Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հաղթահարել վախերը, որոնք խանգարում են ապրել լիարժեք կյանքով

26.06.2025

Բոլոր մարդիկ, մանկուց սկսած, բառացիորեն ներծծվցած են բազմազան վախերով։ Դրանք գալիս են ծնողներից, ընկերներից, ուսուցիչներից, ամենամտերիմ միջավայրից։ Եվ ժամանակի ընթացքում մարդը ինքը, չգիտակցելով դա, սկսում է վախենալ գրեթե յուրաքանչյուր որոշումից և ձեռնարկված քայլից։

Վախեր ունենալը բնական երևույթ է։ Սակայն վախի զգացումն այնքան ուժեղ ազդեցություն ունի մարդու վրա, որ կարող է կամ դառնալ նրա զարգացման շարժիչ ուժը, կամ, ընդհակառակը, կաթվածահար անել նրան իր նպատակին հասնելու ճանապարհին։ Եվ հասկանալը, «դեմ առ դեմ» հանդիպելը քո վախերի հետ մեծ և լուրջ քայլ է դեպի վախի հաղթահարումը։

Այսպիսով, ի՞նչ է վախը և ինչո՞վ է այն վտանգավոր մարդու համար

600x400

Վախը հուզականորեն երանգավորված կարճատև հույզ է կամ համեմատաբար երկարատև հոգեկան վիճակ, ներքին լարվածության զգացողություն, որն առաջանում է իրական կամ երևակայական (սպասվող) վտանգի նկատմամբ մտահոգության արդյունքում։

Երբ մարդը վախենում է, նրա օրգանիզմում տեղի են ունենում մի շարք ֆիզիոլոգիական փոփոխություններ: Ակտիվանում են հիպոթալամուսը, հիպոֆիզի գեղձը և մակերիկամի կեղևը: Հիպոթալամուսի ակտիվացման արդյունքում արտադրվում է կորտիկոտրոպին: Այն, իր հերթին, ակտիվացնում է նյարդային համակարգը և հիպոֆիզի գեղձը: Ակտիվացնում են մակերիկամները, արտադրվում է պրոլակտին: Մակերիկամները արտազատում են կորտիզոլ: Միաժամանակ արտադրվում են ադրենալին և նորադրենալին: Արտաքինից և ներքինից այս ամենը դրսևորվում է.

• արյան ճնշման բարձրացմամբ,

• սրտի հաճախության և շնչառության արագացմամբ,

• բրոնխների լայնացմամբ,

• «սագի մաշկով»,

• մարսողական և վերարտադրողական համակարգերում արյան հոսքի նվազմամբ,

• բիբերի լայնացմամբ,

• արյան մեջ գլյուկոզի արտազատմամբ,

• ճարպերի արագ այրմամբ,

• ստամոքսում թթվայնության բարձրացմամբ և ֆերմենտների արտադրության նվազմամբ,

• իմունային համակարգի անջատմամբ:

Իրական վտանգի դեպքում սա թույլ է տալիս ավելի արագ մտածել, ավելի լավ տեսնել, ավելի ուժեղ հարվածել, ավելի արագ վազել։

Սակայն եթե վախը երևակայական է և մշտական, ապա օրգանիզմն ոչ մի օգուտ չի ստանում այդ պահին իր հետ կատարվող որևէ բանից։ Ահա թե ինչու վախի ֆոնին զարգանում են հոգեսոմատիկ հիվանդություններ.

• աղիքային խանգարումներ,

• բրոնխիալ այտուց,

• շնչառության դժվարացում,

• կրծքավանդակի ցավ։

Այսպիսով, առաջանում է արատավոր շրջան։ Օրինակ՝ դուք վախենում եք հիվանդանալուց, բայց այդ վախի պարագայում հիվանդանում եք։ Բացի այդ, որքան հաճախ եք վախ (սթրես) զգում, այնքան քիչ եք կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը, ինչի արդյունքում առաջանում են տարբեր քրոնիկ ֆոբիաներ։

Մտավոր մակարդակում այն ուղեկցվում է անհանգստությամբ, տագնապով, տրամադրության անկմամբ և այլն։

Վախի պատճառները կարող են լինել և՛ թաքնված, և՛ ակնհայտ: Հաճախ մարդը չի հիշում ակնհայտ պատճառները: Իսկ թաքնված պատճառները մանկությունից եկող վախերն են: Օրինակ՝ ծնողական գերխնամքը, գայթակղությունները, հոգեբանական տրավմայի արդյունքը, բարոյական հակամարտության կամ չլուծված խնդրի պատճառով առաջացած վախերը:

Կան նաև կոգնիտիվորեն ձևավորված պատճառներ՝ մերժվածության զգացում, միայնություն, ինքնագնահատականի սպառնալիքներ, դեպրեսիա, անբավարարության զգացում և անխուսափելի ձախողման զգացում:

Մասնագետները բոլոր վախերը բաժանում են երեք խմբի՝ սոցիալական, կենսաբանական, գոյաբանական։

Կենսաբանականում նրանք դասակարգում են այն վախերը, որոնք անմիջականորեն կապված են մարդու կյանքին սպառնացող վտանգի հետ։ Այս խմբի ամենատարածվածը հիվանդությունից վախն է։

Բոլոր սոցիալական վախերն առաջանում են այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են խաթարել սոցիալական կարգավիճակը, իջեցնել ինքնագնահատականը: Օրինակ՝ շրջապատից վախը: Այս վախը հիմնված է քննադատության վրա, և առաջին հերթին՝ ձեր: Խնդիրը հաղթահարելու համար փորձեք չքննադատել ինքներդ ձեզ, այլ ավելի շատ գովաբանել: Մարդուն հատուկ է սեփական թերությունները կամ խնդիրները ուրիշների վրա պրոյեկտելը, այսինքն՝ մենք մարդկանց մեջ նկատում և քննադատում ենք այն, ինչ չենք ընդունում մեր մեջ: Եվ մենք, կարծես, իրադարձություններից առաջ ենք ընկնում, մինչև դա նկատվի մեզ մոտ։ Այսինքն՝ մենք վախենում ենք, որ մեր թերությունները (քննադատելը, վիրավորվելը, վրեժխնդրությունը, կոնֆլիկտայնությունը, ստախոսությունը, անբարեխղճությունը, անվճռականությունը և այլն) կնկատվեն։ Նույն հիմքով առկա են ծիծաղելի թվալու, ինչ-որ մեկի ազդեցության տակ ընկնելու վախերը։ Այս խնդիրը լուծելու համար դուք պետք է սովորեք ինքներդ դրսևորել այնպիսի վարք, ինչպիսին ցանկանում եք տեսնել ուրիշների մոտ։

Էքզիստենցիալ վախերը կապված են անհատի ինտելեկտի հետ և առաջանում են մտորումներից, կյանքի խնդիրներին, ինչպես նաև մահվանը և մարդու գոյությանը վերաբերող հարցերի շուրջ մտածելուց։ Օրինակ, այս խմբի ամենատարածված վախը մահվան վախն է (սեփական կամ սիրելիների)։ Սա ամենաերկիմաստ երևույթն է.

• Մի կողմից, այն կարող է հասնել այնպիսի չափերի, որ մարդը փակվի չորս պատերի մեջ և պարզապես վատնի հատկացված ժամանակը։

 • Բայց մյուս կողմից, սա նորմալ վախ է, որը մեզ ստիպում է փողոցն անցնելիս շուրջը նայել։

Սա հաղթահարելու միայն մեկ ճանապարհ կա՝ ընդունել այն։ Բոլոր մարդիկ մահկանացու են։ Անիմաստ է մահը մի քանի անգամ մտովի պատկերացնել և դրանով ամբողջ կյանքը մթագնել։

Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք ազատվել այն վախերից, որոնք խանգարում են մեզ ապրել լիարժեք կյանքով։

600x400

Ներկայացնենք միայն մի քանի խորհուրդ։

1. Վախից ազատվելու համար նախ պետք է այն ընդունել։ Սա ամենալուրջ առաջին քայլն է։ Գրեթե բոլորս ունենք որոշ վախեր, բայց դրանք թաքնված են մեր գիտակցության խորքում, հաճախ աննկատ, չճանաչված, քանի որ մենք անտեսում ենք դրանք և ձևացնում, թե գոյություն չունեն։ Բայց դրանք կան և ազդում են մեզ վրա կյանքի ամեն օր։ Այսպիսով՝ ընդունեք ձեր վախերը։

2. Գրի առեք դրանք։ Ինչի՞ց եք վախենում։ Գրեք դա թղթի վրա։ Գրառելը կնշանակի ճանաչել և լույս սփռել ձեր վախերի վրա։ Այն կհանի ձեր վախերը մտքի մութ անկյուններից, որտեղից դրանք կարող են իշխանություն ունենալ ձեզ վրա։ Երբ վախերը գրանցեք թղթի վրա, դրանց հետ կարող եք անել այն, ինչ ցանկանում եք։ Օրինակ, կարող եք դրանք այրել կամ պատռել ՝ խորհրդանշելով ոչնչացում, կամ կարող եք դրանք կպցնել սառնարանին՝ որպես ձեր թշնամիների մասին հիշեցում։

3. Զգացեք ձեր վախը։ Դուք ընդունել եք այն, բայց դեռ վախենում եք դրանից։ Գիտակցեք, որ միայնակ չեք` մենք բոլորս ունենք տարբեր տեսակի վախեր։ Շատ մարդիկ ունեն նույն վախերը, ինչ դուք։ Վախ զգալու մեջ ոչ մի վատ բան չկա։ Զգացեք ձեր վախը որքան հնարավոր է լիարժեք և խորը։ Այն ձեր մի մասն է, բայց այն չպետք է ձեզ չի վերահսկի։

4. Հարցրեք ինքներդ ձեզ. ո՞րն է ամենավատ բանը, որ կարող է պատահել: Հաճախ դա այնքան էլ սարսափելի չէ, որքան մենք սկզբում կարծում ենք: Վախենո՞ւմ եք նոր աշխատանքում ձախողումից: Ի՞նչ կլինի, եթե դա տեղի ունենա: Դուք կգտնեք մեկ այլ աշխատանք: Դուք կշարունակեք առաջ շարժվել: Վախենո՞ւմ եք հակառակ սեռի մարդու կողմից մերժվելուց: Ի՞նչ կլինի այդ ժամանակ: Դուք կգտնեք ձեզ համար ավելի հարմար մեկին: Վախենո՞ւմ եք ֆինանսական կործանումից: Ի՞նչ կնշանակի դա ձեզ համար: Դուք կկրճատեք ձեր ծախսերը, գուցե խնդրեք ընտանիքին կամ ընկերներին օգնել ձեզ այս դժվարին ժամանակահատվածում: Դուք կգտնեք գումար վաստակելու միջոց: Դուք կգոյատևեք:

5. Պարզապես արեք դա։ Կրկին՝ զգացեք վախը և միևնույն է արեք դա։ Վախը հաղթահարելու համար պարզապես պետք է անեք այն, ինչից վախենում եք։ Երկար մի մտածեք դրա մասին, պարզապես արեք դա։ Երբ դուք դա անեք, հուզիչ զգացողություններ կապրեք։

6. Ավելի հաճախ ծիծաղեք և ժպտացեք: Ավելի շատ հումոր բերեք ձեր կյանք: Դիտեք կատակերգություններ կամ հումորային շոուներ, կարդացեք կատակներ, ինտերնետում փնտրեք տարբեր զվարճալի պատմություններ: Լավ է դա անել ընկերների մասնակցությամբ: Այս կերպ կկարողանաք շատ ծիծաղել, թոթափել լարվածությունը և որոշ ժամանակով մոռանալ ձեր վախերի մասին:

7. Եղեք ներկայի մեջ։ Անհաջողության մատնվելու վախը (կամ որևէ այլ տեսակի) ապագայի նկատմամբ վախն է։ Մենք կլանված ենք այն մտահոգություններով, թե ինչ կարող է պատահել։ Վտարեք ապագայի մասին բոլոր մտքերը։ Ձերբազատվեք նույնիսկ անցյալի սխալների և անհաջողությունների մասին մտքերից։ Կենտրոնացեք ներկայի վրա։ Արեք ինչ-որ բան հենց հիմա, որը կարող է հաղթահարել ձեր վախերը, և մոռացեք այն մասին, թե ինչ կարող է պատահել։ Ապրեք ներկայով։ Երբ սկսեք մտածել անցյալի կամ ապագայի մասին, վերադարձեք ներկային և կենտրոնացեք այն բանի վրա, ինչ անում եք հենց հիմա։

8. Փոքր քայլեր։ Վախերը հաղթահարելը և նպատակներին հետամուտ լինելը կարող է վախեցնող և ճնշող թվալ։ Կատարեք փոքր քայլեր։ Ինչ-որ բան, որ գիտեք, որ կարող եք անել։ Ինչ-որ բան, որին վստահ եք։ Այնուհետև կապրեք լավ զգացողություն և կկատարեք ևս մեկ փոքր քայլ։ Շարունակեք այս ոգով։

9. Տոնեք յուրաքանչյուր հաջողությունը։ Նույնիսկ փոքր նվաճումները։ Հաջողության այդ զգացողությունն օգտագործեք առաջ շարժվելու և հաջորդ քայլը կատարելու համար։

Հասկանալի է, որ մենք հաճախ կախված ենք հանգամանքներից, բայց հանգամանքների նկատմամբ մեր վերաբերմունքը կախված է միայն մեզնից։ Որպեսզի թույլ չտանք, որ վախը մեզ տիրի և աղավաղի մեր կյանքը, պետք է վերանայենք մեր վերաբերմունքը օրգանիզմի այս բնական և տհաճ արձագանքի նկատմամբ։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3184 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Ինչպես ճանաչել խելացի մարդուն. 6 նշան

09.12.2025
Այս նուրբ բացահայտիչների օգնությամբ դուք կարող եք «ճանաչել» մտավոր բարձր կարողություններով մարդուն՝ առանց նրա դիպլոմին նայելու։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21
Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09
Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35
«Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 798 անգամ
14.04.2026
Դիտվել է 283 անգամ
15.04.2026
Դիտվել է 230 անգամ
16.04.2026
Դիտվել է 145 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster