Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ծիրանի օգուտներն ու վնասները

27.06.2025

Ծիրանը ոչ միայն համեղ միրգ է, այլև շատ առողջարար։ Ահա ծիրանի հիմնական օգտակար հատկությունները մարդկանց համար։

Ծիրանի պտղամիսը պարունակում է 4.7-ից մինչև 27% սախարիդներ (գլյուկոզ, ֆրուկտոզ, մալտոզ, սախարոզ), 1.3% օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու և սուկցինաթթու), ինչպես նաև կարոտինոիդներ, ինչպիսիք են լիկոպենը և լյուտեինը: Բացի այդ, քաղցր միրգը հարուստ է բազմաթիվ ֆենոլային միացություններով, ֆլավոնոիդներով, կատեխիններով և A, B1, B2, PP, C վիտամիններով:

Ծիրանը կալիումի լավ աղբյուր է: 100 գ թարմ միրգը պարունակում է այս հանքանյութի օրական նորմայի մոտ 12%-ը, իսկ չիրը՝ խորհուրդ տրվող օրական նորմայի մոտ 70%-ը:

Ծիրանի կորիզները պարունակում են ամինաթթուներ, էմուլսին ֆերմենտը և ճարպային յուղեր, որոնք հիմնականում բաղկացած են լինոլեային և օլեինաթթուներից, ինչպես նաև գլիցերիդներից։

Հետաքրքիր փաստ. որքան մուգ է պտղի կեղևի և միջուկի ծիրանագույն երանգը, այնքան ավելի շատ ասկորբինաթթու է պարունակում պտուղը։

Օգտակար հատկությունները․

600x400

Ամրացնում է արյան անոթները։ Ֆլավոնոիդները նպաստում են արյան անոթների ամրացմանը և նվազեցնում օրգանիզմում քրոնիկ բորբոքման ախտանիշները։

Նպաստում է սրտի առողջությանը։ Օրգանիզմում կալիումը պատասխանատու է նյարդային և մկանային գործառույթների բնականոն գործունեության, սննդանյութերի տեղափոխման, ինչպես նաև առողջ արյան ճնշման ու սրտի առողջության պահպանման համար:

Բարելավում է մարսողությունը։ Ծիրանը պարունակում է սննդային մանրաթել, որը նպաստում է աղիքների լավ գործունեությանը և կանխում փորկապությունը։

Խոնավացնում է մարմինը։ Ծիրանը 85% ջուր է պարունակում, ինչը նպաստում է ջրային հավասարակշռության պահպանմանը, հատկապես շոգ եղանակին։

Մաշկի երիտասարդացում։ Ծիրանը պարունակում է E և C վիտամիններ, որոնք հզոր հակաօքսիդանտներ են, որոնք դրական ազդեցություն ունեն մաշկի վրա։ Դրանք օգնում են պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից և բարելավել մաշկի առաձգականությունը։ Մրգի մեջ պարունակվող մեկ այլ հակաօքսիդանտ է բետա-կարոտինը։ Այս նյութը պաշտպանում է բջիջները քայքայումից, այդ թվում՝ արևային ճառագայթման հետևանքով առաջացած քայքայումից։

Ո՞վ պետք է խուսափի ծիրանից

• Ծիրանը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, ուստի շաքարախտի դեպքում դրանք պետք է զգուշությամբ ներառել սննդակարգում։

• Մեկ այլ հակացուցում է ստամոքսի խոցը և սրացման փուլում գտնվող այլ աղե–ստամոքսային հիվանդությունները։

• Ծիրանն ուժեղ ալերգեն է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս երեխաներին և հղի կանանց դրանք զգուշորեն օգտագործել։

Կարևոր է. նույնիսկ առողջ մարդիկ չպետք է ուտեն ծիրանի հում կորիզներ. դրանք պարունակում են ամիգդալինի բավականին բարձր կոնցենտրացիա, որը կարող է թունավոր ազդեցություն ունենալ: Ամիգդալինը քայքայվում է ջերմային մշակման ընթացքում, ուստի կարելի է ուտել բովված կորիզներ կամ կորիզներով ծիրանի ջեմ:

Վտանգավոր են նաև խակ պտուղները։ Դրանք կարող են առաջացնել ստամոքսահյութի թթվայնության բարձրացում, այրոց, փորկապություն և լուծ։

Քանի՞ ծիրան կարելի է ուտել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու

Առողջ մեծահասակի համար ծիրանի խորհուրդ տրվող օրական չափաբաժինը մոտ 200 գ (5–6 հատ) թարմ միրգն է կամ 50 գ չիրը։

Մասնագետները խորհուրդ չեն տալիս այս միրգն ուտել դատարկ ստամոքսին կամ քնելուց առաջ։ Դա պայմանավորված է մրգային թթուների առատությամբ, որոնք կարող են գրգռել ստամոքսի պատերը՝ առաջացնելով այրոց, ծանրություն և անհարմարության զգացում։

Իմունիտետը բարելավելու, օրգանիզմն ընդհանուր առմամբ ամրապնդելու և աղիքների նորմալ գործառույթը պահպանելու համար երեխաները, տարեցները և հղի կանայք օրական պետք է ուտեն ընդամենը 100 գ ծիրան։

Ինչպե՞ս պահել ծիրանը

Ծիրանի պահպանման ժամկետը սենյակային ջերմաստիճանում երեք օրից ոչ ավելի է, բայց սառնարանում միրգը կարելի է պահվել մինչև 20 օր։ Ծիրանն ավելի երկար ժամանակ պահպանելու համար այն կարելի պահածոյացնել, սառեցնել կամ չորացնել։

Ինչպե՞ս է ծիրանն օգտագործվում կոսմետոլոգիայում

600x400

Ժամանակակից կոսմետոլոգիայում ակտիվորեն օգտագործվում է պտղի միջուկը, ինչպես նաև կորիզներից ստացված յուղը։ Ծիրանը օգտագործվում է ինչպես խանութում գնված մասնագիտական կոսմետիկ միջոցներ, այնպես էլ տնային խնամքի միջոցներ պատրաստելու համար։

Ծիրանի դիմակը շատ հեշտ է պատրաստել. վերցրեք հասուն միրգը, կեղևազրկեք, լավ մանրացրեք միջուկը և քսեք նախապես մաքրված դեմքին: Այս դիմակի պահելու ժամանակը մոտ 20 րոպե է, այնուհետև այն պետք է լվանալ և դեմքին ուրիշ ոչինչ չքսել: Եթե մաշկը չափազանց յուղոտ է, ապա ծիրանի միջուկին կարող եք մի փոքր կեֆիր ավելացնել: Նման դիմակները պետք է օգտագործել 3-4 օրը մեկ անգամ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3626 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-07-2026 11:18
Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25
Բժիշկները զգուշացնում են, որ  վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30
Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35
Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։  Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51
70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.07.2026
Դիտվել է 1569 անգամ
27.07.2026
Դիտվել է 1012 անգամ
22.07.2026
Դիտվել է 410 անգամ
25.07.2026
Դիտվել է 338 անգամ
24.07.2026
Դիտվել է 288 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster