Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-01-2025 12:38
Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Հոբարթի մրցաշարում: WTA մրցաշարի երկրորդ շրջանում Ավանեսյանի մրցակիցը Բելգիան ներկայացնող աշխարհի 94-րդ ռակետ Գրետե Մինենն էր: 1 ժամից ավելի ձգված մրցախաղում Ավանեսյանը գերազանցել է մրցակցին երկու սեթում' 6:2, 6:2 հաշվով և դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Թենիսիստուհին 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։
08-01-2025 12:31
Ջենիֆեր Լոպեսը կպահի 8,5 կարատանոց բնական կանաչ ադամանդե նշանադրության մատանին, որը նրան նվիրել է Բեն Աֆլեքը, հայտնում է Page Six-ը։ Զույգը վերջապես լուծել է իրենց ամուսնալուծության հարցը երկուշաբթի օրը՝ երկու տարվա ամուսնությունից հետո այն դադարեցնելու մասին դիմում ներկայացնելուց մոտ հինգ ամիս անց: Լոպեսի ապշեցուցիչ կանաչ ադամանդը՝ մոտավորապես 5 միլիոն դոլար արժողությամբ, շրջապատված է զույգ սպիտակ ադամանդներով՝ տրապիզոիդ ձևով:
08-01-2025 12:23
Լիմերիկի համալսարանի հետազոտողները պարզել են, որ հաջող նիհարելու համար բնավ պարտադիր չէ կտրուկ իջեցնել սննդաբաժնի կալորիականությունը։ Օրական 100-200 կալորիայով աստիճանական կրճատումը կարող է հանգեցնել կայուն արդյունքների առանց սթրեսի օրգանիզմի համար։
08-01-2025 02:55
Կանադացի գիտնականները պարզել են, որ ընկճախտը կարճացնում է կյանքի տևողությունը:  Մասնագետների տվյալներով`վերջին 60 տարում բարձրացել է 25 տարեկան ընկճախտով երիտասարդների վաղ մահանալու վտանգը. ընկճախտ չունեցող մարդիկ ապրել են 4-18 տարի ավելի: Եթե նախկինում ավելի վաղ տղամարդիկ էին մահանում ընկճախտի հետևանքով, ապա հիմա նույն վտանգի տակ են նաև կանայք․1992 թվականից մինչ 2011-ը 50 տոկոսով բարձրացել է ընկճախտի պատճառով կանանց մահանալու վտանգը:
08-01-2025 01:06
Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Պատինսոնն ու երգչուհի Սյուկի Ուոթերհաուսն ամուսնացել են։ Այս մասին հայտնում է DeuxMoi աստղերի կյանքի մասին բլոգը։ 38-ամյա Ռոբերտ Պատինսոնը և 33-ամյա Սուկի Ուոթերհաուսը հարսանեկան արարողությունը կազմակերպել են Կարիբյան ծովի հանգստավայրերից մեկում։ Տոնակատարությանը ներկա են եղել հայտնիների ընտանիքները։ Միջոցառմանը մասնակցել է նաեւ սիրահարների դուստրը։
07-01-2025 09:41
Իտալացի գիտնականները հայտարարել են, որ իտալական պաստան առողջարար է՝ նշելով, որ ճիշտ համեմունքներ օգտագործելու դեպքում այն կարող է կանխել ճարպակալումը: Այս ֆենոմենալ բացահայտումը գիտնականները բացատրել են նրանով, որ շատ հաճախ մարդիկ խուսափում են մակարոն ուտելուց և փոխարենը ուտում են ավելի վատ ու գիրացնող սնունդ՝ միս, երշիկ կամ շատ շաքար պարունակող ուտելիք: Հետազոտողները խորհուրդ են տալիս օգտագործել որակյալ իտալական պաստան թեթև սոուսի համադրությամբ:
07-01-2025 09:38
Amazon Prime-ը ստացել է Մելանիա Թրամփի մասին վավերագրական ֆիլմն ամբողջ աշխարհում տարածելու բացառիկ արտոնագիր, որը հեռուստադիտողներին «աննախադեպ կուլիսային հայացք» կտա առաջին տիկնոջ կյանքին, հայտնում է Fox News Digital-ը։
07-01-2025 08:03
Սելենա Գոմեսը հանրությանը ներկայացել է իր փեսացուի՝ Բենի Բլանկոյի հետ. զույգը միասին ներկա էր «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը, որտեղ հավաքվել էր ողջ Հոլիվուդը՝ Անջելինա Ջոլիից, Նիկոլ Քիդմանից և Դեմի Մուրից մինչև Մայլի Սայրուս ու Արիանա Գրանդե:
07-01-2025 07:59
Օրերս հայտնի դարձավ, որ 47 տարեկանում մահացել է «Սպիտակ լոտոս» սերիալի աստղ Օբրի Պլազայի ամուսինը՝ ռեժիսոր Ջեֆ Բաենան։ Ողբերգական իրադարձությունը շարունակում է ակտիվորեն քննարկվել առցանց, և դրա շուրջ արդեն ձևավորվել են դավադրության տեսություններ՝ կապված 40-ամյա Օբրիի «մութ ուժերի» հմայվածության հետ։ Լոս Անջելեսի դատաբժշկական փորձագետը հայտնել է, որ Ջեֆի մահվան պատճառը խեղդամահ լինելն է. նա կախվել է Լոս Ֆելիզում գտնվող իր և կնոջ տանը:
07-01-2025 02:10
Այն բանից հետո, երբ Զենդայան «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը հայտնվեց մատնեմատին մատանի, համացանցում անմիջապես լուրեր հայտնվեցին դերասանուհու՝ Թոմ Հոլանդի հետ նշանադրության մասին։ Ավելի ուշ ինսայդերները TMZ-ին հայտնել են, որ Զենդայան և Թոմն իսկապես նշանվել են: Նրանց նշանադրությունը տեղի է ունեցել 2024 թվականի վերջին տոներին։
06-01-2025 11:57
«Ոսկե գլոբուս» 82-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը մեկնարկեց մրցանակաբաշխությունների սեզոնը։ Զոի Սալդանան արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մրցանակին՝ «Էմիլիա Պերես»-ում դերի համար, որը ստացել է առաջատար 10 անվանակարգ։ Դեմի Մուրն իր առաջին «Ոսկե գլոբուսն» է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Նյութ» ֆիլմի համար:
06-01-2025 11:53
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման առաջին աղյուսակն այս տարի։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է 1 աստիճան եւ 44-րդն է։ Լավագույն եռյակում են Արինա Սաբալենկան (Բելառուս)՝ 9656, Իգա Շվյոնտեկը (Լեհաստան)՝ 8120, Կոկո Գաուֆը (ԱՄՆ)՝ 6888։
31-12-2024 10:51
43-ամյա Բեյոնսեի շրջապատը դրդում է նրան ամուսնալուծվել 55-ամյա Ջեյ Զիից այն բանից հետո, երբ վերջինիս մեղադրում են 13-ամյա աղջկա բռնաբարության մեջ։ Այս մասին հայտնում է Radar Online-ը։ Հրապարակման համաձայն՝ չնայած երգչուհին հրապարակայնորեն աջակցել է ամուսնուն, սակայն «փակ դռների հետևում» նրանց ամուսնական կյանքում լուրջ խնդիրներ են հասունանում։
31-12-2024 10:43
Ինչպես հայտնի է, կոֆեինի կիրառությունը կապվում է մի շարք հիվանդություններով հիվանդանալու ռիսկի նվազեցման հետ: Դրանց թվում են 2-րդ կարգի շաքարային դիաբետը, սրտի հիվանդությունները և ինսուլտը: Գիտնականները պարզել են, թե ինչպես է կոֆեինը գործում: Ուսումնասիրության համաձայն՝ կոֆեինը սրտի բջիջները պաշտպանում է վնասումից։ Կոֆեինի դրական ազդեցությունը զգացվում է չորս բաժակ սուրճ խմելուց հետո:
31-12-2024 10:41
Կարմրահեր կանայք բավարարվածությունն ու ցավն այլ կերպ են զգում, քան ուրիշները, հավաստիացնում է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Այրին Թրեյսին։ «Հաճախ կարելի է լսել, որ կարմրահեր կանայք տարբեր գենետիկական ծագում ունեն՝ մյուսների համեմատ, կապված իրենց ցավային շեմի մակարդակի հետ»,- ասել է Թրեյսին Daily Mail-ին։ Նրանք նաեւ ավելի քիչ ցավ են զգում, երբ ասեղը ծակում է նրանց, տեղեկացվել է Օսլոյի համալսարանի հետազոտությունում։ Գիտնականները խոստովանել են, որ կարմրահերներն այլ կերպ են բավարարվածություն զգում։
31-12-2024 10:36
Աշխարհի 43-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի երրորդ շրջան։ Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսայի հետ եւ առավելության հասավ 6:3, 1:6, 6:2 հաշվով։ Էլինայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 28-րդ ռակետ, ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի եւ աշխարհի 42-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի դիմակայության հաղթողը։
31-12-2024 09:48
54-ամյա Կլաուդիա Շիֆերը Hello!-ին տված նոր հարցազրույցում պատմել է, թե ինչպես են փոխվել իր առաջնահերթությունները ամուսնությունից և երեխաների ծնվելուց հետո։ Շատ առումներով սուպերմոդելը ստիպված է եղել զոհաբերել իր կարիերան հանուն ընտանիքի, սակայն նա չի ափսոսում դրա համար։
30-12-2024 10:36
Եղիսաբեթ II-ի եղբորորդին' Սամուել Չատտոն և իր դասընկերուհի Էլեոնորա Էքսերջյանը, հնարավոր է, հաջորդ տարի ամուսնանան։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Ավելին, հանուն նրա թագավոր Չարլզ III-ը որոշել է խախտել ավանդույթը՝ թույլ տալով իր երիտասարդ ազգականին՝ Մեծ Բրիտանիայի ամենապահանջված ամուրի տղամարդուն, Սուրբ Ծննդյան տոներն անցկացնել իր սիրելիի հետ Նորֆոլկի Սանդրիգամ կալվածքում, որտեղ հավաքվելու է ողջ թագավորական ընտանիքը։
30-12-2024 10:31
ԱՄՆ-ում ձերբակալվել է 30-ամյա մի տղամարդ, որը ներխուժել է անծանոթ կնոջ տուն, մտել նրա անկողինը, գրկել ու հարցուփորձ արել անձնական կյանքի մասին: Խեսուս Լոպես Լորեդոն մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու մտադրությամբ բնակարան ներխուժելու մեջ, ինչն առաջին աստիճանի հանցագործություն է:
27-12-2024 12:07
Դիքսոն Հենդշոուն իր կյանքի մեծ մասը իրեն մինուճար զավակ էր համարում։ Բայց որդեգրվելուց տասնամյակներ անց 75-ամյա տղամարդն իմացավ, որ մի քանի քույր ու եղբայր ունի, որոնց հետ ծանոթացել է հենց տոների ժամանակ: Հենդշոուն հանդիպել է իր ավելի քան 50 հարազատների հետ, որոնց գոյության մասին մինչև այս տարվա սկիզբը չգիտեր, պատմել է նա CNN-ին: Հանդիպումը զարմիկների և նրանց երեխաների հետ հաճելի անակնկալ էր Հանդշոուի համար, որն իր որդեգրողների միակ զավակն էր և սեփական երեխաներ չունի:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1221 անգամ
21.10.2026
Դիտվել է 368 անգամ
20.10.2026
Դիտվել է 353 անգամ
22.10.2026
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster