Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-08-2025 10:56
Քրոնիկ գլխացավերն ու ծնոտի լարվածությունը կարող են առաջանալ իմաստության ատամների պատճառով, հայտարարել են բժիշկ-օրթոդոնտները։ Իմաստության ատամները վերջինն են դուրս գալիս, և հաճախ դրանց համար տեղ չի մնում ծնոտում։ Դրա արդյունքում ատամները կարող են մնալ լնդի ներսում կամ սխալ զարգանալ՝ ճնշում գործադրելով հարակից ատամների վրա։ Այս պատճառով իմաստության ատամները կարող են առաջացնել լարվածություն քունքերում, ծնոտում և վզի հատվածում։
11-08-2025 10:49
Ամենօրյա 15-րոպեանոց արագ զբոսանքները 20%-ով նվազեցնում են մահացությունը, մինչդեռ երկարատև քայլքը այն նվազեցնում է ընդամենը 4%-ով։ Այս մասին վկայում է «Ամենօրյա զբոսանքները և մահացությունը ԱՄՆ-ի մեծահասակների շրջանում՝ ըստ ռասայական և սոցիալ-տնտեսական դրության» հետազոտությունը։
11-08-2025 10:48
«Ֆուլ Հաուս» սիրված սիթքոմը կունենա շարունակություն, սակայն ոչ թե 10-րդ եթերաշրջանի տեսքով, այլ լիամետրաժ ֆիլմի: Այս մասին պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը (Մենչ) հայտնել է Ինստագրամյան տեսաուղերձի միջոցով:
11-08-2025 10:43
Սոֆի Դևոյան կրտսերը օգոստոսի 10-ին, ամուսնացել է սիրելիի՝ Կիմ Առաքելյանի հետ: Պարուհին բավական շքեղ տեսք է ունեցել հարսանիքին, որն անցել է աստղային հյուրերի ներկայությամբ: Սոֆին Instagram-ում հարսանեկան ֆոտոշարք է հրապարակել ամուսնու հետ, որը վերնագրել է՝ «10.08.25 to Forever»:
11-08-2025 07:54
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանը արևմտյան քննադատներին չի տպավորել: Հատկանշական է, որ սերիալը ստացել է ընդամենը 78% վարկանիշ Rotten Tomatoes հայտնի հարթակում, ինչը համարվում է համեմատաբար ցածր ցուցանիշ։ Ներկայումս կայքում հրապարակված է 23 գրախոսություն, և կանխատեսվում է, որ շոուի գնահատականը ժամանակի ընթացքում կարող է ավելի իջնել։
08-08-2025 11:13
Վայնոնա Ռայդերը Elle ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ երիտասարդ հասակում սիրահարված է եղել Ալ Պաչինոյին, ում հետ խաղացել է թատրոնում և «Ռիչարդին որոնելով» ֆիլմում։ «Ես 22 տարեկան էի։ Մի անգամ ինձ տուն ուղեկցեց, և ես ասացի. «Ես սիրում եմ քեզ, գիտե՞ս։ Ես իսկապես անսահման սիրահարված եմ քեզ»,- հիշում է դերասանուհին։ Սակայն դերասանը հրաժարվել է Ռայդերի հետ որևէ ռոմանտիկ հարաբերություն ունենալ. «Եվ նա ասաց. «Օ՜, սիրելիս, ոչ»։ Այնուամենայնիվ, դերասանները շարունակում են իրենց ջերմ ընկերական հարաբերությունները։ 
08-08-2025 11:08
Բժշկական առաջընթացի արդյունքում, որը կարող է հեղափոխություն մտցնել ատամնաբուժության մեջ, գիտնականները հայտնաբերել են բնական ատամների վերականգնման հնարավորությունը, ինչն ատամների իմպլանտներն ու պրոթեզները առաջիկա մի քանի տարիների ընթացքում կարող է անցյալում թողնել։
08-08-2025 11:04
52 տարեկանում Հայդի Քլումը դեռևս թելադրում է համարձակության և ազատության չափանիշները բարձր նորաձևության աշխարհում: Նա ֆրանսիական ամսագիր Paris Match-ի վերջին համարի հերոսուհին է՝ առանց դիմահարդարման, առանց կարծրատիպերի, առանց հագուստի:
08-08-2025 01:28
Սոֆիա Ռոտարուն, ով վերջին տարիներին նախընտրում էր ստվերում մնալ և չկիսվել իր անձնական կյանքի մանրամասներով, հանկարծակի հայտնվել է սոցիալական ցանցերում՝ նոր, հազվագյուտ լուսանկարներով։ Պատճառն ավելի, քան ծանրակշիռ. օգոստոսի 7-ին երգչուհին նշել է իր 78-ամյակը։ 2022 թվականից ի վեր «Ես քո անունով կկոչեմ մոլորակը» հիթի կատարողը գործնականում անհետացել է հասարակական տարածքից։
08-08-2025 01:18
Ամեն օր մարդը շնչում է մոտ 68,000 միկրոպլաստիկի մասնիկ, ինչը 100 անգամ գերազանցում է նախկինում հայտնի գնահատականները։ Այդ մասին նշվում է «Մարդու վրա մինչև 10 միկրոմետր տրամագծով միկրոպլաստիկ մասնիկների ներշնչման ներգործությունը փակ տարածքներում» խորագրով հետազոտության մեջ։ Հեղինակները շեշտել են, որ միկրոպլաստիկի համատարած առկայությունը օդում լուրջ մտահոգություններ է առաջացնում մարդու առողջության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։
06-08-2025 10:32
Փերիս Հիլթոնը ծննդյան օրվա համար ամուսինուց իսկապես թագավորական նվեր ստացավ՝ լիովին անհատականացված Gulfstream G450 մասնավոր ինքնաթիռ, որը զարդարված էր վարդագույն և փայլուն «sliving» ոճով: Շքեղ ինքնաթիռը անվանվել է Sliv Air, և սա կատակ չէ, այլ ուշադիր մտածված ներքին հարդարանք՝ սկսած պաստառագործությունից մինչև պատկերասրահում գտնվող գործիքները, գրում է Robb Report-ը:
06-08-2025 08:53
Տորթ ծաղիկներով և նորաձև ընթրիք. Մեգան Մարքլը համեստորեն է նշել իր 44-ամյակը: 2018 թվականին հոլիվուդյան դերասանուհին դարձավ Եղիսաբեթ II թագուհու թոռան՝ արքայազն Հարրիի կինը: 2020 թվականի հունվարի 8-ին զույգը հայտարարեց թագավորական ընտանիքից հեռանալու և բոլոր թագավորական պարտականություններից հրաժարվելու մասին ու տեղափոխվեց Միացյալ Նահանգներ:
06-08-2025 07:48
Ջասթին Բիբերը Ինստագրամում հրապարակել է իր նոր՝ Swag ալբոմի Yukon երգի տեսահոլովակը։ 31-ամյա երգիչը երգը նվիրել է իր 28-ամյա կնոջը՝ Հեյլիին, որը տեսահոլովակում նկարահանվել է իրենց 11 ամսական որդու՝ Ջեքի հետ։
06-08-2025 02:50
41-ամյա Միլա Կունիսին և նրա ամուսնուն՝ Էշթոն Քաթչերին, որոնք կապված են Փի Դիդիի հետ, երկար ժամանակ անց առաջին անգամ լուսանկարել են հանրության շրջանում. զույգը մասնակցել է Backstreet Boys խմբի համերգին Լաս Վեգասում: Տեսանյութը նկարահանվել է երկրպագուների կողմից և հրապարակվել TikTok-ում:
06-08-2025 01:45
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսը և նրա կինը՝ Լորեն Սանչեսը, անցկացրած մեղրամսից հետո Իբիցայում՝ Սեն Տրոպեում, հանդիպել են Լեոնարդո ԴիԿապրիոյին և նրա սիրելի Վիտտորիա Չերետիին: Նորապսակները, որոնք վերջերս Վենետիկում նշեցին «դարի հարսանիքը», հայտնի ընկերներին  հրավիրել են հանգստանալու իրենց զբոսանավի վրա և ճաշելու տեղի ռեստորանում:
05-08-2025 09:09
Fenty Beauty-ի ամենահայտնի արտադրանքներից մեկը՝ Diamond Bomb հայլայթերը, սիրված է իր հայելու նման փայլի և բոլորին համապատասխանող ունիվերսալ երանգի համար: Այս ապրանքանիշի աստղի պատվին Fenty-ն թողարկում է ապրանքների մի ամբողջ հավաքածու, որը խոստանում է փայլել նույնքան, որքան բնօրինակը:
05-08-2025 09:07
Բալետի առաջատար պարող Րաֆֆի Գալստյանն ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին՝ Դեյզիին: Լուրը պարող-դերասանը հաստատել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում:
04-08-2025 11:05
Արիզոնայի համալսարանի գիտնականների պնդմամբ, խոհանոցային սրբիչները վտանգավոր են տան բնակիչների առողջության համար: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվող սրբիչների 89%-ի վրա հայտմաբերվել են E.Coli աղիքային ցուպիկներ, որոնք առողջության համար իրական վտանգ են ներկայացնում: Պարզվում է՝ բակտերիաների առկայությունը կապված էր սրբիչը լվալու հաճախության հետ: Այն անհրաժեշտ է լվանալ ամեն օգտագործումից հետո:
04-08-2025 10:56
Պարզվում է՝ Ջենիֆեր Լոպեսի թիմը չի ցանկացել, որ Իվետա Մուկուչյանը կատարի երգչուհու երևանյան համերգի բացումը. պատճառն այն է, որ նրանք հայ երգչուհուն չափազանց մոտ են համարել Ջեյ Լոյի մակարդակին: Իվետան չի սրտնեղում այդ փաստից, հակառակը՝ շոյված է եւ ուրախ, որ հանդիսատեսի կողքին հանգիստ կվայելի համերգը: Ինստագրամյան «սթորի» բաժնում նա ներկայացրել է Ջենիֆերի թիմի պատասխանն ու գրել իր մեկնաբանությունը։
04-08-2025 10:42
Մինչև վերջերս կարծում էին, որ արթուն վիճակում մարդու ուղեղն անընդհատ մտքեր է ստեղծում։ Սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ դա այդքան էլ այդպես չէ։ Երբեմն գիտակցության հոսքն իսկապես դադարում է և դա խափանում չէ, այլ արթուն ուղեղի հատուկ վիճակ, որը կապված է գրգռման մակարդակի փոփոխության հետ։ Ինչպես նշում է նյարդագետ Թոմաս Անդրիյոնը, գիտակցության «անջատումը» ընկալման սխալ չէ, այլ արթուն վիճակի հատուկ ձև, որը գործելաոճով տարբերվում է ուղեղի սովորական աշխատանքային ռեժիմից։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1199 անգամ
20.10.2026
Դիտվել է 347 անգամ
21.10.2026
Դիտվել է 342 անգամ
22.10.2026
Դիտվել է 225 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster