ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ |
Սեր, լույս, կրակ. Տեառնընդառաջն է
13.02.2012
Խարույկը, նրա կարմրավուն լույսը, շուրջը հավաքված մարդկանց խորհրդավորությունը հեքիաթներ են հիշեցնում: Որպես հեքիաթ է ներկայանում նաև նորապսակների կյանքը... Լինում է, չի լինում մի սեր, որն արդեն ընտանիք է դառնում ու շատ-շատ օգնության, օրհնության կարիք ունի: Տեառնընդառաջը նորապսակների օրհնության օրն է, իսկ տոնի գլխավոր խորհրդանիշը կրակն է, որի վրայով թռչողներն օրհնվում են, մաքրագործվում, զորեղանում... Այս խորհրդանիշի մեկնաբանությունը տանում է մեզ մեր հեթանոսական անցյալ' կրակի պաշտամունքի ժամանակներ: Այն նոր մեկնաբանություն է ստացել քրիստոնեության մեջ. Տիրոջը' Քրիստոսին, մարդիկ ընդառաջ են գնացել ջահերով, լուսավորել նրա ճանապարհը, եւ կրակն այսօր խորհրդանշում է այդ լույսը: Տոնի հիմքում մանուկ Քրիստոսին Տիրոջ տաճարին զոհաբերման պատմությունն է. երբ 40 օրական Հիսուսին ծնողները բերում են տաճար' ընծայելու, նրան ընդառաջ է գալիս Սիմեոն ծերունին: Վերջինս մահ չպետք է տեսներ մինչեւ Տիրոջ օծյալին կամ Փրկչին տեսնելը: Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Սբ. Պատարագ, որից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ' զորացնելու նրանց սիրո եւ հավատարմության դաշինքը:
Տ.Մ. Դիտվել է 3230 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ
23.04.2025 Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:
|
|
5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից
03.04.2025 Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։
|
|
 |
|
Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք
18.03.2025 Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:
|
|
Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա
06.03.2025 Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։
|
|
 |
|
8 նշան, որ ձեր տղամարդն ընդունակ է դավաճանել
05.02.2025 Խաբելու ընդունակ լինելն ու խաբելը, բարեբախտաբար, երկու տարբեր բաներ են:
|
|
Սիրային եռանկյունի. ամուսին, կին և սիրուհի. ի՞նչ անել
24.01.2025 Ենթադրվում է, որ սիրուհի ունեցող ամուսինն աղետ է կնոջ համար, բայց եկեք իրավիճակին այլ կերպ նայենք։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|