Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-02-2012 13:30
Ադրբեջանում մի քանի օր շարունակվող ձնաբքի հետեւանքով սառել է Կասպից ծովը:
10-02-2012 13:28
Ռիո դե Ժանեյրոյում իրավապահները հրաժարվել են աշխատել ավանդական դիմակահանդեսի նախօրեին:
10-02-2012 11:27
Այսօր' տեղական ժամանակով 08.13-ին, Հայաստանի տարածքում' Ապարան քաղաքից 11կմ հյուսիս-արեւելք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
10-02-2012 10:33
Մադոննային նորից վտանգ է սպառնում. տարիներ առաջ նրան սպանել  խոստացած տղամարդը փախել է հոգեբուժարանից, նրան փնտրում է ոստիկանությունը:
10-02-2012 10:28
Եվրագոտու երկրները հետաձգել են Հունաստանին  ֆինանսական օգնություն հատկացնելու մասին փաստաթղթի  ստորագրումը. BBC:
10-02-2012 10:24
Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով հանրապետության տարածքում որոշ ճանապարահատվածներ դժվարանցանելի են, կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ:
09-02-2012 18:49
Գերմանիայի ԱԳ նախարար Գվիդո Վեստերվելլեն  Բեռլինում Սիրիայի դեսպանատան 4 աշխատակիցների արտաքսելու հրաման է տվել:
09-02-2012 18:06
ԱԺ-ն այսօրվա նիստում վերջին ընթերցմամբ ընդունեց  «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթը: Չեղյալ է հայտարարվում անցումն ամառային ժամանակի:
09-02-2012 17:23
Ինդոնեզիայում ամուսնացած քաղաքացիական ծառայողների աշխատավարձները կփոխանցվեն  նրանց կանանց բանկային հաշիվներին՝ արտամուսնական հարաբերությունները կանխելու նպատակով.  BBC:
09-02-2012 16:21
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել Հասմիկ Ստեփանյանի  «Հայերի ներդրումն Oսմանյան կայսրությունում» գրքի շնորհանդեսը:
09-02-2012 15:17
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Հոմենեին Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձի և իսլամի հիմնադիր Մուհամմեդ մարգարեի ծննդյան կապակցությամբ 761 բանտարկյալի ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել:
09-02-2012 14:27
Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել 10.5 մլն դրամի սուբսիդիա հատկացնել էլեկտրոնային ստորագրությունների ստացման գինը նվազեցնելու համար:
09-02-2012 14:01
Լոս Անջելեսում կիրակի  կայանալիք «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ 23 հազ. երաժիշտ բողոքի ակցիա կանցկացնի անվանակարգերի կրճատման դեմ:
09-02-2012 13:32
Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի ` թալիշ ժողովրդի ավանդույթների և մշակույթի մասին պատմող  գիրքն Իրանում «տարվա գիրք է» ճանաչվել:
09-02-2012 12:38
Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելլոն հրաժարական է տվել. նա այլեւս չի մարզի Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը:
09-02-2012 12:27
Փետրվարի 12-ին Գյումրիում անցկացվելու է Հայաստանի ավանդական ուշուի սանդա մարզաոճի առաջնությունը:
09-02-2012 11:23
Այսօր մեկնարկում է Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնը՝ Բեռլինալեն. այս տարվա գլխավոր մրցութային ծրագրում ընդգրկված է 23 ֆիլմ:
09-02-2012 10:38
Սառնամանիքը չի լքում Եվրոպան. սառել է Եվրոպայի՝ մեծությամբ երկրորդ գետը՝ Դունայը:
09-02-2012 10:25
Կարտոֆիլի միջին մանրածախ գինը երեւանյան շուկաներում 243 դրամ է 1 կգ-ի համար. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն: 
09-02-2012 10:13
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2026 10:27
Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20
Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12
Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35
Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30
90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 1001 անգամ
18.08.2026
Դիտվել է 329 անգամ
21.08.2026
Դիտվել է 291 անգամ
20.08.2026
Դիտվել է 267 անգամ
22.08.2026
Դիտվել է 186 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster