Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Բանանով և նարնջի սոուսով նրբաբլիթներ

08.02.2023

Աղանդերային հրաշալի ուտեստ: LN-ը խորհուրդ է տալիս պատրաստել այն հատկապես երեկոյան, երբ աշխատանքային օրվա ավարտին ուզում եք թեթեւանալ, ուրախացնել ընտանիքի անդամներին: Նրբաբլիթները կզարմացնեն եւ գերագույն հաճույք կպարգեւեն Ձեր «հատուկ» հյուրերին:

Այն նաեւ սննդարար ուտեստ է հղիների եւ կերակրող մայրերի համար:


Երկու բաժնի համար անհրաժեշտ է․

8 հատ նրբաբլիթ
2 բանան
1 նարինջ
4 ճաշի գդալ թթվասեր
2 ճաշի գդալ շաքարավազ

Նախ պատրաստում ենք նրբաբլիթները: Ներկայացնեւմ ենք նրբաբլիթներ թխելու  «ավանդական»  բաղադրատոմսը, բայց կարող եք թխել նաեւ Ձեր տարբերակով:

Հարկավոր է․

3 հատ հավկիթ
3 բաժակ կաթ
2 բաժակ ալյուր
1-ական պտղունց աղ, շաքարավազ
բուսական ձեթ։

Այս ամենով ստանալ խմոր, կարեւոր է լավ հարել, որպեսզի  «կոշտուկներ» չլինեն: Լավ տաքացնել թավան, տակը մի քիչ կարագ քսել, փոքրիկ շերեփով ստացված խմորից լցնել թավայի մեջ այնքան, որ շատ բարակ շերտ կազմի: Թողնել՝ եփվի մոտ կես րոպե, շրջել նույնքան եփել նաեւ հակառակ երեսը:

600x400

Մեր նրբաբլիթները պատրաստ են: Տեսնենք, թե ինչ ենք անում բանանն ու նարինջը:

Բանանը կեղեւազրկում ենք, երկարությամբ բաժանում չորս մասի:

600x400

Նրբաբլիթի վրա քսում ենք թթվասերը, դնում բանանի մի կտորը եւ փաթաթում:

600x400

Նրբաբլիթով «բարուրված» բանանները տեղադրում ենք հրակայուն տարայի մեջ, թեթեւակի պատում բուսական յուղով եւ հինգ րոպե եփում ջեռոցում (180 C): Բանանն այս ընթացքում չի փոխում ոչ ձեւը, ոչ էլ համը:

600x400

Հիմա պատրաստում ենք սոուսը․

Կեղեւազրկում ենք նարինջը, երկայնակի կտրած երեք-չորս շերտ առանձնացնում, մնացածից ստանում ենք հյութ: Թավայի մեջ լցնում ենք մեկ ճաշի գդալ բուսական յուղ, երկու ճաշի գդալ շաքարավազ, խառնելով եփում ենք եւ ավելացնում նարնջի հյութը: Հինգից յոթ րոպե զանգվածը անդադար խառնելով եփում ենք մինչեւ թանձրանալը: Ստացված թանձր հյութի մեջ գցում ենք նարնջի  «ֆիլեն», թողնում՝ սառչի մեկ-երկու րոպե: Սոուսը պատրաստ է:

600x400

Գեղեցիկ ափսեի մեջ շարում ենք բանանով նրբաբլիթները, վրան լցնում սոուսը եւ վայելում: Հավատացեք, որ շատ համեղ է:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6849 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ֆրանսիական կարտոֆիլի կակարկանդակ. նուրբ և համեղ ուտեստ

17.06.2025
Նույնիսկ եթե կարտոֆիլային ուտեստները ձեր խոհանոցում տարածված չեն, անհնար է դիմադրել այս ֆրանսիական կարկանդակին։ 

Ելակով թխվածքաբլիթներ

22.05.2025
Նուրբ, փափուկ, չափավոր քաղցր և փխրուն ելակով թխվածքաբլիթներն ախորժելի տնական քաղցրավենիք են։ Խմորը հունցվում է հեշտությամբ և արագ։

Հնդկացորենի կոտլետներ

02.05.2025
Բոլորը հավանաբար գիտեն այս հացահատիկային կուլտուրայի սննդային հատկությունների մասին, բայց միայն քչերին է հաջողվում լիովին բացահայտել դրա խոհարարական ներուժը։ Ահա թե ինչու որոշեցինք առաջարկել այս կոտլետների գաղափարը:

Աղցան «Վիտամինային ռումբ» 

04.04.2025
Այս աղղցանը շատ առողջարար է և հեշտ է պատրաստվում։

Աղցան «Գարուն»

13.03.2025
Այն հիանալի հավելում կլինի ցանկացած մսային կամ ձկնային ուտեստի, խորովածի կամ պարզապես կոտլետների հետ։

Նուռով և խնձորով աղցան

27.02.2025
Մրգերը, բանջարեղենը և հատապտուղները վիտամինների ու միկրոէլեմենտների առաջին և ամենակարևոր աղբյուրն են հատկապես գարնան առաջին ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-06-2025 11:52
«Ֆրեյզեր» սերիալի աստղ Քելսի Գրամերը, որն արդեն յոթ երեխաների հայր է, պատրաստվում է կրկին հայր դառնալ 70 տարեկանում: Նրան երեքշաբթի օրը նկատել են Լոնդոնում իր 46-ամյա հղի կնոջ՝ Քեյթ Ուոլշի հետ: DailyMail.com-ը հայտնել է, որ հղիությունը «կենդանացրել է» նրանց ամուսնությունը:
19-06-2025 10:57
Պեր- եւ պոլիֆտորալկիլային նյութերը կամ PFAS-ը քիմիական նյութերի խումբ են, որոնք օգտագործվում են առօրյա արտադրանքում, ինչպիսին են սննդի փաթեթները եւ չայրվող խոհանոցային սպասքը: Գիտնականները PFAS են հայտնաբերել մարդկանց արյան մեջ, կրծքի կաթում, սերմնահեղուկում, լյարդում եւ նույնիսկ ուղեղում: Նրանք կասկածում են, որ այս քիմիական նյութերը վնասակար են մարդու առողջության համար. հետազոտությունները դրանք, ի թիվս այլ խնդիրների, կապել են բարձր խոլեստերինի, քաղցկեղի որոշ տեսակների եւ բեղունության խնդիրների հետ:
18-06-2025 10:11
Daily Mail-ի հաղորդմամբ՝ Հեյլին և Ջասթին Բիբերը ամուսնալուծվել են վեց տարվա ամուսնությունից հետո: Հրատարակությունը պնդում է, որ մի քանի գործոններ վկայում են ամուսնալուծության մասին: Հայրերի օրը Ջասթինը տարօրինակ ակտիվ էր. նա մի քանի գրառումներ է հրապարակել, որոնցում, ի թիվս այլ բաների, անդրադարձել էր իր հոգեկան առողջության խնդիրներին: 28-ամյա Հեյլին տոնի պատվին չի հրապարակել Ջասթինի լուսանկարը, նաև՝ մեկնաբանություն է թողել նրա լուսանկարների տակ. «Հայրերի օրը՝ ճահիճ»:
18-06-2025 10:02
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ երջանկության զգացումը կախված չէ նրանից, թե որքան լավ են ընթանում գործերը: Մենք մեզ երջանիկ ենք զգում, երբ ամեն ինչ ընթանում է ավելի լավ, քան մենք սպասում էինք: Այսպիսով, սպասումների շեմը նվազեցնելը կարող է դառնալ դեպի երջանկություն տանող բանալին, գրում է The Telegraph-ը: Հետազոտողները հայտնաբերել են, որ դրական սպասումները երջանկության մակարդակը բարձրացնում են մինչ այն պահը, երբ պլաններն արդեն իրականություն են դառնում:
18-06-2025 07:15
Շերոն Սթոունը զարդարել է Balkan Vogue ամսագրի նոր համարի շապիկը: 67-ամյա դերասանուհին նկարահանվել է սև-սպիտակ ֆոտոսեսիայում, որում կեցվածք է ընդունել գրեթե մերկ՝ թափանցիկ սև, նեղ զգեստով, ինչպես նաև սպիտակ տաբատ-կոստյումով: Նորաձևության նկարահանումը տեղի է ունեցել Լոս Անջելեսի ամենամեծ լուսանկարչական ստուդիաներից մեկում, որը հաճախ օգտագործվում է համաշխարհային աստղերի կողմից իրենց նախագծերի համար:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.06.2025
Դիտվել է 824 անգամ
13.06.2025
Դիտվել է 508 անգամ
17.06.2025
Դիտվել է 279 անգամ
18.06.2025
Դիտվել է 207 անգամ
19.06.2025
Դիտվել է 139 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster