերսալ կանոնների: Այդ կանոնները կամ, ինչպես ասում է գրքի հեղինակը, սկզբունքները, աշխատում են բոլոր ոլորտներում՝ բիզնեսում, հարաբերություններում, կարիերայում, առողջության ճանապարհին:
Կապ չունի, թե ինչով եք դուք զբաղվում․ հետևելով այս ունիվերսալ կանոններին, դուք ոչ միայն կհասնեք ձեր նպատակին, այլև կդառնաք ավելի խելացի, ուժեղ և երջանիկ: Այս կաննոնները չեն պահանջում գերգիտելիքներ կամ անմարդկային ջանքեր: Դրանք հասանելի են ցանկացածին՝ կարևորը ցանկությունն է:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11441 անգամ
Читать на русском
|