Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Հավատում եմ՝ կյանքն ինձ փորձության չի ենթարկի. Անի Պետրոսյան

09.01.2014

Ladynews.am-ի «Քո հարցը» հարցազրույցների շարքի հյուրն է դերասանուհի Անի Պետրոսյանը:

Սերոբ -Անի´ ջան, ողջունում եմ Ձեզ, ուրախ եմ, որ Ձեր նման գեղեցիկ ու տաղանդավոր դերասանուհի ունենք, ինձ հետաքրքիր է կա՞ ռեժիսյոր, ում ֆիլմերում երազում եք նկարահանվել:

-Ինչպես յուրաքանչյուր դերասան, այնպես էլ ես, բնական է՝ ունեմ երազանքներ՝ կապված իմ մասնագիտության հետ:

Նաթալի -Եթե ստացվի այնպես, որ ստիպված լինեք ընտրություն կատարել սիրած էակի և աշխատանքի միջև, ինչպե՞ս կվարվեք:

-Հուսամ՝ ես կունենամ երջանկություն՝ նման ընտրության առջև չկանգնելու: Գիտեմ ու հավատում եմ՝ կյանքն ինձ նման փորձության չի ենթարկի:

Լիանա-Վաղուց չեք նկարահանվում սերիալներում, ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ դադարեցվեց «Երեք քույր» սերիալը, հնարավո՞ր է՝ նորից սկսվի:

-Այն դադարեցվեց տեխնիկական խնդիրների պատճառով, վերսկսելու հավանականությունը քիչ է: Այնպես որ, ինձ կտեսնեք այլ սերիալներում և նախագծերում:

600x580

Մարիամ -Շշուկներ են պտտվում, որ Դուք և Հովհաննես Դավթյանն ընկերություն եք անում, դա ճի՞շտ է:

-Այդ մասին մամուլում էլ լուրեր շրջանառվել են, սակայն դրանք այնքան անհեթեթ խոսակցություններ են, որ ես անգամ ուշադրություն էլ չեմ դարձրել: Հովհաննեսն իմ կուսընկերն է և 13 տարվա ընկերը:

Սեդա -Ի՞նչ կուզեիք անել, սակայն Ձեր համարձակությունը չի ներում:

-Իմ համարձակությունը միշտ ներել է անել այն, ինչ մարդկային կոռեկտության սահմաններում է:

Նելլի - Կպատմե՞ք մանկության տարիների Ձեր ամենահաճելի հիշողությունների մասին:

-Ես ծնվել եմ Գյումրիում և, իհարկե, իմ մանկության հուշերը կապված են այդ լուսավոր քաղաքի հետ:

600x580

Աիդա -Անի´, Ձեզ համար ավելի հեշտ կլինի հեքիաթային կերպարներից գեղեցկուհու մարմնավորել, թե՞ կախարդուհու, ո՞րն է առավել հեշտ:

-Հեքիաթային գեղեցկուհիների մարմնավորել եմ թատրոնում, կախարդուհու կերպար չեմ մարմնավորել և կուզեի խաղալ: Ինչ վերաբերում է հեշտ կամ դժվար լինելուն, ապա յուրաքանչյուր կերպար ունի իր բարդությունը, հեշտ կերպարներ չկան:

Ֆենյա -Ի՞նչ է Ձեզ համար գեղեցկությունը զգացողությո՞ւն, թե՞ նյութական երևույթ:

-Ինձ համար գեղեցկությունը հոգևոր աշխարհի ու արտաքին տվյալների ներդաշնակությունն է:

600x580

Վարսենիկ -Անի´, ո՞ւմ հետ եք ապրում, կպատմեք՝ ովքեր են Ձեր ընտանիքի անդամները, ինչպիսի՞ ընտանիքում եք մեծացել:

-Ես իմ ընտանիքը շատ եմ սիրում… Մեծացել եմ իմ սիրելի մարդկանց հետ, ովքեր իրենց լավ և վատ կողմերով, միևնույնն է՝ իմն են: Ունեմ մայր և եղբայր. հայրս մահացել է:

Անի -Ի՞նչն է Ձեզ համար կյանքում ամենակարևորը, ունե՞ք սկզբունքներ, որոնց հավատարիմ եք անկախ իրավիճակից:

-Չեմ թաքցնի՝ ես սկզբունքային մարդ եմ, սակայն դրանք երբեմն փոփոխությունների են ենթարկվում՝ տարիքի և կենսակերպի հետ մեկտեղ, չնայած ինչքան էլ փոփոխվեն, միևնույնն է՝ կան բաներ, որոնք հաստատուն են:

Արփինե -Երբևէ մտածե՞լ եք, եթե ոչ դերասանուհի, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

-Լրագրողի կամ էլ դատապաշտպանի: Ի դեպ, ես առաջին մասնագիտությամբ լրագրող եմ, որն այդպես էլ ավարտին չհասցրեցի՝ թատերական արվեստն առավել սիրելու պատճառով: Կարծում եմ՝ դատապաշտպանն էլ կարող էր լինել սիրելի մասնագիտություն:

600x580

Լուսինե -Անի´, հասցնո՞ւմ եք գրքեր ընթերցել, ժամանակը բավարարո՞ւմ է: Ի՞նչ գրականություն եք սիրում, որո՞նք են Ձեր սիրելի գրքերը, սիրելի հեղինակները:

-Սիրում եմ կարդալ, և ընթերցանությունն ինձ համար հաճույք է, որն անփոխարինելի է իր տեսակով: Բուլգակով, Դոստոևսկի, Եսենին,Եվտուշենկո… Գրողներն ու գրքերը շատ են, փորձեցի նշել այն հեղինակներին, որոնց ամենաշատն եմ սիրում:

Լիլիթ -Կպատմե՞ք Ձեր թերությունների մասին, ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը:

-Այս հարցին հաստատ չեմ պատասխանելու (ծիծաղում է): Պարզապես կասեմ՝ մարդն առանց թերությունների, մարդ չէ:

600x580

Շողիկ Գալստյան -Անի´, ի՞նչ նվեր էիք խնդրել Ձմեռ Պապից, նամակ գրե՞լ էիք:

-Ես Ձմեռ Պապիկին երբեք նամակ չեմ գրել, նույնիսկ մանուկ հասակում, երազանքս մտովի եմ նրան հայտնել: Խնդրանքներ ունեմ, բայց' Աստծուն, հուսամ՝ որոշներն այս տարում կկատարվեն:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 15231 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Ես համակերպվել եմ այն փաստի հետ, որ կատարյալ չեմ». Քիմ Քարդաշյանը նկարվել է Allure-ի շապիկի համար

08.07.2022
Քիմ Քարդաշյանը նկարահանվել է Allure ամսագրի օգոստոսյան համարի շապիկի համար և հարցազրույց տվել հրատարակությանը։

«Ձեռքի աշխատանքների բանկ»․ ներգրավվածների գերակշիռ մասը կանայք են

29.06.2022
Մեր շրջապատում հաճախ ենք հանդիպում անհատների, ովքեր տնայնագործական պայմաններում ստեղծում են յուրահատուկ իրեր, արվեստի տարբեր, այդ թվում՝ ազգային ավանդական ուղությունների գործեր, հաճախ՝ հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող ստեղծագործություններ։ Եվ որպես օրինաչափություն՝ շնորհաշատ այս անհատների ու նրանց գործունեության մասին հանրությունը տեղեկանում է պատահական մի դիպվածով...

«Հայկական արտադրանքը կարող է լինել որակյալ, ոճային և ցանկալի»․ Shabeeg ապրանքանիշի հիմնադիր

01.06.2022
Օրեց-օր հայկական նորաձևության դպրոցին բնորոշ են դառնում ազգային տարրերի, պատկերների, պատմա-մշակութային ժառանգության բաղադրչների ներառումը հագուստի բազմաժանր նմուշներում։

Ինչ պետք է իմանալ էլոս մազահեռացման մասին

01.04.2022
Էլոսը մարմնի անցանկալի մազերի հեռացման բավականին տարածված եղանակ է: Այն համեմատաբար նոր տեխնոլոգիա է և համարվում է մազահեռացման ամենաանվտանգ ու արդյունավետ մեթոդներից մեկը։

Հղիությունը զույգի կյանքում կարևոր փուլ է. ինչպես պատրաստվել այդ նշանակալի իրադարձությանը

09.02.2022
Վերջին հինգ տարվա ընթացքում իգական սեռի բնակչության շրջանում «անպտղություն» ախտորոշմամբ գրանցված հիվանդների թիվն աճել է գրեթե 19%-ով:

Իրինա Շեյքը Highsnobiety-ում. վառ ֆոտոսեսիա և հազվագյուտ հարցազրույց

18.09.2021
Իրինան հազվադեպ է շփվում լրագրողների հետ: Սակայն ռուս մոդելը Highsnobiety-ի համար բացառություն է արել: Նա ոչ միայն մասնակցել է նորաձևության վառ ֆոտոշարքի, որտեղ նկարահանվել է կիսամերկ, այլև հարցազրույց տվել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2022 09:35
«Բարսելոնայի» խաղացող Ժերար Պիկեն արդեն գտել է նոր սեր Շակիրայից բաժանվելուց հետո (նրանք բաժանվեցին այս տարվա հունիսին՝ գրեթե 11 տարվա ամուսնությունից հետո): Ըստ The Sun-ի՝ 35-ամյա Պիկեն հանդիպում է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ, ով աշխատում է իր Kosmos միջոցառումների գործակալությունում։
12-08-2022 09:32
Ռուսաստանի ամենապահանջված դերասաններից մեկը՝ Պավել Պրիլուչնին գաղտնի ամուսնացել է 26-ամյա հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ: «Պավելը Զեփյուռին իր ազգանունն է տվել, իսկ օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու», – Комсомольская Правда-ին ասել են Պրիլուչնիի գործընկերները։
12-08-2022 09:28
Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր օգոստոսի երկրորդ կեսին կհանդիպեն իրենց երկրորդ կեսին. Կարիճներ, Աղեղնավորներ, Ջրհոս։
12-08-2022 09:23
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Արփինե Դալալյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը և երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակրը կարիերան ավարտում է լուրջ վնասվածքի պատճառով։
12-08-2022 09:17
Վիրջինիա նահանգի Պորտսմութ քաղաքի փողոցներից մեկը կվերանվանվի ի պատիվ քաղաքաբնակ երգչուհի Միսի Էլիոթի։ 2022 թվականի օգոստոսի 9-ին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է նոր անվանման՝ Mission Elliott Boulevard օգտին։ Երգչուհին սոցցանցերում շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին եւ գրել, որ շոյված է նման վերաբերմունքի ու պատվի համար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2022 թ

01.08.2022
2022 թվականի օգոստոսը հակասական և բարդ շրջան է կենդանակերպի շատ նշանների համար:

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.08.2022
Դիտվել է 8636 անգամ
11.08.2022
Դիտվել է 411 անգամ
10.08.2022
Դիտվել է 383 անգամ
12.08.2022
Դիտվել է 239 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster