Ձմռան վերջին օրը կարելի է փորձել մանդարինով թխվածքաբլիթներ: Հեշտ է պատրաաստվում, շատ կալորիական չէ, եւ բացի այդ, այն կարող է դառնալ ձմռան հրաժեշտի Ձեր այսօրվա ուտեստը' խորհրդանշական մրգով:
Կարեւոր է հիշելը, մեզ պետք է ոչ թե հալեցված կարագ, այլ միայն սենյակային ջերմաստիճանի:
Կեղեւից ազատում ենք երկու մանդարինները, իսկ մյուս երկուսից հյութն ենք քամում:
Տարայի մեջ լցնում ենք կարագը, շաքարավազը կամ փոշին, մանդարինի շերտերն ու հյութը: Պետք է զանգվածն այնքան հարել, որ ստացվի կրեմի նման մի բան:
Ավելացնում ենք ալյուրն ու օսլան, խմորը խառնում ենք հարիչով: Մի ալարեք, լավ հարեք եւ կտեսնեք' ինչ գեղեցիկ խմոր է ստացվում:
Լավ կլինի, որ ունենաք աստղանման կամ ծաղիկանման կաղապարներ թխվածքաբլիթների համար: Խմորից ստանում ենք փոքր կտորներ եւ դասավորում թավայի մեջ առնվազն մեկ սանտիմետր հեռավորությամբ:
Թխվածքաբլիթները ջեռոցում եփում ենք 180 աստիճանում 15 րոպե: Եփված թխվածքաբլիթները հանում ենք ջեռոցից, թողնում սառչելու մոտ քսան րոպե: Այս ընթացքում կհասցնեք սուրճ կամ թեյ պատրաստել:
22-09-2026 09:57 «Նարնիայի ժամանակագրությունները» ֆիլմի նոր էկրանավորման մեջ Ասլանի դերի համար Մերիլ Սթրիփի ընտրությունը բուռն արձագանք է առաջացրել քրիստոնյաների շրջանում: Որոշ քննադատներ բողոքել են ֆիլմարտադրողներին՝ մեծ դերասանուհուն ընտրելու որոշումը որակելով որպես «woke» փորձ: Netflix-ի նոր «Նարնիայի ժամանակագրությունները. Հրաշագործի եղբորորդին» ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Գրետա Գերվիգն է, որը հայտնի է «Բարբի» (2023) և «Փոքրիկ կանայք» (2019) ֆիլմերի վրա իր աշխատանքներով: Ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում նախատեսված է 2027 թվականի փետրվարի 12-ին:
22-09-2026 09:52 Երբ խոսքը վերաբերում է իրենց դուստրերի ապագային, 44-ամյա թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit-ի 43-ամյա համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ունեն միայն մեկ կանոն։ «Մեր տանը միակ կանոնն այն է, որ մեզ համար միևնույն է, թե ինչ ես ուզում անել, երբ մեծանաս, միայն թե փորձես լինել լավագույնը, ինչ կարող ես և անել ինչ-որ արդյունավետ բան», – լրագրողներին ասել է Օհանյանը։
22-09-2026 09:38 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կարող են մշտական վերադառնալ Միացյալ Նահանգներ և շատ շուտով։ Daily Mail-ի տվյալներով՝ սասեքսցիները չափազանց մտահոգված են, որ բրիտանական իշխանություններն իրենց թագավորական պաշտպանություն չեն տրամադրում և վախենում են իրենց ու իրենց երեխաների համար հնարավոր սպառնալիքներից։ Հետևաբար, նրանք կարող են շուտով լքել երկիրը և վերադառնալ Մոնտեսիտո։
22-09-2026 02:40 Մահացել է Սինդի Քրոուֆորդի որդին՝ վերականգնողական կենտրոնում սրտի կանգ ստանալուց հետո։ Փրեսլի Գերբերը, ինչպես իր քույրը՝ Կայան, հաջողակ մոդելային կարիերա ունեցավ։ Սինդի Քրոուֆորդի որդին համագործակցել է խոշոր նորաձևության ապրանքանիշերի հետ, այդ թվում՝ Calvin Klein-ի և Moschino-ի, և զգալի հոնորարներ վաստակել։ Սակայն երկրպագուները պատկերացում անգամ չունեին, որ 27-ամյա Գերբերը մի քանի տարի շարունակ պայքարում էր լուրջ հոգեկան առողջության խնդիրների դեմ։ Նա, ի վերջո, հայտնվեց Լոս Անջելեսի վերականգնողական կենտրոնում, որտեղ երկարատև թերապիա անցավ։ Պատմությունն ավարտվեց ողբերգականորեն. 2026 թվականի սեպտեմբերի 20-ի գիշերը Փրեսլի Գերբերը սրտի կանգ ստացավ։
22-09-2026 01:45 Սեպտեմբերի 19-ին Կալիֆոռնիայում տեղի ունեցավ Հեյդեն Պանետիերի հուղարկավորության մասնավոր արարողություն, որը մահացավ օգոստոսի 16-ին 36 տարեկան հասակում: Հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ Մալիբուի Խաղաղօվկիանոսյան եկեղեցում՝ մի վայր, որը միտումնավոր էր ընտրված. դերասանուհին սիրում էր օվկիանոսը և երկար տարիներ նվիրել էր ծովային կյանքի պաշտպանությանը: Արարողությանը ներկա էին մոտ 150 մարդ՝ Պանետիերի մտերիմ ընկերներն ու Հոլիվուդյան գործընկերները: Ներկաների թվում էին Փերիս Հիլթոնը, Ռուբի Ռոուզը, Էվան Ռոսը, ինչպես նաև նրա Նեշվիլի գործընկերներ Քոնի Բրիթոնը, Ջոնաթան Ջեքսոնը, Սեմ Պալադիոն և Չարլզ Էսթենը, որը կատարեց Հեյդենի կողմից այդ շոուում մի ժամանակ երգված երգերից մեկը: