Մեքենայի շարժիչն անջատեց, ավանդույթի համաձայն բարի գիշեր ասաց «երկաթյա իր նժույգին», մեխանիկորեն մի քանի տակ փակեց ավտոտնակի կողպեքն ու տուն բարձրանալիս ինքն իրեն բռնեցրեց, որ այդ օրերին հատուկ տրամադրությունը չունի։
Կանանց հետ հանդիպելիս, իր սեռական կրքերին հագուրդ տալուց հետո սովորաբար շատ զվարթ ու կենսուրախ տրամադրությամբ էր լինում, իսկ հիմա՝ ներքին լարվածությամբ է ու մտախոհ։
«Ես քեզ պե՞տք եմ»,- Կարինեի անսպասելի այս հարցը մեխվել ու բաց չէր թողնում։ Այնպես չէ, որ այս կարգի հարց առաջին անգամ էր լսում։ «Երեխայական հարցեր մի տուր», «Բա քեզ մոտ ի՞նչ եմ անում», «Պարզ չի՞», «Չի՞ երևում»։ Նման երկիմաստ պատասխաններ ինչքան ասես, որ չի տվել տարբեր առիթներով։ Ասել, դարձյալ երկիմաստ ժպիտով երկչոտ բացված խոսակցությունը փակել ու պահ հետո մոռացել է։
Այս անգամվա «իհարկե»-ն կպել ու պոկ չի գալիս։ «Իհարկե դու ինձ պետք ես, առանց քեզ օրերս դատարկ են, գործերս կարգավորեմ, տեսնենք՝ ի՞նչ ենք անում»։ Չէ, նման բան չի ասել, թեև հենց համանման մի պատասխան էր ակնկալվում։ «Իհարկե» ասաց ու վերջ։ Դրանով էլ ավարտվեց հանդիպումը։ Հերթապահ մի համբույր տվեց, քաղցր երազներ մաղթեց, իսկ հիմա այդ «իհարկեն» չի ուզում իրեն բաց թողնել։
Ինչքա՞ն։ Արդեն կես տարի է, ինչ ծանոթացել են։ Այսինքն՝ հենց այդքան էլ մտերիմ հարաբերությունների մեջ են։ Ամեն ինչ ստացվեց ինչպես արևմտյան ֆիլմերում․ ծանոթության առաջին իսկ օրը ժամադրվեցին, սրճարանում մի քանի ժամ «իրար խելք կերան» ու երեկոյան միասին հայտնվեցին անկողնում։ Իրեն հատուկ ոճը չէ բլիցը, բայց այս անգամ այդպես ստացվեց։
Կես տարի․․․ճանաչողական առումով գրեթե ոչինչ չի ավելացել առաջին հանդիպումից հետո։ Միայն պարբերաբար կրկնվող կրքոտ երեկոներ։ Ու չգիտես ինչու, հիմա իրեն խաբվածի պես է զգում այդ «Ես քեզ պե՞տք եմ»-ից։ Ինչո՞ւ են կանայք միշտ վիժեցնում հարաբերություններն իրենց այդ ամփոփիչ հարցերով։ Տղամարդիկ էլ՝ խրտնում․․․
Հրաժեշտի բարիգիշերախառը համբույրն էլ շատ ի միջի այլոց ստացվեց։ Հիմա էլ սա՝ «իհարկե»-ի պոչին կպած հանգիստ չի տալիս։ Դե, կարծես թե վատ բան չի էլ ասել, բայց ինչո՞ւ Կարինեի աչքերը խոնավացան։ Ուրիշ ի՞նչ պիտի ասեր։ Հո չէ՞ր ասելու, որ․ «Չգիտեմ՝ շատ եմ կապվել, դրա համար եմ քեզ հետ անկողին մտնում, թե՞ քեզ հետ եմ քնում՝ դրա համար եմ կապվել»։ Չգիտեմ․․․
15-07-2026 08:50 Ավանդաբար, Փարիզի նորաձևության շաբաթից հետո ոլորտի առաջատար դեմքերը մեկնում են Իտալիա, որտեղ Dolce & Gabbana-ն ներկայացնում է իր նորաձևությունը: Ավելի քան մեկ տասնամյակ շարունակ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան իրենց նորաձևության ցուցադրությունները կազմակերպում են երկրի ամենագեղեցիկ անկյուններում՝ ամեն անգամ դրանք վերածելով եռօրյա փառատոնի: Ծրագրում անփոփոխ կերպով ներկայացվում են Alta Gioielleria զարդերի հավաքածուն, Alta Moda կանացի և Alta Sartoria տղամարդկանց հավաքածուները, որոնք բոլորն էլ միավորված են մեկ գաղափարով՝ պատմել ևս մեկ պատմություն Իտալիայի մշակույթի, արհեստների և ավանդույթների մասին:
15-07-2026 08:44 Warner Bros.-ը ներկայացնում է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փորողը» նոր ֆիլմը: Ֆիլմում գլխավոր դերը կխաղա Թոմ Քրուզը, ով անհավանական կերպարանափոխության է ենթարկվել՝ նա 30 տարով «ծերացել» է: Երկրպագուներն ասում են, որ նույնիսկ չեն կարողանում ճանաչել իրենց կուռքին նրա նոր դերում և նրա համար Օսկար են կանխատեսում:
15-07-2026 08:39 Ամռանը շատերը բողոքում են աչքերի չորությունից, այրոցից, քորից կամ այն զգացումից, կարծես աչքի մեջ ավազ է լցվել։ Ըստ մասնագետների՝ երբեմն պատճառը կապում ենք միայն էկրանի, անքնության կամ հոգնածության հետ, բայց իրականում չոր աչքերի առաջացմանը կարող են նպաստել նաև օդորակիչը, քամին, շոգ ու չոր օդը, ալերգիաները, լինզաները և նույնիսկ այն, որ երկար ժամանակ կենտրոնացած աշխատելիս ավելի քիչ ենք թարթում աչքերը։
15-07-2026 05:57 Զենդայան աստղային համաշխարհային պրեմիերայի ժամանակ մարմնավորել է Աթենասի կերպարը «Ոդիսական»-ից։ 29-ամյա դերասանուհին ուշադրություն է գրավել՝ հմայիչ քանդակազարդ կորսետով ակտիվորեն կեցվածք ընդունելով հուլիսի 17-ին ֆիլմի թողարկումից առաջ կազմակերպված միջոցառման ժամանակ։ Քրիստոֆեր Նոլանի էպիկական ֆիլմում Զենդայան մարմնավորում է Աթենասին՝ իմաստության, պատերազմի և արհեստների հունական աստվածուհուն։ Նրա կերպարը ծառայում է որպես Ոդիսևսի աստվածային հովանավոր և ուղեցույց նրա դժվարին ճանապարհորդության ընթացքում՝ Տրոյական պատերազմից հետո տուն վերադառնալու համար։
15-07-2026 02:04 Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդեգրված երեխաները՝ Զահարան և Մեդոքսը, աստիճանաբար առաջ են շարժվում իրենց հայտնի հոր ազգանունից պաշտոնապես հրաժարվելու գործընթացով: Page Six-ի համաձայն, երկու զավակներն էլ հայտարարություններ են հրապարակել Los Angeles Daily Journal-ում, որը Կալիֆոռնիայի օրենքներով անվանափոխության գործընթացի պարտադիր քայլ է: 21-ամյա Զահարայի լսումները նշանակված են սեպտեմբերի 28-ին: Եթե մինչև այդ օրը գրավոր առարկություններ չստացվեն, դատավորը կկարողանա վերջնականապես հաստատել նրա՝ Զահարա Մարլի Ջոլիի անունը փոխելու դիմումը: