Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-04-2016 10:16
Մեծ Բրիտանիայի Բիրմինգեմ քաղաքի բնակչուհի Բո Գիլբերտը դարձել է 100 տարեկան առաջին մոդելը, որը մասնակցել է Vogue ամսագրի համար արված ֆոտոսեսիային:
30-04-2016 08:23
Չինաստանի Շաոյան քաղաքի բնակչուհին հանդիպել է որդուն, ում 22 տարի առաջ առևանգել էին մարդկանց առևտրով զբաղվողները:
30-04-2016 07:58
Longchamp ֆրանսիական ընկերությունը թողարկել է պայուսանկների Le Pliage Cuir Irise նոր հավաքածուն. պայուսակները պատրաստված են հորթի բարձրորակ կաշվից՝ առկայծող պատվածքով, որը դաջվել է հատուկ տեխնոլոգիայով:
30-04-2016 07:00
Անգլիայի հարավ-արեւելքի Հարթֆորդշիրի կոմսությունում վաճառքի են հանել Woolmers Park կալվածքը, որի երբեմնի սեփականատերերն էին Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մորական պապն ու տատը` Կլոդ եւ Սեսիլիա Բոուզ-Լայոնը:
29-04-2016 09:34
Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը. տոնը նվիրված է պարի բոլոր ոճերին, այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ սկսել են նշել 1982-ից՝ ֆրանսիացի բալետմեյստեր Ժան-Ժորժ Նովերի ծննդյան օրը։
29-04-2016 08:43
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին, 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մարգարիտա (Մարգո) Մուրադյանը:
29-04-2016 05:37
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը համարում է, որ Պուտինին զայրացրել է իր կրծքազարդով. «Իմ ամենամեծ սխալը եղել է այն, որ ես նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ կրել եմ կրծքազարդ երեք կապիկներով («ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ ասում»)»:
29-04-2016 03:41
EcoScan. հայկական հավելվածի միջոցով հնարավոր է դառնում բուսատեսակների պահպանումն ու ճանաչումըԱղբյուրը:
28-04-2016 08:29
Շոտլանդ գրող Նեն Շեփերդը, ով «Կենդանի լեռը» վեպի հեղինակն է, կհայտնվի 5 ֆունտ ստերլինգ արժողությամբ նոր շոտլանդական թղթադրամի վրա:
28-04-2016 08:27
Քիմ Քարդաշյանը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն` այս անգամ իր կայքում հոդված հրապարակելով և իր բողոքը հայտնելով Wall Street Journal-ում հրապարակված հակահայկական և Ցեղասպանությունը ժխտող հոդվածի դեմ:
28-04-2016 08:22
Գիշերային հերթափոխով աշխատանքը կանանց սպառնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմամբ գիտնականների խոսքով, լողացող գրաֆիկով աշխատանքը նպաստում է նյութափոխանակության խախտման, դեպրեսիայի, ճարպակալման, քաղցկեղի առաջացման:
28-04-2016 08:19
Ճապոնիայում արդեն կարելի է սակուրայի ծաղիկների տեսքով մակարոն վայելել. սակուրայի ծաղկման սեզոնն այստեղ ավարտվել է, բայց «Tamaya Seimen»-ի շնորհիվ ցանկացած ժամանակ կարելի է հիանալ նուրբ վարդագույն ծաղիկներով, իսկ հետո՝ ուտել:
28-04-2016 06:31
Երաժիշտներ Լեդի Գագան և Էլթոն Ջոնը թողարկում են հագուստի և աքսեսուարների համատեղ գիծ Macy`s մանրածախ ցանցի համար, հայտնում է Billboard-ը:
27-04-2016 08:02
Տաթև Աբրահամյանը դարձել է ԱՄՆ-ի կանանց շախմատի փոխչեմպիոն։
27-04-2016 07:56
Հղի ամերիկուհին կեղծել է բժշկական փաստաթղթերն ու հայտարարել, որ քաղցկեղ ունի, որպեսզի կարողանա անվճար աբորտ անել:
27-04-2016 07:53
11-ամյա աղջիկն առանց տոմսի օդանավով Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ է հասել. նա իր արարքը բացատրել է օդանավ նստելու մեծ ցանկությամբ:
27-04-2016 07:00
Ֆրանսիայում ապրիլի 26-ից մեկնարկած Եվրոպայի բադմինթոնի առաջությունում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը դուրս է մնացել մրցաշարից. 20-ամյա Պողոսյանը մրցաշարի 1/32 եզրափակիչ փուլում պարտվել է լատվիացի  Կրիստին Սեֆերեին:
27-04-2016 05:58
Ջրասուզորդները շրջազգեստ են հայտնաբերել, որն անհետացել էր 1642-ին, երբ բրիտանական թագավորական նավատորմի մի մասը Դուվրից Նիդերլանդներ մեկնելու ճանապարհին խորտակվել էր:
26-04-2016 09:01
Բարսելոնայում մի կին գնացքում պայուսակ է գտել, որի մեջ եղել է 8000 եվրո. կինն այն հանձնել է տրասնպորտի ոստիկանությանը։
26-04-2016 08:55
Լոնդոնում «Աստղային պատերազմների» պատվին ժամանակավոր ռեստորան կբացվի․ հաստատությունը կոչվում է «Պատառաքաղի արթնացումը»:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
30-10-2026 00:08
Քրիստինա Ագիլերան, որի «անճանաչելի» արտաքինը նախկինում քննարկվում էր համացանցում, կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ։ Լուսանկարում, որը հայտնվել է Instagram-ում, 45-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել լոգարանում։ «Վերջնական շտրիխներ xtinaween-ից առաջ», - լուսանկարը մակագրել է Ագիլերան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1816 անգամ
27.10.2026
Դիտվել է 368 անգամ
28.10.2026
Դիտվել է 301 անգամ
29.10.2026
Դիտվել է 241 անգամ
30.10.2026
Դիտվել է 189 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster