17-02-2012 15:33 Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը հեռացվել է աշխատանքից գիշերային ակումբում անվայել վարքի համար:
17-02-2012 14:07 Լոս Անջելեսի Հոլիվուդ թաղամասում գտնվող «Էլ Փորթալ» թատրոնում մարտի 16-ին տեղի կունենա Վահե Բերբերյանի «Կյանք» ներկայացման պրեմիերան:
17-02-2012 13:56 Մեծ Բրիտանիայում գաղտնազերծել են Չարլի Չապլինի դոսյեն. The Guardian:
17-02-2012 12:52 Կանադայի տարբեր քաղաքներում ողջ տարվա ընթացքում կկազմակերպվեն հայկական մշակույթին նվիրված միջոցառումներ:
17-02-2012 12:09 Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնելու համար ստորագրահավաք է նախաձեռնել։
17-02-2012 10:57 Ճապոնիայում այս ձմեռ սառնամանիքի զոհ է դարձել արդեն ավելի քան 100 մարդ. պաշտոնական հայտարարություն:
17-02-2012 10:33 Ստեփանակերտում սկսվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսը:
17-02-2012 10:30 ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
16-02-2012 17:24 Թուրքիայի Մալաթիա նահանգում այսօր' ժամը 13։01-ին (Երեւանի ժամանակով 15։01), 4,7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել։
16-02-2012 17:22 Մինչև ապրիլի կեսը Հայաստանում որսորդները հնարավորություն են ստանում գայլերի որս իրականացրել և յուրաքանչյուր գայլի գլխի համար 100.000 դրամ ստանալ. Կառավարության նոր որոշումը:
16-02-2012 15:49 Sony Ericsson ընկերությունն անվանափոխվել է. այսուհետ այն կկոչվի Sony Mobile Communications:
16-02-2012 14:04 Փետրվարի 17-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում հնարավոր են թույլ տեղումներ, մյուս մարզերում առանց տեղումների եղանակ է սպասվում:
16-02-2012 13:07 Հայաստանում նկատվում է գայլերի թվաքանակի աճ. ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյան:
16-02-2012 13:06 Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է դարձել:
16-02-2012 12:57 Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորությունը շաբաթ օրը համացանցում կհեռարձակվի ուղիղ եթերով:
16-02-2012 11:02 ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից է. Lenta.ru:
16-02-2012 11:00 Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պաշտոնապես հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններին:
16-02-2012 10:51 Փակ է Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
15-02-2012 17:15 Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը երկրում տիրող ճգնաժամի պատճառով հրաժարվել է իր աշխատավարձից:
15-02-2012 15:34 Երեւանի պետական համալսարանում նախատեսվում է հիմնել արաբագիտության եւ իսլամագիտության կենտրոն:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: