«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։
Երեկոյան դեսերտ թույլ տալու կոչն ամենևին էլ այն չէ, ինչ մենք սովոր ենք լսել առողջ սննդի մասնագետներից։ Բայց Լոս Անջելեսից աստղային սննդաբան Ռադհի Շահթին, ում խորհուրդը լսում են Փերիս Հիլթոնը և Ժիզել Բունդհենը, կոչ է անում կենտրոնանալ ոչ թե արգելքների, այլ սննդի պատրաստման և ուտելու հատուկ մոտեցման վրա։
Ահա թե ինչ է Ռադհին գրում իր անդրանիկ գրքում։
Ռադհի Շահթի
Ռադհի Շահթին զգուշացնում է մարսողության վրա սառը ըմպելիքների բացասական ազդեցության մասին, ինչպես նաև խորհուրդ է տալիս ուտելուց անմիջապես հետո մի փոքր քայլել՝ 10-15 րոպեն բավական է։
Ի լրումն ստանդարտ խորհուրդների, ինչպիսիք են սնունդը մանրակրկիտ ծամելը և չափից շատ ուտելուց ու խորտիկներից խուսափելը, փորձագետը խորհուրդ է տալիս եփել և ուտել սիրով, պատկերացնելով, թե ինչպես է սնունդն օգուտ բերում ձեր օրգանիզմին, ինչպես նաև, հնարավորության դեպքում, եփել և նույնիսկ ուտել ձեռքերով, որպեսզի ավելի լավ տրամադրվել սննդի ընդունմանը։ Խորհուրդ չի տրվում շեղվել հատկապես գաջեթների վրա։
Փերիս Հիլթոն
Սակայն ամենայուրահատուկ խորհուրդը, թերեւս, վերաբերում է աղանդերին։ «Աղանդերը կերեք ընթրիքից առաջ։ Դա պայմանավորված է նրանով, որ քաղցրեղենը միշտ առաջինն է մարսվում, ուստի, եթե ձեր օրգանիզմում այլ մթերք կա, օրգանիզմը կդադարի այն մարսել հօգուտ քաղցրի, ինչը կհանգեցնի չմարսված հատվածի խմորմանը և տոքսինների կուտակմանը»,- զգուշացրել է մասնագետը:
26-12-2024 14:11 Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սուրբծննդյան տոնի առթիվ Ջորջինա Ռոդրիգեսից նվեր է ստացել Rolls-Royce Dawn կաբրիոլետ, որի գինը սկսվում է 359 հազար դոլարից։
25-12-2024 14:10 Zee News-ի փոխանցմամբ, լուսավորության ցանկացած աղբյուր, անգամ ամենաթույլ, խաթարում է «ներքին ժամացույցի» աշխատանքը, որը պատասխանատու է քնի ցիկլի ու առույգության համար: Ուստի պետք է ննջասենյակում լիակատար մթություն ապահովել: Պարզվել է, որ ի տարբերություն մթության մեջ քնող մարդկանց, մյուսների մոտ դեպրեսիայի առաջացման ռիսկը մեծ է:
25-12-2024 14:07 Հնդկաստանի Բենգալուրու քաղաքում կինը դիմել է դատարան՝ բողոք ներկայացնելով ամուսնու դեմ, որին մեղադրել է իրենց կատվի նկատմամբ ավելի հոգատար և ուշադիր լինելու համար: Այս մասին գրում է Oddity Central-ը: Կինը պնդել է, որ ամեն անգամ, երբ ամուսնու հետ փորձում է քննարկել այդ թեման, նրանք սկսում են վիճել, ու ամուսինը վիրավորում է իրեն: Կինը նաև բողոքել է այն բանից, որ կատուն մի քանի անգամ հարձակվել և ճանկռել է իրեն, իսկ ամուսինը ոչինչ չի արել դրա դեմ։
25-12-2024 14:01 Յանցզիի հիվանդանոցի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ շաբաթական չորս խնձոր օգտագործելը կարող է մոտ 40 տոկոսով իջեցնել մահվան ելքի հավանականությունը սիրտ-անոթային հիվանդություններից։ Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթական երեք-չորս խնձոր են կերել, 39 տոկոսով ավելի քիչ են ենթակա եղել մահվան որեւէ պատճառով, քան այն մարդիկ, ովքեր հազվադեպ են օգտագործում այն: Բանանը նույնպես շատ օգտակար է եղել՝ այն գրեթե 30 տոկոսով նվազեցրել է վաղաժամ մահվան վտանգը։
25-12-2024 13:59 New England Patriots-ի 72-ամյա նախկին մարզիչ Բիլ Բելիչիկի և նրա 24-ամյա ընկերուհու՝ Ջորդան Հադսոնի հայտնվելը Նյու Յորքի Ամերիկյան բնական պատմության թանգարանի գալա-երեկոյին կատակների և մեմերի առիթ է դարձել սոցիալական ցանցերում: Պատճառը 48 տարվա տարիքային տարբերությունն է։ Նախկին cheerleader-ը Instagram-ում լուսանկար է հրապարակել New England Patriots-ի նախկին գլխավոր մարզչի հետ։
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։