Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2016 08:00
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի դուստրը փորձել է իր «միայնակ» քրոջն ամուսնացնել բրիտանական արքայազն Հարրիի հետ. ըստ People-ի, դա տեղի է ունեցել ամերիկյան հեռուստաալիքներից մեկին արքայազնի հարցազրույցի ժամանակ:
11-05-2016 07:56
2016 թվանականի նորաձեւության գովազդում ներկայացված մոդելների մեծ մասը սպիտակամորթներ են. ըստ The Guardian-ի, հետազոտության արդյունքները 78.2% ցուցանիշ են արձանագրել:
11-05-2016 07:14
Հնդկաստանի բնակչուհի 70-ամյա Դալժինդեր Քաուրը լույս աշխարհ է բերել իր առաջնեկ որդուն. ինչպես տեղեկացնում է The Guardian-ը` հնդկուհին ծննդաբերել է ապրիլի 19-ին:
11-05-2016 06:16
ԱՄՆ Վիրջինիա նահանգից Բեատրիս Ինգերլինգն իր 100-ամյակը նշելու կապակցությամբ ընտանիքի անդամներից խնդրել է մերկապարի ձող տեղադրել տանը և ցանկություն հայտնել մերկապար ցուցադրել նրանց համար:
10-05-2016 03:41
Եվրատեսիլ 2016. Իվետա Մուկուչյանը՝ «Լավագույն 2-րդ փորձ» քվեարկության հաղթող:
10-05-2016 03:37
YouGov հետազոտական կազմակերպությունը հարցման արդյունքներով կազմել է աշխարհի ամենահարգված կանանց վարկանիշային ցուցակը. առաջին տեղում Անջելինա Ջոլին է, երկրորդում՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն է, երրորդում՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը։
10-05-2016 03:29
Բելլ Գիբսոնը Ավստրալիայում եւ ամբողջ աշխարհում հայտնի է դարձել այն բանից հետո, երբ սկսել է բլոգում պատմել քաղցկեղի դեմ իր պայքարի մասին. նրան կդատեն քաղցկեղի կեղծ պատմության եւ կեղծ բարեգործության համար։
10-05-2016 03:23
Մարդիկ արձակուրդի օրերին սեռական ավելի մեծ բավարարություն են ստանում, պարզել են գիտնականները սոցիոլոգիական հետազոտության հիման վրա: 
10-05-2016 01:35
Վիդեոխաղը երեխաներին ստիպում է ուտել ավելի շատ բանջարեղեն և մրգեր. գիտնականներ:
07-05-2016 10:20
«Միսս Ամերիկա-2010»-ի տիտղոսակիր, լիբանանյան ծագմամբ ամերիկուհի Ռիմա Ֆակիհը, ով ավելի վաղ դավանել է իսլամ, քրիստոնեություն է ընդունել հանուն ամուսնության:
07-05-2016 09:52
Նախաճաշին ոչ մեծ քանակությամբ շոկոլադ ուտելը բարձրացնում է ուղեղի ակտիվությունը` ապահովելով դրա արդյունավետ աշխատանքն ամբողջ օրվա ընթացքում. այս մասին հաղորդել են ամերիկյան գիտնականները:
07-05-2016 08:22
Շվեդիայից բլոգեր աղջիկը գլուխ լվալնալու ռոբոտ է ստեղծել. ռոբոտը մեծ ձեռք է, որը մերսող շարժումներով շամպունը քսում է գլխին:
07-05-2016 08:02
Չինուհի Դենգ Մեյի անունը հայտնվել է չինական լրատվամիջոցներում․ ուշադրությունը 24-ամյա աղջկա հանդեպ պայմանավորված է նրա արտասովոր, բայց եկամտաբեր աշխատանքով՝ Դենգը գլխում պտտվող կպչուն մտքերից կարողանում է հանգստանալ զգեստապահարանը կարգի բերելով։
07-05-2016 05:24
H&M ընկերությունը, որը թողարկում է բյուջետային սեգմենտի հանդերձներ եւ աքսեսուարներ, մի քանի հագուստ է ստեղծել կոստյումի Գալա Ինստիտուտի համար, որը հայտնի է նաեւ որպես Met Gala:
06-05-2016 09:48
Ամերիկյան գիտնականների վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ անցյալի սխալների ուղղությամբ կենտրոնացած մարդիկ չեն կարողանում մեծ արդյունքների հասնել ներկայում եւ ապագայում:
06-05-2016 07:50
Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի բնակիչները Հարրի Փոթերի մասին ֆիլմերի ոճով հարսանիք են կազմակերպել. նրանք հոգ են տարել, որպեսզի բոլոր մանրուքները համընկնեն Ջոան Ռոուլինգի գրքերի էկրանավորման հետ:
06-05-2016 06:53
Google ընկերության ստեղծած արհեստական ինտելեկտը պատրաստ է սեփական գեղարվեստական գիրքը գրել. այս մասին հայտարարել է ամերիկյան ընկերության ինժեներ Էնդրյու Դեյը, ով զբաղվում է ինքնուս ծրագրերի ստեղծմամբ:
06-05-2016 05:55
Գիտնականների և ծրագրավորողների խումբը ստեղծել է Sea Hero Quest վիդեոխաղը՝ կոչված օգնելու Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարին:
06-05-2016 04:57
Ավստրալիացի ուսանողուհին բանկային սխալի պատճառով մի ակնթարթում դարձել է 3 միլիոն եվրոյի տեր. երբ աղջկա հաշվին եկել են այդ միջոցները, նա սխալի մասին չի հայտնել բանկային հաստատությանը,  իրավապահները 21-ամյա ուսանողուհուն հսկողության տակ են վերցրել, ով կկանգնի դատարանի առաջ:
05-05-2016 09:24
Time հանդեսը հրապարակել է բոլոր ժամանակների մեծագույն գաջեթների ցուցակը. դրանք այն սարքերն են, որոնք ազդել են տեխնոլոգիաների և օգտատերերի գործելակերպի վրա՝ առաջինն է դարձել Apple iPhone-ը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
30-10-2026 00:08
Քրիստինա Ագիլերան, որի «անճանաչելի» արտաքինը նախկինում քննարկվում էր համացանցում, կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ։ Լուսանկարում, որը հայտնվել է Instagram-ում, 45-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել լոգարանում։ «Վերջնական շտրիխներ xtinaween-ից առաջ», - լուսանկարը մակագրել է Ագիլերան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1807 անգամ
27.10.2026
Դիտվել է 359 անգամ
28.10.2026
Դիտվել է 294 անգամ
29.10.2026
Դիտվել է 230 անգամ
30.10.2026
Դիտվել է 183 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster