Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-02-2012 21:23
Եգիպտոսի վարչապետը ցրել է ֆուտբոլի ֆեդերացիան`կապված փետրվարի 1-ին Պորտ-Սայիդի մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների հետ:
02-02-2012 21:19
Ըստ անգլիական «Heat» ամսագրի հարցման,«Լոս Անջելես Գելեքսի» թիմի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ տղամարդ:
02-02-2012 18:57
Ծրագրվում է 2017 թվականին իրականացնել կոմերցիոն չվերթ դեպի Լուսին. մեկ տոմս արդեն վաճառվել է:
02-02-2012 18:00
Հայաստանի ֆինանսական շուկայում դոլարի միջին փոխարժեքը կտրուկ բարձրացել է բորսայական գործարքների արդյունքում. այն այսօր կազմել է 388.79 դրամ:
02-02-2012 17:13
Լեւոն Արոնյանը հայտարարությամբ դիմել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին՝ բացառելով Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցումներին իր մասնակցությունը:
02-02-2012 17:00
Սարկոզին հայտարարել է, որ նոր օրինագիծ կներկայացնի, եթե չեղյալ հայտարարվի Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող ներկա օրինագիծը:
02-02-2012 16:50
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին պաշտոնապես պայմանագիր է կնքել «Դինամոյի» հետ:
02-02-2012 16:37
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անհանգստացած է, որ Սիրիայի բնակչությունը տուժում է երկրի դեմ կիրառվող սանկցիաներից:
02-02-2012 15:49
Պետրոս Դուրյանի մասունքներն ամփոփվեցին Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի հուշապատում:
02-02-2012 15:34
Աֆրիկայի գավաթի քառորդ եզրափակիչ բոլոր հանդիպումները կսկսվեն 1 րոպե լռությամբ' ի հիշատակ Եգիպտոսի ողբերգական դեպքերի:
02-02-2012 14:36
«Մարս» ձեռնարկության եւ Մերգելյան ինստիտուտի տարածքներում ձևավորվելու է ազատ տնտեսական գոտի:
02-02-2012 13:38
Աբխազներն անկախության համազգային հավաք են անցկացնում՝ Վրաստանի ուղղափառ եկեղեցուց առանձնանալու համար:
02-02-2012 12:59
ԱՄՆ-ում 90 տարեկան հասակում վախճանվել է Անջելո Դանդին'  լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հանրահայտ մարզիչը:
02-02-2012 11:48
Ցուրտ եղանակը խուճապի է մատնել  Արեւելյան Եվրոպան. զոհերի թիվը հասնում է 90-ի. Reuters
02-02-2012 10:39
Փետրվարի 3-ից մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար քննության կազմակերպման գործընթացը:
02-02-2012 10:27
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը միայն Թուրքիայի ցանկությամբ չի փոխվի. Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզեր:
02-02-2012 10:21
Ձնաբքի եւ մերկասառույցի հետեւանքով փակ են Սելիմի լեռնանցքը, Վահրամաբերդ-Կափս, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհները, դժվարանցանելի է Գյումրի-Երևան ավտոմայրուղու Լանջիկից դեպի Մաստարա հատվածը:
02-02-2012 10:12
Վաշինգտոնում օրինականացվել է համասեռամոլների ամուսնությունը թույլատրող օրինագիծը. Reuters
01-02-2012 19:18
Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները օրերս հայտնաբերել են, որ ինտերնետ կախվածությունը կարող է վնասել դեռահասների և երիտասարդների ուղեղը:
01-02-2012 17:39
ՀՀ Ազգային ժողովում համամասնական ընտրակարգի հարցով փետրվարի 15 –ին լսումներ կլինեն:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2026 10:27
Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20
Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12
Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35
Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30
90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 1000 անգամ
18.08.2026
Դիտվել է 328 անգամ
21.08.2026
Դիտվել է 291 անգամ
20.08.2026
Դիտվել է 267 անգամ
22.08.2026
Դիտվել է 186 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster