Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-12-2024 05:08
Ջոնի Դեփն առնվազն 500 հազար դոլար է ներդրել ոսկերչական բիզնեսում, որը նրա «ռուս ընկերուհի» Յուլիա Վլասովան, ինչպես նրան անվանում են մամուլում, մտադիր է բացել Մոսկվայում։ Այս մասին հայտնում է Mash-ը։
16-12-2024 02:59
Դեկտեմբերի 20-ին կթողարկվի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
16-12-2024 00:04
Օրերս Երևանի պետական կամերային թատրոնում բեմ բարձրացավ բանաստեղծուհի Սոնա Վանի ստեղծագործությունների հիման վրա Լուսինե Երնջակյանի բերմադրած «Ես անուն չունեմ» մոնոներկայացումը՝ սիրված դերասանուհի Քեթրին Մանասյանի կատարմամբ. պիեսը գրել է դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանը։ Այս անգամ ևս կամերային թատրոնը որոշել էր սովորական ձևաչափից մի քիչ «շեղվել»՝ հանդիսատեսը ոչ թե դահլիճում էր, այլ ուղիղ բեմի վրա՝ դերասանուհու հետ միասին՝ նստած սեղանների շուրջ։
14-12-2024 10:01
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն փոխել է ազգանունը՝ ամուսնու՝ ռեփեր Jay-Z-ի (իսկական անունը՝ Շոն Քորի Քարթեր) հասցեին հնչեցրած մեղադրանքներից հետո։ Այս մասին հայտնում է Peopletalk-ը։ Jay-Z-ի սկանդալին հաջորդած Forbes-ի հոդվածում 43-ամյա Բեյոնսեն, ում հրատարակությունը նշել է որպես տարվա ամենաազդեցիկ կանանցից մեկը, իր պաշտոնական անվան փոխարեն՝ Բեյոնսե Նոուլս-Քարթեր, ստորագրվել է որպես Բեյոնսե Նոուլզ:
14-12-2024 09:50
Լոս Անջելեսում կայացել է Ռոբերտ Էգերսի նոր սարսափ ֆիլմի՝ Nosferatu-ի պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերակատարները՝ Լիլի-Ռոզ Դեփը, Էմմա Կորինը, Ահարոն Թեյլոր-Ջոնսոնը, Վիլեմ Դեֆոն, Բիլ Սկարսգարդը և Նիկոլաս Հուլթը։
14-12-2024 09:46
Ամհերսթում Մասսաչուսեթսի համալսարանի գիտնականները պարզել են, որ հակաբակտերիալ տրիկլոզան նյութը, որը պարունակվում է հիգիենայի միջոցներում, ինչպիսիք են ատամի մածուկն ու օճառը, կարող է հաստ աղիքի քաղցկեղ առաջացնել: Այս մասին հայտնում է MedicalXpress-ը:
14-12-2024 06:54
Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը և պրոդյուսեր Բենի Բլանկոն չէին շտապում հայտարարել իրենց նշանադրության մասին, քանի որ չէին ցանկանում երկրպագուներին շեղել երգիչ Ջասթին Բիբերի որդու ծնունդից, գրում է Daily Mail թերթը։ Երկրպագուները համոզված են, որ Գոմեսն ու Բլանկոն նշանվել են ամառվա վերջին, քանի որ դրանից հետո նա իր սոցիալական ցանցերում մատանու մատը ծածկել է նշանադրության մատանու էմոջիով։
13-12-2024 11:15
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օրական ընդամենը 340 գ յուղազերծված յոգուրտը կարող է կանգնեցնել բորբոքման պրոցեսն ամբողջ օրգանիզմում: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Բացի այդ, այն նաև դրական է ազդում սիրտ-անոթային համակարգի վրա և օգնում է պահպանել աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս քրոնիկ բորբոքում ունեցող հիվանդներին իրենց ամենօրյա սննդակարգում ներառել ֆերմենտային կաթնամթերք:
13-12-2024 11:03
Քիմ Քարդաշյանը թույլ չի տվել, որ ոտքի կոտրվածքն իրեն ետ պահի իր բիզնեսը գովազդելուց։ 44-ամյա գործարարը լուսանկարվել է Նյու Յորքում իր նոր SKIMS խանութի հանդիսավոր բացմանը, որտեղ պտտվում է սև սկուտերով:
13-12-2024 04:23
Քեյթ Միդլթոնը որոշել է փոխել Սուրբ Ծննդյան իր ծրագրերը և արձակուրդն անցկացնել արքայազն Ուիլյամի, երեխաների և ընտանիքի հետ իրենց տանը՝ Anmer Hall-ում՝ Սանդրինգհեմում թագավորական ընտանիքի հետ ավանդական ճաշի փոխարեն: Ըստ ինսայդերների՝ Քեյթը երկու պատճառ ունի այս որոշման համար. նախ՝ նա դեռ վերականգնվում է քիմիաթերապիայից և ցանկանում է արձակուրդն անցկացնել ավելի հանգիստ միջավայրում՝ սիրելիների հետ։ Երկրորդ՝ թագուհի Կամիլան տոնակատարությանը հրավիրել է որդուն՝ Թոմին, ում հետ արքայազն Ուիլյամն ամենաջերմ հարաբերություններ չէ, որ ունի։
13-12-2024 01:09
Ինդիանայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները համոզիչ ապացույցներ են գտել, ըստ որոնց հազվագյուտ գենետիկ խանգարման արդյունք՝ շնչուղիների ֆունկցիայի վրա ազդող առաջնային թարթիչային դիսկինեզիա ունեցող երեխաները, ավելի հաճախ են հիվանդանում ասթմայով, քան թարթիչային դիսկինեզիայից զերծ երեխաները:
13-12-2024 00:27
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը՝ 19-ամյա Զահարան, քննարկվում է համացանցում՝ աղջկան կասկածում էին ալկոհոլիզմի մեջ։ Այս մասին սկսել են խոսել այն բանից հետո, երբ պապարացիները Զահարային լուսանկարել են մոր և եղբոր՝ Պաքսի հետ Փարիզում. շատերը կարծում էին, որ աղջիկը հարբած վիճակում է։
12-12-2024 12:13
CEO Today պորտալը կազմել է 2024 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանիշը։ Ցուցակի առաջին տեղը կրկին զբաղեցրել է Քենդալ Ջեները։ Իր կարիերան սկսելով ավագ քրոջ՝ Քիմ Քարդաշյանի շնորհիվ՝ Քենդալը հաջողությամբ ստեղծել է անձնական ապրանքանիշ և այժմ աշխատում է Chanel-ի, Balmain-ի, Marc Jacobs-ի և տասնյակ այլ հաճախորդների հետ: Մոդելի զուտ կարողությունը գնահատվում է մոտավորապես 60 միլիոն դոլար:
12-12-2024 12:04
32-ամյա ամերիկացի երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսն ամուսնանում է իր ընկերոջ՝ 36-ամյա Բենի Բլանկոյի հետ։ Պրոդյուսերը նրան ամուսնության առաջարկ է արել, իսկ Գոմեսը պատասխանել է «այո»: Այս մասին նա պատմել է իր Instagram-ում՝ կիսվելով մատանու հետ լուսանկարներով։
12-12-2024 11:41
Քիմ Քարդաշյանը նոր սիրավեպ ունի, և առայժմ նա փորձում է գաղտնի պահել այդ հարաբերությունները, հայտնում է UsWeekly-ն։ Պարբերականի աղբյուրի համաձայն՝ Քիմը «սկսել է հանդիպել նոր տղամարդու հետ» և «գաղտնի է պահում դա»։ Քիմին վերջին անգամ կապել են ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի հետ, և ենթադրվում էր, որ նրանք բաժանվել են մոտ 8 ամիս առաջ։ Սակայն Քիմն այնուհետ հայտարարեց, որ իր կյանքում հաջորդ տղամարդը հայտնի չի լինի։
12-12-2024 11:37
Բրիտանացի դիզայներ Ջոն Գալիանոն լքում է Maison Margiela նորաձեւության տունը 10 տարվա գեղարվեստական ղեկավար լինելուց հետո։ Իր իրավահաջորդի անունը դեռ չի հայտարարվել, հաղորդում է CNN-ը։ «Ջոնը այն դարձրեց աշխարհի ամենանորարարական նորաձևության տունը», - ասում է Իտալիայի OTB Group-ի նախագահ Ռենցո Ռոսսոն, որին պատկանում է Maison Margiela-ն: Նա նշել է, որ «անհավանական ինտենսիվ աշխատանքի, ցնցող շոուների և ինստալյացիաների, անսովոր գեղեցիկ արտադրանքների վերջին տասնամյակը հիմք է դրել ապագայի համար»:
12-12-2024 02:24
50-ամյա Քեյթ Մոսը բաժանվել է իր 37-ամյա ընկերոջից՝ Նիկոլայ ֆոն Բիսմարկից, հայտնում է The Sun-ը։ Հաղորդվում է, որ սուպերմոդելն արդեն լքել է լոնդոնյան տունը, որտեղ սիրահարները միասին էին ապրում։ Աստղերը, իբր, չափազանց տարբեր մոտեցումներ են ունեցել կյանքի նկատմամբ, ուստի որոշել են բաժանվել:
11-12-2024 12:33
Նախկին ամուսիններ Անջելինա Ջոլիին և Բրեդ Փիթին առաջարկում են կրկին միասին նկարահանվել էկրանին՝ 60 միլիոն դոլարի տպավորիչ հոնորարի դիմաց։ Այս առաջարկը ներկայացրել է ռեժիսոր և պրոդյուսեր Դենի Ռոսները, հայտնում է Page Six-ը։ Հոլիվուդյան ամենահայտնի զույգը բաժանվել է ութ տարի առաջ և այս ընթացքում չի կարողացել կարգավորել իրենց հարաբերությունները, սակայն Դենի Ռոսները խոստովանել է, որ արդեն պատրաստել է նոր ֆիլմի սցենարը, որն անվանել է իր կյանքի նախագիծը։
11-12-2024 12:14
«Rachael Ray’s Meals in Minutes» հաղորդաշարի առաջիկա սերիան նվիրված է լինելու հայկական խոհանոցին։ Ամերիկացի հայտնի խոհարար Ռեյչել Ռեյն իր շոուի հատուկ դրվագը կնվիրի հայկական ավանդական համերին: «Հայկական Զատիկ» վերնագրված դրվագը կհեռարձակվի դեկտեմբերի 16-ին, այն խոստանում է լինել հաճելի խոհարարական ճամփորդություն:
11-12-2024 12:11
Լոս Անջելեսի Dolby թատրոնում օրերս կայացել է Armenian Music Video Awards հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որն ԱՄՆ-ում համախմբել էր հայկական շոուբիզնեսի ամենավառ ու անվանի ներկայացուցիչներին։ Այս տարի առաջին անգամ մրցանակաբաշխությանը մասնակցել է նաեւ ժողովրդական երգերի կատարող Մոնիկա Նազարյանը, որը մրցանակ է ստացել իր հեղինակային «Քանի կամ» երգի համար։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1222 անգամ
21.10.2026
Դիտվել է 371 անգամ
20.10.2026
Դիտվել է 355 անգամ
22.10.2026
Դիտվել է 239 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster