Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-05-2016 09:23
«Եվրատեսիլ- 2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի LoveWave երգի ռեմիքս տարբերակը հայտնվել է համացանցում. Իվետա Մուկուչյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և տարածել է երգը:
05-05-2016 09:19
Հոլիվուդյան դերասանուհի և ռեժիսոր Ջոդի Ֆոսթերը Լոս Անջելեսի Փառքի ծառուղում պարգևատրվել է անվանական աստղով:
05-05-2016 09:10
Երուսաղեմի «Գերցլի գարեջուր» ընկերության մասնագետներին հաջողվել է վերստեղծել «աստվածաշնչյան» գարեջրի բաղադրատոմսը, որով գարեջուր էին պատրաստում Հիսուս Քրիստոսի ժամանակներում: 
05-05-2016 07:30
Ճարպերի անհամաչափ օգտագործումն ընդամենը մի քանի օրվա ընթացքում կարող է հանգեցնել նրան, որ ուղեղին հասնող գլյուկոզայի մակարդակն էականորեն իջնի. գիտնականներ։
04-05-2016 09:00
Կանադացի Մայք և Անգելա Ջոնսոնը այնքան են սիրել KFC արագ սնունդ, որ իրենց հարսանիքի ընդունելության ժամանակ սեղաններին դրել են սնունդ KFC-ից:
04-05-2016 08:58
Կանադացի գիտնականները ստամոքսի գազերից տառապող մանկահասակ երեխային օգնելու համար խնձորի հյութ են առաջարկում։
04-05-2016 07:09
Eurovision`s Next Top Model 2016. Իվետա Մուկուչյանը` առաջին փուլի հաղթող:
04-05-2016 07:06
Հետազոտությունը պարզել է, որ ասպիրինի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել սրտի կաթվածի և արյան խցանման ռիսկը:
04-05-2016 05:02
Մամուլի ազատության համար Ադրբեջանցի լրագրողուհի Հադիջա Իսմայլովային շնորհել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ. ներկայումս Իսմայլովան Ադբեջանում գտնվում է բանտարկության մեջ։
03-05-2016 09:00
Ամերիկուհին անցել է Երուսաղեմի երկու հինավուրց աշտարակների միջեւ ձգված ճոպանի վրայով. Հիզեր Լարսենը կենտրոնացած պահել է հավասարակշռությունը գետնից 30 մ բարձրության վրա:
03-05-2016 08:18
Դանիացի գիտնականներն ուսումնասիրել են ավելորդ քաշ ունեցող երեխաների սննդակարգից քաղցր գազավորված ըմպելիքների հանելու ազդեցությունը. ըստ նրանց՝ գազավորված ըմպելիքից հրաժարվելը նպաստում է նիհարելուն։
03-05-2016 07:21
Գրող Ջոան Ռոուլինգը ներողություն է խնդրել իր ընթերցողներից «Հարի փոթերի» վերջաբանում Ռիմուս Լյուփինի մահվան համար:
03-05-2016 07:13
Ճապոնիայում ստեղծել են գրեթե իրական աղջկա նմանվող սեքս տիկնիկներ․Տոկիոյում տեղի ունեցած «Արհեստական աղջիկների թանգարան» ցուցահանդեսում դրանք վաճառվել են մոտ 10000 դոլարով:
03-05-2016 06:04
Մինսկի բնակիչները վեց ժամ հերթ են կանգնել Texas Chicken-ում անվճար ճաշի համար. սեփականատերերը որոշել են տարվա ընթացքում անվճար ճաշեր խոստանալով նրանց, ովքեր որևէ բան ձեռք կբերեն սրճարանի աշխատանքի առաջին 30 րոպեի ընթացքում:
02-05-2016 08:59
Ճապոնական «C`estec» ընկերությունը տնային պայմաններում բանջարեղեն աճեցնելու սարք է ստեղծել:
02-05-2016 08:57
Հնդկաստան Ռաջաստան նահանգի «Բիշնոյ» ցեղախմբի անդամ Մանգի Դեվի անունով խիստ կենդանասեր մայրն իր երեխայի հետ զուգահեռ կրծքով կերակրում է եղնիկի «որբացած ձագին»:
02-05-2016 08:53
Արգենտինական Սան Կառլոս դե Բարիլոչե քաղաքում յուրաքանչյուր երեխայի ծնվելու առիթով ծառ կտնկեն. ըստ նախագծի՝ ծնողները կարող են իրենք ընտրել, թե ինչ ծառ պետք է տնկվի:
02-05-2016 08:49
Մարդու կամքի ազատությունը, հավանաբար, միայն պատրանք է. այսպիսի եզրահանգման են եկել Փրինսթոնի համալսարանից գիտնականներ Ադամ Բերն ու Փոլ Բլումը:
02-05-2016 07:04
Հայտնի է դարձել երեխաների համար ամենավտանգավոր կենցաղային քիմիան. դեպքերի 60%-ում դեր են ունեցել հաբերի և պարկուճների ձևով փաթեթավորված լվացող միջոցները:
30-04-2016 10:33
Գիտնականները պարզել են, որ ցածր ձայն ունեցող տղամարկանց կանայք ավելի գրավիչ են համարել․ հետաքրքիր է, որ կնոջ ձայնի տեմբրը չի ազդել նրա գրավչության վրա:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
30-10-2026 00:08
Քրիստինա Ագիլերան, որի «անճանաչելի» արտաքինը նախկինում քննարկվում էր համացանցում, կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ։ Լուսանկարում, որը հայտնվել է Instagram-ում, 45-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել լոգարանում։ «Վերջնական շտրիխներ xtinaween-ից առաջ», - լուսանկարը մակագրել է Ագիլերան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1813 անգամ
27.10.2026
Դիտվել է 365 անգամ
28.10.2026
Դիտվել է 296 անգամ
29.10.2026
Դիտվել է 234 անգամ
30.10.2026
Դիտվել է 186 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster