Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ

5 գիրք, որոնք ձեզ ավելի լավը կդարձնեն

05.03.2018

Այս գրքերը կօգնեն ձեզ հասկանալ ինքներդ ձեզ, գնահատել ձեր ուժեղ կողմերը և տաղանդները:

Այս գրքերում դուք կգտնեք պատասխանը այն հարցին, թե որտեղ փնտրել նոր հնարավորություններ, որոնք կաշխատեն հենց ձեր համար:

Յուրաքանչյուրս իր ճանապարհն ունի միակն ու անկրկնելին: Եվ միայն այս ճանապարհին մենք կարող ենք իսկապես երջանիկ լինել:

1. «Հաջողությունը անձնական գործ է», Մարինա Մելիյա

Այս գիրքն այն մասին է, թե ինչպես գտնել հենց քո հաջողությունը, քո կյանքի անձնական ոճը: Ինչպես գնալ քո «պայծառ վաղը»` առանց մոռանալու այսօրվա մասին, ինչպես չշեղվել քո ճանապարհից՝ չենթարկվելով ընդունված չափանիշների ճնշմանը: Այս գիրքը չի սովորեցնում, այլ օգնում է հասկանալ ինքներդ ձեզ, ընտրել այն, ինչ հենց ձեզ է հարկավոր: Մեր կյանքի յուրաքանչյուր պահ մեր համար մարտահրավեր է և կախվաշ նրանից, թե ինչպիսի որոշումներ ենք մենք ընդունում և ինչպիսի արարաքներ ենք անում, կազմվում է մեր կյանքի ամբողջ ճանապարհը՝ հաջողության ճանապարհը:

2. «Խաղերը, որոնք խաղում են մարդիկ», Էրիկ Բերն

Իր գրքում հանրահայտ հոգեբան Էրիկ Բերնը հուշում է ինչպես հասկանալ, թե մեզանից յուրաքանչյուրը ինչ խաղ է խաղում: Խաղ ասելով Բերնը հասկանում է քայլերի շարան, որն իր մեջ թակարդ է պարունակում: Սակայն պետք է նշել, որ Բերնը դիտում է միայն անգիտակից խաղերը, որոնք մենք խաղում ենք առանց հասկանալու: Բերնը մեր ուշադրությունը գրավում է այն բանի վրա, որ խաղը մեզ հնարավորություն չի տալիս հասնելու իսկական մտերմության հարաբերությունների մեջ և մեր կյանքը դարձնում է դրա կանոններից կախված: Հենց այդ պատճառով պետք է հասկանալ, թե ինչ խաղ ենք մենք խաղում և դուրս գալ դրանից:

3. «Կյանքի ուժ. Ինչպես զարգացնել և ամրացնել», Քելլի Մաքգոնիգալ

Կամքի ուժի պակասը մեր նպատակներին հասնելու դժվարությունների հիմնական պատճառն է: Շատ մարդիկ մեղքի զգացում են ունենում, որ ձախողում են շրջապատի մարդկանց պլանները, սակայն միաժամանակ իրենց զգում են սեփական սովորությունների, մտքերի և զգացմունքների գերին: Նրանց վարքը թելադրված է իմպուլսներով, այլ ոչ թե գիտակցված որոշումներով, իսկ այդպիսի կյանքն, իսկապես, ծանր է․ չէ՞ որ սեփական նպատակներին հասնելու համար ստիպված ես լինում մշտապես դիմանալ մի շարք գայթակղությունների:

600x580

4. «Հեռու մնացեք թերություններ: Ինչպես օգտագործել ուժեղ կողմերը», Մարկուս Բաքինգեմ

Մարկուս Բաքինգեմը բրիտանացի հայտնի հետազոտող է, մի շարք բեսթսելերների հեղինակ: Նա պարզել է, որ մարդիկ, ովքեր շեշտը դնում են իրենց ուժեղ կողմերի զարգացման վրա, ցուցաբերում են մեծ հոգեբանական կայունություն, համառություն, ինքնավստահություն և արդյունավետություն: Նրանց մոտ աշխատանքային արտադրողականությունը, աշխատանքից բավարարվածությունն ավելի բարձր է:

Բաքինգեմը խորհուրդ է տալիս․ եթե դուք ցանկանում եք հաջողության հասնել, օգտագործեք ձեր ուժեղ կողմերը և մոռացեք թերությունների մասին:

5. «Անձնական զարգացում», Սթիվ Պավլին

Յուրաքանչյուր մարդու աձնական զարգացման գործընթացը ենթարկվում է ունիվերսալ կանոնների: Այդ կանոնները կամ, ինչպես ասում է գրքի հեղինակը, սկզբունքները, աշխատում են բոլոր ոլորտներում՝ բիզնեսում, հարաբերություններում, կարիերայում, առողջության ճանապարհին:

Կապ չունի, թե ինչով եք դուք զբաղվում․ հետևելով այս ունիվերսալ կանոններին, դուք ոչ միայն կհասնեք ձեր նպատակին, այլև կդառնաք ավելի խելացի, ուժեղ և երջանիկ: Այս կաննոնները չեն պահանջում գերգիտելիքներ կամ անմարդկային ջանքեր: Դրանք հասանելի են ցանկացածին՝ կարևորը ցանկությունն է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 14366 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու միայնություն

25.02.2025
Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Սուտն իրեն մատնում է միշտ

02.12.2020
Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ:

Սա վե՞րջն է, թե' սկիզբը

10.07.2020
Աղջիկն, իրոք, շփոթվեց, բառեր չգտավ ասելու։ Իսկ մտքում հնչում էին րոպեներ առաջ արտաբերած իր խոսքերը․ «Բոլոր լավ և վատ բաներն էլ մի օր վերջանում են»։

Դե՝ իհարկե

25.11.2019
«Ես քեզ պե՞տք եմ»,- Կարինեի անսպասելի այս հարցը մեխվել ու բաց չէր թողնում։

5 գիրք, որոնք ձեզ ավելի լավը կդարձնեն

05.03.2018
Այս գրքերը կօգնեն ձեզ հասկանալ ինքներդ ձեզ, գնահատել ձեր ուժեղ կողմերը և տաղանդները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-10-2025 08:39
Տանձը պարունակում է մանրաթել, մագնեզիում և ֆոլաթթու: Մասնագետների խոսքով՝ ի տարբերություն խնձորի, դրանք ավելի քիչ թթվային են և զգայուն ստամոքս ունեցող երեխաների կողմից ավելի հեշտ են յուրացվում: Այնուամենայնիվ, ստամոքս-աղիքային հիվանդություններ, ճարպակալում կամ շաքարախտ ունեցողների համար սննդակարգում տանձի թույլատրելի քանակը որոշվում է անհատապես։ Ամենից հաճախ դա օրական երկու տանձից ոչ ավելի է։
17-10-2025 08:36
Լոս Անջելեսում բնակվող դերասանուհի և գրող Միրիամ Կացը որոշել է անել անհնարինը. գտնել իր բոլոր նախկիններին և պարզել, թե ինչն է սխալ… կամ ինչն է սխալ գնացել: Հինգերորդ դասարանի հանդիպումներից մինչև ստրիպտիզ ակումբում անցկացրած երեկոները, Կացը «վերջնական հարցազրույցներ» է անցկացնում բոլոր նրանց հետ, ում հետ երբևէ սիրային հարաբերություններ է ունեցել: Վերջերս նա թողարկել է «Ex Appeal» փոդքասթը:
17-10-2025 08:33
Դալասի Թեքսասի համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողների անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թվացյալ բուժված երիկամների վնասվածքները կարող են մուտացիաներ առաջացնել երիկամային բջիջների միտոքոնդրիալ ԴՆԹ-ում: Այս փոփոխություններն օրգանը դարձնում են նվազ դիմացկուն ապագա սթրեսի նկատմամբ և ժամանակի ընթացքում նվազեցնում են դրա գործառույթը: 
17-10-2025 07:04
74 տարեկան հասակում մահացել է Փոլ Դանիել «Էյս» Ֆրեյլին` Kiss ռոք խմբի հիմնադիր անդամներից մեկը և գլխավոր կիթառահարը: Այս մասին հաղորդում է Variety-ն՝ հղում անելով երաժշտի ընտանիքի հայտարարությանը:
17-10-2025 03:09
63-ամյա Թոմ Քրուզը և 37-ամյա Անա դե Արմասը բաժանվել են միասին մեկ տարուց էլ քիչ ժամանակ անցկացնելուց հետո։ Այս մասին հայտնել է The Sun-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ դերասանները հասկացել են, որ ավելի լավ է ընկերներ մնան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկեմբեր 2025 թ․

01.10.2025
Առաջին երկու շաբաթները կանցնեն նահանջող Պլուտոնի գերիշխանության ներքո, և դրանք մարտահրավերներով լի կլինեն։ Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսը դրական շրջադարձ կբերի։

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.10.2025
Դիտվել է 921 անգամ
15.10.2025
Դիտվել է 256 անգամ
14.10.2025
Դիտվել է 254 անգամ
16.10.2025
Դիտվել է 208 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster