Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել. նախանշաններ

08.09.2021

Յուրաքանչյուր կին ցանկանում է վստահություն ապագայի և իր զուգընկերոջ նկատմամբ, ուստի մի փոքր հետաքրքրասիրությունը լիովին նորմալ և ողջամիտ է: Այս հարցում համարձակ կնայք գնում են մինչև վերջ և իրենք բարձրացնում են ամուսնության և առաջարկի հարցը: Մյուսները փորձում են հետաքրքրող թեմային մոտենալ մեղմ, կանացի եղանակով: Երրորդները համբերատար սպասում են:

Բայց ոչ առաջինները, ոչ երկրորդները, ոչ էլ վերջինները հաճախ ուշադրություն չեն դարձնում այն ակնհայտ նշաններին, որոնք ցույց են տալիս, որ տղամարդը պատրաստ է վճռական քայլի:

Ինչպե՞ս հասկանալ' պատրաստվո՞ւմ է արդյոք նա ամուսնության առաջարկություն անել: Ահա առնվազն 9 նախանշան, որ հուշում են՝ ձեր ընկերը բարոյապես պատրաստ է ամուսնության:

1. Նա ոչ միայն իր ամբողջ ժամանակը Ձեզ է նվիրում, այլև կարող է մերժել ընկերների առաջարկն անցկացնել երեկոն տղամարդկանց միջավայրում մի բաժակ գարեջրի առաջ:

2. Նա օգնում է քեզ կենցաղային հարցերում: Ընդ որում, կատարում է ոչ միայն տղամարդուն վայել գործերը, ասենք՝ ջրի խողովակը նորոգելը, այլեւ ձեռք է մեկնում տունը կարգի բերելու հարցերում,աշխատում է լինել մաքսիմալ օգտակար:

3. Նա քո տան համար իրեր է գնում, օրինակ՝ ամանեղեն:

4. Նա սիրում է նայել, թե ինչպես ես դու հագնվում:

5. Վստահում է քեզ անգամ ամենակարևորը, ասենք՝ մեքենայի բանալիները, նոութբուքը:

6. Օգտագործում է «մենք», «մեզ», «մեր» և նման դերանուններ այն դեպքում, երբ կարող է օգտագործել «ես»-ը և «դու»-ն: Սա նշանակում է, որ նա արդեն համատեղ պլաններ է կազմում:

600x400

7. Ծանոթացնում է քեզ հարազատների ու ընկերների հետ:

8. Եթե առաջ անտարբեր էր երեխաների նկատմամբ, ապա ամուսնությանը պատրաստ դառնալու արդյունքում սկսում է ավելի գգվանքով վերաբերվել ընկերների երեխաներին:

9. Եվ ամենակարևորը, տղամարդու համար անչափ կարևոր է ֆինանսական վիճակը: Եթե նա կայուն եկամուտ չունի, չի գնա ամուսնության պես լրջագույն քայլին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4908 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

8 բան, որ տղամարդուն չի կարելի ներել

28.10.2021
Երբ կանանց հարցնում են, թե որն է ամենավատ բանը, որ տղամարդը պետք է անի հարաբերություններն ակնթարթորեն դադարեցնելու համար, նրանցից շատերն առաջին հերթին նշում են դավաճանությունը: Սակայն կան նաև այլ արարքներ, որոնք ոչ մի դեպքում չպետք է ներվեն:

Ամենատարածված սխալները, որոնք կանայք թույլ են տալիս տղամարդկանց հետ շփվելիս

08.10.2021
Տղամարդու և կնոջ հարաբերությունները բարդ հոգեբանական խաղ են, որը կամ ավարտվում է հարսանիքով, կամ բաժանմամբ ու սկանդալներով:

Պատրաստվում ենք առաջին ժամադրությանը

22.09.2021
Մի ակնկալեք, որ Ձեզ կհաջողվի չհուզվել: Առաջին ժամադրությանը իսկապես պետք է լավ պատրաստվել. այն մեծ նշանակություն ունի Ձեր հետագա հարաբերություններում:

Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել. նախանշաններ

08.09.2021
Ինչպե՞ս հասկանալ' պատրաստվո՞ւմ է արդյոք նա ամուսնության առաջարկություն անել: Ահա առնվազն 9 նախանշան, որ հուշում են՝ ձեր ընկերը բարոյապես պատրաստ է ամուսնության:

Ո՞վ է ավելի արագ քնում սեքսից հետո՝ տղամարդիկ, թե կանայք

27.07.2021
Էվոլյուցիոներների զարմանալի հայտնագործությունը, կոտրում է սովորական կարծրատիպերը։

Սեքսը և շոգը. ինչպես սիրով զբաղվել տապին

14.07.2021
Դրսի եղանակը կարող է լրջորեն ազդել ինտիմ հարաբերությունների վրա՝ սկսած պարզ անհարմարավետությունից մինչև առողջական լուրջ խնդիրներ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-12-2021 10:45
ՌԴ Ռոստովի մարզում 14-ամյա աշակերտուհին երեխա է լույս աշխարհ բերել սեփական հորից: 46-ամյա գործազուրկ ռուսաստանցին խոստովանել է, որ սկսել է սեռական ոտնձգություններ կատարել դստեր նկատմամբ, երբ վերջինս ընդամենn ինը տարեկան էր։ Սա շարունակվել է հինգ տարի, մինչև որ նա հղիացել է: Տղամարդը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։
07-12-2021 10:09
Շատերն են սիրում ձմռանը տաք ըմպելիքներ խմել, սակայն խորհուրդ է տրվում դա անել զգուշությամբ, քանի որ տաք ըմպելիքները կարող են վնասել բերանի խոռոչի լորձաթաղանթը, կերակրափողն ու լեզուն։  Տաք ըմպելիքների օգտագործման պատճառով կարող են զարգանալ աղեստամոքսային տրակտի տարբեր հիվանդություններ, որոնք իրենց հերթին կարող են հանգեցնել էրոզիայի, գաստրիտի կամ խոցի, եւ նույնիսկ՝ ուռուցքային հիվանդությունների։
07-12-2021 09:43
57-ամյա դերասանուհի Մոնիկա Բելուչին իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ չի վախենում ծերանալ. փոխարենը նա հանգիստ ընդունում է ծերացման գործընթացը: «Այնքան շատ կանայք կան, որոնք ազատ են այլ այլ ձևով ծերանալու հարցում», - ասել է Բելուչին, որը խուսափում է խիստ մարզումներից և խիստ դիետաներից՝ փոխարենը նախընտրում է վայելել գինի և մակարոնեղեն, սակայն երբեմն զբաղվում է պիլատեսով:
07-12-2021 07:40
Բրիտանական գահի ժառանգ արքայազն Ուիլյամը բացահայտել է, որ իր վեցամյա դուստրը «խենթանում» է Շակիրայի երգերի հնչյունների ներքո պահելու համար: Նրա խոսքով՝ աղջիկն ամենաշատը սիրում է Շակիրայի Waka Waka հիթը՝ փորձելով կրկնօրինակել աստղի կոնքերով շարժումները: Դրանից հետո Շակիրան Twitter-ում գրել է.«Այնքան ուրախ եմ, որ հավանում ես իմ երաժշտությունը, արքայադուստր Շառլոթ»:
07-12-2021 02:17
Տանզանիայի Զանզիբար արշիպելագի Պեմբա կղզում յոթ մարդ է մահացել կրիայի թունավոր միս ուտելուց հետո։ Չնայած այն հանգամանքին, որ կրիայի միսը սովորաբար թունավոր չէ, պարբերաբար արձանագրվում են թունավորման դեպքեր, այդ թվում՝ ծանր ձեւով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2021 թ

02.12.2021
Դեկտեմբերին ստիպված կլինեք հաղթահարել հին պարտքերը՝ բարոյական և ֆինանսական։ Ավելի լավ է հասցնել դա անել մինչև նոր տարի, որպեսզի հաջորդ տարի կյանքը սկսի զրոյից՝ առանց պարտքային պարտավորությունների։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.12.2021
Դիտվել է 1984 անգամ
06.12.2021
Դիտվել է 925 անգամ
03.12.2021
Դիտվել է 279 անգամ
07.12.2021
Դիտվել է 184 անգամ
01.12.2021
Դիտվել է 172 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster