Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025

«Տարվա ընթացքում ծրագրել եմ իրականացնել հինգ նոր նախագիծ», «Հերթական օրս պլանավորում եմ նախորդ երեկոյան», «Ընտրի՛ր առաջնահերթություններդ ու հետևողականորեն, քայլ–քայլ իրականացրու դրանք», «Հետևի՛ր այս երեք խորհրդին, ու նպատակասլաց կենսունակությունդ միշտ ապահովված է»․․․

Հոգնեց։ Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Տարվա պլաննե՞ր։ Ամուսնության քսան տարի, հանած հինգ՝ ոգևորության ու ամեն ինչ միասին հիմնելու փուլը, կլինի տասնհինգ տարի է, որ սկսվում և ավարտվում են առանց որևէ նախնական նպատակ կամ գործողություն նախատեսելու։ Թերևս, տարիների ընթացքը դրսևորվում է երեք երեխաների տարիք առնելով, նրանց օրեցօր մեծացող պահանջների բավարարմամբ, լողավազան–երաշժտական, լեզուների ու տեխնոլոգիաների ուսումնասիրման կենտրոններ շրջապտույտ վազքով։ Ծանր, հևիհև, բայց․․․հաճելի վազք։

Ամուսինն էլ, աչքով չտանք, բարեկիրթ, աշխատասեր, ընտանիքին նվիրված, պատվարժան տղամարդ է, ու, եթե առիթ ունենար կրկին ամուսնանալու, ապա, թերևս, էլի նա կլիներ իր ընտրությունը։ Սիրում է։ Իսկ ինչո՞ւ՝ թերևս․ դե, մեկ–մեկ խոժոռվում, փակվում է, և արի ու հասկացիր, թե՝ ինչու։

Առաջին հինգ տարիները բուռն էին։ Սեփական բնակարան, կահույք, կահ–կարասի, ամառային հանգստի պլանավորում, երեխաների ծնունդներ, նպատակասլացության ու ուրախության այնքան շատ առիթներ։ 365-երն էլ այնքան արա՜գ էին թռչում՝ ճիշտ ամառային արձակուրդների ու երիտասարդ օրերի նման։

Կասկածներ, հիասթափություններ, անօգնական օրեր էլ են եղել, բայց ընտանիքի սերն ու ջերմությունը մոռացության են տվել դրանք՝ չթողնելով սուզվել։

Իսկ հիմա՞։ Հիմա՝ ինչպես ամեն օր․ ամուսինը՝ գործերով, երեխաները՝ դասերի ու պարապմունքների, ծնողները՝ եղբոր ընտանիքի ապահով խնամակալության տակ, ինքն էլ՝ տան գործերն ավարտել, կերակուրները պատրաստել ու սպասում է, թե երբ կհավաքվեն։ Կճաշեն, կաղմկեն, իրար հերթ չտալով կպատմեն «գլխներին եկածներն» ու էլի՝ ամեն մեկն իր գործին ու իր աշխարհը։ Իր համար էլ նոր գործեր կբացվեն՝ հավաքել–մաքրել, լվանալ, դասավորել․․․ Ինչպես ամեն օր։

Իսկ տարվա ծրագրերի, օրվա պլանների, առաջնահերթությունների, կենսունակության վերականգնման մասին մտածելու ժամանակ էլ չի մնում, դե, կարծես, ցանկություն էլ չկա․․․ Եվ այսպես՝ ոչինչ չի փոխվում, կարծես, ոչինչ տեղի չի ունենում։

Հրաչ Նազոյան

 

Դիտվել է 4759 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Մանկան սիրտ

25.12.2025
Ներկայացվող պատմությունը մանկական կապույտ օրերի, երազանքների, անհագ սիրո մասին է։

Ուրվագիծ

25.09.2025
–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։

Երկու միայնություն

25.02.2025
Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Սուտն իրեն մատնում է միշտ

02.12.2020
Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-11-2026 11:08
Վերջերս լրատվամիջոցները հաղորդեցին Նանա Ուրուշաձեի մասին, ով քսան տարի երազում էր մայրության մասին և 59 տարեկանում ծննդաբերեց իր առաջնեկին: Մոսկվայի բնակիչ Մարինա Կ.-ն նույնպես շնորհավորանքներ ստացավ. 60 տարեկանում նա երրորդ անգամ մայր դարձավ: Նմանատիպ մեկ այլ լուր էլ ստացվել է Ադիգեյի Հապետությունից: Այնտեղ մի կին 51 տարեկանում առաջին անգամ ծննդաբերել է և երկվորյակներ ունեցել: Երջանիկ մայրը քսան տարուց ավելի փորձում էր հղիանալ, բայց ապարդյուն: Այս և շատ այլ պատմություններ ապացուցում են, որ տարիքը երեխա ունենալուն խոչընդոտ չէ: Գլխավորը բժշկների բոլոր ցուցումներին հետևելն է:   
05-11-2026 10:54
Քիմ Քարդաշյանը շարունակում է Հոլիվուդի հին կուռքերի պատմական իրերի որոնումները: Վերջերս Քիմը հրապարակում է կատարել, որում բացահայտում է, որ հնարավորություն է ունեցել փորձարկելու Ռիչարդ Բարթոնի կողմից Էլիզաբեթ Թեյլորին 30-ամյակի առթիվ նվիրած զմրուխտյա և ադամանդե վզնոցը: Քարդաշյանին այս հարցում օգնել է Լոու Ռոուչը՝ նրանց վերջերս Հռոմ կատարած այցի ժամանակ կազմակերպելով Bulgari-ի արխիվների հասանելիությունը: Տեղից հրապարակված տեսանյութում Քարդաշյանը, մոր՝ Քրիս Ջենների հետ միասին, փորձում է կախազարդը և համապատասխան ականջօղերը, որոնք հետագայում կրել է լուսանկարահանման ժամանակ:
05-11-2026 10:50
Ֆորմուլա 1-ի վարորդ Շառլ Լեկլերկը և նրա կինը՝ Ալեքսանդրան, առաջին անգամ ծնողներ են դարձել: Նոյեմբերի 3-ին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Բիանկան: Զույգն ուրախ լուրով կիսվել է սոցիալական ցանցերում՝ հրապարակելով նորածնի հուզիչ լուսանկարներ:
05-11-2026 10:03
2026 թվականի օգոստոսի վերջին Հակոն VIII-ը դարձավ Նորվեգիայի թագավոր՝ հաջորդելով իր հանգուցյալ հորը՝ Հարալդին: Մի քանի ամիս անց թագավորական ընտանիքի անդամները նկատեցին, որ Նորվեգիայի թագուհի Սոնյան՝ Հակոնի մայրը, զրկվել է գահից: 35 տարի թագուհի-կոնսորտ լինելուց հետո, 89-ամյա թագավորական ընտանիքի կինը զրկվել է «Ձերդ Մեծություն» տիտղոսից և այդ ժամանակվանից ի վեր Նորվեգիայի թագավորական կայքում նրա կոչումը «Թագավորական տան անդամ»-ից իջեցվել է «Թագավորական ընտանիքի այլ անդամներ»-ի:
05-11-2026 08:59
Մահացել է արքայադուստր Դիանայի և Մադոննայի լեգենդար ոճաբան Ջոն Ֆրիդան։ Նոյեմբերի 3-ին ոճաբանի մահվան մասին հայտնել է Ջոն Ֆրիդայի սրահի պաշտոնական էջը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 957 անգամ
02.11.2026
Դիտվել է 829 անգամ
30.10.2026
Դիտվել է 437 անգամ
31.10.2026
Դիտվել է 325 անգամ
03.11.2026
Դիտվել է 219 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster