Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-03-2012 12:58
ԼՂՀ  դիտորդական պատվիրակությունը մարտի 25-ին կհետեւի Հարավային Օսիայի ընտրություններին:
 
23-03-2012 12:51
Արագաչափեր կտեղադրվեն  Երեւան-Սեւան եւ Երեւան-Արտաշատ մայրուղիներում: 
23-03-2012 11:41
ՀՀ ոստիկանությունն արգելափակել է ինտիմ ծառայություններ առաջարկող armgirls.am կայքը, կատարվում է քննություն:
22-03-2012 14:23
McDonald's-ի գլխավոր տնօրեն Ջիմ Սքիները  հայտարարել է հրաժարական տալու մասին. նա պաշտոնը կլքի 2012թ. հուլիսի 1-ին:
22-03-2012 12:23
Երևանում ամսի 26-ին կգրանցվի մարտի ամենատաք օրը. ցերեկը ջերամստիճանը կհասնի +17-ի, իսկ գիշերը ջերմաստիճանը կտատանվի +1 +3-ի սահմաններում:
22-03-2012 11:53
Մարտի 22-ին նշվում է Ջրի միջազգային օրը: Նպատակն է հիշեցնել մոլորակի բնակչությանը, որ անգամ ժամանակակից աշխարհում ոչ բոլորին է հասանելի խմելու ջուրը:
22-03-2012 10:47
Այսօր համամասնական և մեծամասնական ընտրակարգերով առաջադրվող թեկնածուների, կուսակցությունների ու դաշինքների ԿԸՀ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման վերջին օրն է:
21-03-2012 17:42
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԽԽՎ դիտորդների պատվիրակությունը կգլխավորի բարոնուհի Էմմա Նիքոլսոնը:
21-03-2012 14:32
Այսօր իրանական Նոր տարին է՝ Նովրուզը:
21-03-2012 13:56
Աթենքում բացվել է «Հիշելով Վիլյամ Սարոյանին» խորագրով ցուցահանդես:
21-03-2012 12:20
Մարտի 21-ը անտառների պաշտպանության միջազգային օրն է:
21-03-2012 11:39
Նիդերլանդներում հայտնաբերվել է, որ Քրյոլեր Մյուլեր թանգարանում պահվող «Ըմբիշները» կտավը  Վինսենթ Վան Գոգի վրձնին է պատկանում.  BBC-ն:
21-03-2012 10:25
ՀՀ տարածքում ժամը 10.00-ի դրությամբ փակ են Սելիմի լեռնանցքը և Գեղարքունիքի մարզում Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները:
20-03-2012 16:36
Պետական բուհերի՝  բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների 750 ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից  կրթաթոշակներ են ստացել:
20-03-2012 14:51
Ազգային  ժողովը հետաձգել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քվեարկությունը. այն առաջին ընթերցմամբ ընդունվել է մարտի 1-ին 67 կողմ, 1 դեմ եւ ոչ մի ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
20-03-2012 12:57
Երկիր, Վեներա մոլորակներն ու Արեգակը հունիսի 6-ին կհայտնվեն մեկ գծում. սա բացառիկ դեպք է  21-րդ դարում:
20-03-2012 12:12
Մարտի 29-ին, ԼՂՀ  իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունիի ուղղությամբ:
20-03-2012 11:39
Իտալական Բոլոնիա քաղաքում բացվել է աշխարհում ամենամեծը համարվող՝ մանկական գրքերի ամենամյա ցուցահանդեսը. «Ռիա նովոստի» :
20-03-2012 10:28
Apple-ը 3 օրվա ընթացքում վաճառել է 3 միլիոն նոր iPad, ինչը, ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ,  ռեկորդային ցուցանիշ է:
19-03-2012 17:44
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հրապարակած՝ կանանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը բարձրացել է մեկ աստիճանով. նա այժմ գտնվում է 113-րդ տեղում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-11-2026 10:52
Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55
Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50
Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը: 
09-11-2026 10:26
Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան  բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41
Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.11.2026
Դիտվել է 781 անգամ
04.11.2026
Դիտվել է 502 անգամ
05.11.2026
Դիտվել է 425 անգամ
06.11.2026
Դիտվել է 414 անգամ
10.11.2026
Դիտվել է 161 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster