Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-04-2016 08:43
Քիմ Քարդաշյանը հանրությանը զարմացրել է իր հագուստով. նա փողոց է դուրս եկել մարմինը կիպ գրկած մարմնագույն կոմբինեզոնով․ իրեն մերկ չզգալու համար Քիմը ուսերին մուշտակ է գցել, սակայն չի կոճկել՝ հնարավորություն տալով գնահատելու իր կազմվածքը:
21-04-2016 07:46
Գիտնականները պարզել են, թե որ մահացու հիվանդությունից կարելի է խուսափել ատամները պարբերաբար լվանալով. նրանք գտել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կապված է 2 տիպի բակտերիաների հետ, որոնք նաև առաջացնում են լնդերի հիվանդություն։
21-04-2016 06:05
Ճաշակով մարդիկ բիժուտերիա են կրում. մյուսները ստիպված են ոսկի կրել. նորաձևության վարպետներ
20-04-2016 09:47
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը այսօր բացում է իր հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը. հինգշաբթի թագուհին կդառնա 90 տարեկան:
20-04-2016 09:45
Ռիհաննայի Work նորագույն հիթը 9 շաբաթ անընդմեջ գլխավորել է Billboard Hot 100 ամերիկյան հիթ-շքերթը. այսպիսով, նրա հաշվին, ընդհանուր առմամբ, 60 շաբաթ է գրանցվել, որը մեկ շաբաթով ավելին է, քան գրանցել էր The Beatles լեգենդար քառյակը:
20-04-2016 09:10
«Խելացի» շապիկն օգնում է օտար լեզվի չտիրապետող զբոսաշրջիկներին. շապիկի վրա պատկերված են պատկերագրեր, որոնց մատով ցույց տալու դեպքում դիմացինը կհասկանա, թե ինչ է տվյալ մարդն ուզում ասել կամ հարցնել:
20-04-2016 09:07
Սուրեյի համալսարանի կենսաբանները պարզել են, որ քնի եւ արթուն վիճակի ցիկլի խախտումը կանանց վրա ավելի վատ է ազդում, քան տղամարդկանց`նվազեցնելով նրանց աշխատանքի արդյունավետությունը:
20-04-2016 09:02
Նյու Յորքից շեֆ-խոհարար Դարեն Վոնգն անձրեւի կաթիլի տեսքով ինքնատիպ աղանդեր է ստեղծել. այն 0 կալորիականություն ունի և պատրաստված է հանքային ջրի ու ագար-ագարի (ժելատինի վեգանական փոխարինիչը) համադրությամբ:
19-04-2016 08:44
Գիտնականները գեներ են հայտնաբերել, որոնց մուտացիան պատասխանատու է սեռական վաղ հասունացման համար. ըստ նրանց՝ վաղաժամ սեռական կյանք սկսելու վրա ազդում են ոչ միայն սոցիալական, այլեւ գենետիկ գործոնները:
19-04-2016 08:00
Շվեդիայի բնակչուհին 6 կողոսկր է հեռացրել` 40 սմ շրջանագծով իրան ունենալու համար. վիրահատությունը 120 000 դոլար է արժեցել:
19-04-2016 07:58
Իրանի ոստիկանությունը ստեղծում է հատուկ ստորաբաժանում, որի հիմնական հանձնարարություններից մեկը կլինի հետևել, թե որքանով են կանայք պահպանում փողոցում գլուխը ծածկելու կարգադրությունը:
19-04-2016 06:49
Կանադայի բնակիչների շուրջ երկու երրորդը` 64%-ը, շարունակում է Եղիսաբեթ 2-րդին իր թագուհին է համարում, որը Սահմանադրությամբ կանադական պետության ղեկավարն է:
19-04-2016 05:59
ԱՄՆ բնակիչ Էվան Օնուշկանիչը իր ընկերուհուն առաջարկություն է արել «ավազակների քարտեզի» միջոցով` ստեղծված իրենց հնգամյա հարաբերությունների պատմության և Հարի Փոթերի տիեզերական մոտիվներով:
18-04-2016 08:50
Ճապոնական Կանաձավա քաղաքում ուտելի ոսկով պատված վանիլային պաղպաղակ են վաճառում. այս կերպ պաղպաղակ արտադրողները որոշել են արդյունավետորեն օգտագործել ուտելի ոսկու թերթիկների մնացորդները:
18-04-2016 08:46
Դիետոլոգները խորհուրդ են տալիս սուշի ուտել․ ավելորդ քաշ ունեցողների համար սուշիի դիետան առավել հարմար է, քանի որ այն թույլ է տալիս օրգանիզմը հագեցնել բոլոր կենսականորեն կարեւոր միկրոտարրերով։
18-04-2016 07:01
Առավոտյան սուրճ խմելիս հնարավոր է նաև այրել ավելորդ ճարպերն ու անցանկալի կիլոգրամները. գիտնականներ
18-04-2016 06:05
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը մրցութային «LoveWave» երգը կներկայացնի 5 բեք-վոկալիստների հետ:
18-04-2016 05:57
Ըստ գիտնականների՝ միասեռ ընտանիքներում դաստիարակվող երեխաները ֆիզիկապես առողջ և էմոցիոնալ զարգացած են այնպես, ինչպես տարբեր սեռերի ծնողների երեխաները, հայտնում է CNN-ը:
16-04-2016 07:55
Իսպանացի գիտնականները պարզել են, որ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց շրջանում ամենից շատ առողջական խնդիրներ են ունենում բեռնակիրներն ու հանրային սննդի կետերում աշխատողները:
16-04-2016 07:52
Իտալիայի Տոսկանա քաղաքում վաճառքի են հանել վիլլան, որի տիրուհին է եղել Լեոնդարդո դա Վինչիի հայտնի Մոնա Լիզա կտավի բնորդուհին. անշարժ գույքը գնահատվում է 10 մլն եվրո։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
30-10-2026 00:08
Քրիստինա Ագիլերան, որի «անճանաչելի» արտաքինը նախկինում քննարկվում էր համացանցում, կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ։ Լուսանկարում, որը հայտնվել է Instagram-ում, 45-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել լոգարանում։ «Վերջնական շտրիխներ xtinaween-ից առաջ», - լուսանկարը մակագրել է Ագիլերան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1816 անգամ
27.10.2026
Դիտվել է 368 անգամ
28.10.2026
Դիտվել է 301 անգամ
29.10.2026
Դիտվել է 241 անգամ
30.10.2026
Դիտվել է 189 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster