Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ում դիմել' սեքսոլոգի՞ն, թե՞ հոգեբանին

22.02.2012

Հաճախ միջսեռային հարաբերություններում դժվարություն ունեցեղ կինը չի կողմնորոշվում` ով ավելի օգտակար խորհուրդ կտա իրեն' հոգեբա՞նը, թե՞ բժիշկ-սեռաբանը, այսինքն' սեքսոլոգը: Սովորաբար ընդունված է, որ բժշկին այցելում են այն դեպքերում, երբ, կոպիտ ասած, ինչ-որ տեղդ ցավում է: Սեռական խնդիրների և սեռային հարաբերությունների հարցում պատկերը մի փոքր այլ է: Քանի որ միջսեռային դժվարությունները կնոջը հոգեկան տառապանք են պատճառում, նա հաճախ մտածում է, որ իր խնդիրը հոգեբանական է և օգնության է դիմում հոգեբանին: Եվ իրոք, շատ դեպքերում հոգեբանը մեծ արդյունավետությամբ օգնում է հաղթահարել անինքնավստահությունը, անլիարժեքությունը, օգնում է ինքնագնահատականի բարձրացմանը:
Գոյություն ունի այն թյուր կարծիքը, որ եթե միջանձնային հարաբերություններում ամեն ինչ կարգին է, այսինքն՝ զույգի միջև կա հասկացողություն, փոխադարձ սեր և հարգանք, ապա նրանց սեռական կյանքում ամեն ինչ կարգին է:

Կլինիկական փորձը ցույց է տալիս, որ իրականությունը ամենևին էլ այդպես չէ: Մեզ դիմում են բազում ամուսնական զույգեր, որոնք ունեն շատ ջերմ հարաբերություններ, սիրում և փաղաքշում են միմյանց, բայց փաստացի, անկողնում ոչինչ չի ստացվում: Սիրո զգացումի առկայությունը գուցե և պարտադիր պայման է տվյալ տղամարդու հետ սեռական մերձեցում ունենալու համար: Սակայն միայն սերը բավարար չէ:

Սեռական հարաբերություններում և հատկապես սեռական ակտի ժամանակ բացի հոգեկան գործընթացներից մասնակցում են նաև մի շարք ֆիզիոլոգիական մեխանիզմներ: Սեռական ցանկության առաջացումը, սեռական գրգռումը և օրգազմն ունեն իրենց մարմնական հիմքը: Այստեղ անհրաժեշտ է նյարդային մեդիատորների, անոթների, հորմոնների, մկանների համատեղ և ներդաշնակ համագործակցություն, որպեսզի սեռական ակտը անխափան ընթացք ունենա: Հոգեկան նեգատիվ ապրումները և հատկապես տագնապը խաթարում են սեռական ֆունկցիայի ֆիզիոլոգիան, որն իր հերթին, ստանալով ոչ առողջ մեկնաբանություն կնոջ կողմից, բերում է նոր նեգատիվ հույզերի և վերոնշյալ ֆիզիոլոգիական շեղումների ֆիքսման:

Հոգին և մարմինը մեկ են և այս միասնությունը հատկապես ակնհայտ և ընդգծված է մարդու այնպիսի գործառույթի մեջ, ինչպիսին սեռական մերձեցումն է: Կնոջ հիմնական, եթե ոչ բոլոր սեռական խանգարումները կամ դժվարությունները հոգեմարմնական բնույթ ունեն:

Սերը և սեքսը առանձին հասկացություններ են: Խոսքը դրանց ոչ թե առանձին լինելու, այլ ինքնուրույն գոյություն ունենալու մասին է: Կա սեքս, առանց սիրո, որը բավարարման լիարժեք զգացողություն է տալիս, կա սեր առանց սեքսի, եթե խոսքը գնում է պլատոնական սիրո մասին: Բայց կա և մի անցանկալի տարբերակ' սեր ու սեքս, բայց առանց սեքսուալ, առանց փսիխոէմոցիոնալ բավարարման, այսպիսի կանայք հաճախ լարված հարաբերություններ են ունենում իրենց տղամարդկանց հետ կամ ինչպես իրենք են նշում, իրենց կյանքում «ինչ-որ բան այնպես չէ»: Հոգեսեռական և հուզական անբավարարվածության զգացումը պետք է գիտակցվի կնոջ կողմից և կարևորվի իբրև խնդիր, քանի որ դա տանում է դեպի առողջական խնդիրներ և կյանքի որակի իջեցման: Ահա այստեղ է, որ կնոջը կարող է օգնության գալ բժիշկ-սեքսոլոգը:


Սեքսոլոգ, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի կլինիկայի բժիշկ Նարինե Ներսիսյան

Դիտվել է 4824 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Հնարավո՞ր է վերականգնել կուրծքն այն հեռացման վիրահատությունից հետո

04.11.2025
Այսօր մաստէկտոմիան դաժան իրականություն է դառնում շատ կանանց համար՝ անկախ նրանց մասնագիտությունից, կենսակերպից կամ ֆինանսական վիճակից: Հնարավո՞ր է արդյոք այս գործընթացը շրջել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-03-2026 10:52
Մյունխենի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (Ifo) տվյալներով՝ շաբաթական առնվազն մեկ օր հեռավար աշխատող զույգերի ծնելիության մակարդակը 14%-ով ավելի բարձր է, քան նրանց, ովքեր ամբողջ աշխատանքային շաբաթն անցկացնում են գրասենյակում։ 
19-03-2026 10:40
Ավստրիացի ինֆլյուենսեր Ստեֆանի Պիպերը, հնարավոր է, կենդանի է եղել, երբ մարդասպանը փորձել է թաքցնել նրա մարմինը՝ այն դնելով ճամպրուկի մեջ և թաղելով, հայտնել են իրավապահ մարմինները։ Քննիչների խոսքով՝ 32-ամյա կինը դեմքի վնասվածքներ է ստացել, որոնք կարող էին առաջանալ ճամպրուկից դուրս գալու փորձի ժամանակ, որը, ըստ էության, դարձել էր նրա դագաղը։ Գրացի դատախազությունը հայտարարել է, որ չի կարելի բացառել, որ Պիպերը կենդանի է եղել, երբ նրան դրել են ճամպրուկի մեջ։
19-03-2026 05:56
Բացահայտվել են այն պատճառները, թե ինչու է Netflix-ը դադարեցրել իր գործընկերությունը Մեգան Մարքլի և նրա As Ever ապրանքանիշի հետ։ Variety-ին ներքին աղբյուրները հայտնել են, որ դրա մեղավորը Մեգանի անհատականությունն է, նրա հեշտությամբ վիրավորվող բնույթը, բիզնեսի էթիկայի վերաբերյալ նրա անհասկանալիությունը և դժվար բնավորությունը։
19-03-2026 03:54
Նիկոլ Քիդմանի և Քիթ Ուրբանի 17-ամյա դուստրը՝ Սանդի Ռոուզը, ծնողների ամուսնալուծությունից հետո անցել է մոր կողմը և հրաժարվում է շփվել հոր հետ: Ուրբանի ընկերները Daily Mail-ին ասել են, որ նա «բացարձակապես ցնցված է», երբ իր ավագ դուստրը մոռացել է հիշատակել նրան Elle Australia-ին տված հարցազրույցում՝ շնորհակալություն հայտնելով մորը՝ Նիկոլ Քիդմանին: Հարցազրույցը տեղի է ունեցել Calvin Klein նորաձևության ցուցադրությանը նրա ելույթից հետո:
19-03-2026 01:03
Բնակարանային աղմկահարույց սկանդալից հետո երգչուհի Լարիսա Դոլինան պնդում է, որ վերադարձել է իր բնականոն կյանքին: Այնուամենայնիվ, դատելով նրա վերջին համերգներից, հանդիսատեսի արձագանքները միանշանակ չեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.03.2026
Դիտվել է 1141 անգամ
18.03.2026
Դիտվել է 197 անգամ
19.03.2026
Դիտվել է 196 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster