Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-09-2025 09:05
51-ամյա Եվա Մենդեսը 12 տարի դադարից հետո վերադառնում է կինո։ Նա կխաղա իր ամուսնու՝ Ռայան Գոսլինգի հետ՝ մարմնավորելով նրա կերպարի կնոջը։ Այս մասին հայտնել է Հոլիվուդի ինսայդեր Դանիել Ռիխտմանը։ Եվա Մենդեսը միացել է «Աստղային պատերազմներ» տիեզերքի նոր ֆիլմի՝ «Աստղային մարտիկի» դերասանական կազմին։
01-09-2025 08:48
Արհեստական բանականությամբ ստետոսկոպները կարող են վայրկյանների ընթացքում հայտնաբերել սրտի երեք լուրջ հիվանդություն, պնդում են բրիտանացի հետազոտողները։ Դասական ստետոսկոպը, որը հայտնագործվել է դեռևս 1816 թվականին, բժիշկներին թույլ էր տալիս միայն լսել օրգանիզմի ձայները։ Ինչպես հաղորդում է BBC News-ը, Մեծ Բրիտանիայում մշակված ժամանակակից սարքը կարող է գործնականում ակնթարթորեն արձանագրել սրտային անբավարարություն, փականների հիվանդություններ և ռիթմի խանգարումներ։
01-09-2025 03:58
Օգոստոսի 30-ին տեղի է ունեցել Լիխտենշտեյնի 28-ամյա արքայադուստր Մարիա Կարոլինայի՝ իշխող արքայազն Հանս-Ադամ II-ի թոռնուհու և նրա ընտրյալի՝ 33-ամյա ներդրումային մենեջեր Լեոպոլդո Մադուրո Վոլմերի հարսանիքը։ Չնայած այն հանգամանքին, որ սիրահարները ապրում են Լոնդոնում, նրանք իրենց հարսանիքը նշեցին Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում։
30-08-2025 18:56
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և նրա քույրը՝ կուսակցության քաղաքական քարտուղար Արիաննան, շոկ և վրդովմունք են հայտնել այն բանից հետո, երբ նրանց լուսանկարները հայտնվել են Phica.eu կայքում՝ վիրավորական և սեքսիստական մեկնաբանություններով: Մելոնին տեղի ունեցածը անվանել է կանանց արժանապատվության նվաստացում և ընդգծել, որ զիջումներ չեն կարող լինել։
30-08-2025 10:55
ԱՄՆ-ում հանուն սիրուհու սեփական ընտանիքից փախչելու նպատակով մահացած ձևացած տղամարդուն դատապարտել են ազատազրկման, հաղորդում է CNN-ը։ Անցյալ տարվա օգոստոսին երեք երեխաների հայր, 45-ամյա Ռայան Բորգվարդտը, ուղևորվել էր ձկնորսություն Վիսկոնսին նահանգի Գրին լիճ և այլևս չէր վերադարձել։ Ոստիկանությունը գտել էր շրջված բայդարկան, իսկ ջրասուզակները գտել էին միայն ձկնորսական պարագաներով և փաստաթղթերով արկղ, ինչը ջրահեղձ լինելու տպավորություն էր ստեղծել։
29-08-2025 09:30
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը Լիդո կղզին դարձել է համաշխարհային կինոաստղերի (և ոչ միայն) գրավչության կենտրոնը։ Այստեղ է, որ տեղի է ունենում Վենետիկի 82-րդ կինոփառատոնը։
29-08-2025 09:28
Պարզվում է' մեր սննդային նախասիրությունները կապված են սննդարար նյութերի դեֆիցիտի, հորմոնալ ու մետաբոլիկ փոփոխությունների, հոգեբանական խնդիրների հետ: Մենք ցանկություն ենք ունենում ուտել այն, ինչի պակասը կա օրգանիզմում:
29-08-2025 09:24
«Լաբուբու» խաղալիքի ստեղծող Լաբուբու Վան Նինը ընդգրկվել է աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում։ Նա Bloomberg-ի վարկանիշում զբաղեցրել է 85-րդ տեղը։  «Վիրուսային տիկնիկների»  արտադրող չինական Pop Mart-ի բաժնետոմսերն այս տարի աճել են գրեթե 250%-ով: Արդյունքում ընկերության գլխավոր տնօրեն Վան Նինի կարողությունն ավելացել է 20 մլրդ դոլարով՝ գրեթե երեք անգամ:
29-08-2025 05:33
Թուրքիայում հարսանիքը վերածվել է ողբերգության։ Հետաքննիչների տվյալներով՝ փեսային կրակել են հարսնացուի ազգականուհու ատրճանակից, ում արդեն ձոստիկանությունը երբակալել է։ Երիտասարդ զույգը՝ Ալի Քարաջան և նրա ընտրյալը՝ Բեյզանուր Բեյազիտը, հանդիսավոր արարողությունից հետո տուն էին վերադառնում։ Այդ պահին լսվել են կրակոցներ, որոնք, ըստ ավանդույթի, երկրի որոշ շրջաններում մինչ օրս համարվում են տոնի ատրիբուտ։ Սակայն համազարկային կրակոցներից մեկը մահացու է եղել. գնդակը դիպել է փեսային։
28-08-2025 10:16
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջան։ Բելառուսի ներկայացուցիչը 7:6 (7:4), 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 67-րդ ռակետ, ռուսաստանցի Պոլինա Կուդերմետովային։  Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 30-րդ ռակետ, կանադացի Լեյլա Ֆերնանդեսը։
26-08-2025 00:46
Այս շաբաթ աշխարհի ամենատարեց մարդը՝ անգլիացի Էթել Քաթերհեմը, նշել է իր ծննդյան 116-ամյակը, հաղորդում է Bild-ը։ Նա ապրել է լիարժեք կյանքով։ Էթելը ծնվել է Շիպտոն Բալինգեր գյուղում 1909 թվականի օգոստոսի 21-ին։
25-08-2025 09:37
Կարիերան ավարտելուց չորս տարի անց Մարիա Շարապովան ընդգրկվել է Թենիսի միջազգային փառքի սրահում: Արարողությունը տեղի է ունեցել ամերիկյան Նյուպորտ քաղաքում, Ռոդ Այլենդ: Հատկանշական է, որ 38-ամյա ռուս թենիսիստուհու՝ Փառքի սրահում ընդգրկվելու մասին հայտարարել է թենիսի կորտում նրա վաղեմի մրցակիցը՝ 43-ամյա Սերենա Ուիլյամսը:
25-08-2025 09:33
Գազարը հաճախ անվանում են գերսնունդ, և այն իսկապես, ներառյալ՝ տեսողության համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Սակայն վերջերս գիտնականները պարզել են, որ արմատապտուղն ի վիճակի է վնասել տղամարդկանց առողջությանը: Չինաստանում անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դրա չափազանց օգտագործումը գրեթե 60%-ով մեծացնում է էրեկտիլ դիսֆունկցիայի ռիսկը: Պեկինի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են տղամարդկանց ԴՆԹ-ի էպիգենետիկ փոփոխությունները, ուղիղ կապ բացահայտելով կարոտինների բարձր մակարդակի և պոտենցիայի նվազման միջև:
25-08-2025 09:26
Ազնվամորին պարունակում է C, B խմբի, E և PP վիտամիններ, ինչպես նաև երկաթ, ցինկ, մագնեզիում և կալիում, ֆլավոնոիդներ, անտոցիանիններ և սալիցիլաթթու։ Ըստ մասնագետների՝ այս հատապտուղը դրական ազդեցություն ունի արյան մեջ շաքարի կարգավորման վրա, ինչը կարևոր է շաքարախտի նկատմամբ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց համար, իսկ դրա հակաօքսիդանտային հատկությունները նպաստում են մաշկի ծերացման գործընթացի դանդաղեցմանը։
25-08-2025 09:19
Հնդկաստանի Մեծ Նոյդա քաղաքում ողբերգական և վրդովեցուցիչ պատմություն է տեղի ունեցել. 28-ամյա Նիկի Բհատիին դաժանաբար սպանել են՝ նրա վրա այրվող հեղուկ են լցրել, ծեծել և այրել հենց սկեսրոջ տանը՝ իր վեցամյա որդու աչքի առաջ, հայտնում է Hindustan Times-ը։ Զոհը՝ Նիկին, և նրա քույրը՝ Կանչհանը, 2016 թվականին հարս են գնացել նույն ընտանիք։ Ծնողները նրանց թանկարժեք մեքենաներ, ոսկի և գումար են նվիրել, սակայն օժիտի ծարավը չի հագեցել. շորթողները շարունակել են պահանջել լրացուցիչ 36 լախ։
25-08-2025 01:21
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան հաղթանակով մեկնարկեց թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 109-րդ ռակետ, շվեյցարացի Ռեբեկա Մասարովային։ Երկրորդ շրջանում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 64-րդ ռակետ, ռուսաստանցի Պոլինա Կուդերմետովան։
23-08-2025 10:08
Սրճային ըմպելիքները, ինչպիսիք են՝ լատտեն, ամերիկանոն, էսպրեսոն, վնասակար չեն, բայց դրանց օգտագործման ժամանակն ու ծավալը կարող են բացասաբար ազդել օրգանիզմի վրա, զգուշացնում են սննդաբանները։ Խորհուրդ է տվվում օրական խմել ոչ ավելի, քան երկու բաժակ սուրճ: Միևնույն ժամանակ, առողջության համար ամենավտանգավորն այս ըմպելիքի այն տեսակներն են, որոնք պարունակում են տարբեր քաղցր հավելումներ՝ շաքար և օշարակներ: Հիշենեք նաև, որ գիշերը սուրճ խմելը կարող է խանգարել քունը։
23-08-2025 10:07
Net-A-Porter առցանց խանութի հիմնադիր, 60-ամյա Նատալի Մասենեն դատական հայց է ներկայացրել իր նախկին ընկերոջ՝ 47-ամյա Էրիկ Թորստենսոնի դեմ: Գործարար կինը նրան մեղադրել է դավաճանության, այդ թվում՝ սեքս աշխատողների հետ, սեռական կախվածության և «անզուսպ» թմրանյութերի օգտագործման մեջ, հաղորդում է Daily Mail-ը: Նորաձևության աշխարհում հայտնի Նատալի Մասենեի 14-ամյա հարաբերությունները շվեդ ձեռնարկատեր Էրիկ Թորստենսոնի հետ սկսել են փլուզվել անցյալ տարի, երբ տղամարդը սկսել է գիշերներն անհետանալ և չարաշահել ալկոհոլը:
23-08-2025 10:06
Լեգենդար The Beatles խմբի բաս կիթառահար, աշխարհահռչակ երաժիշտ, երգերի հեղինակ Փոլ Մաքքարթնին հայտարարել է խմբի նոր ձայնասկավառակի թողարկման մասին: Նրա խոսքով՝ ձայնասկավառակը կկոչվի «Anthology 4»: Հնարավոր երգերի ցանկն արդեն հայտնվել է առցանց։ 
23-08-2025 09:55
Քեթի Փերին, ըստ լուրերի, հետաքրքրված չէ նոր հարաբերություններով՝ Օռլանդո Բլումի հետ ինը տարվա հարաբերությունների ընդհատումից հետո։ Daily Mail-ը գրում է. «Քեթին այս պահին չի ցանկանում հանդիպել ինչ-որ մեկի հետ: Նա դեռ շրջագայության մեջ է. նա միայնակ մայր է և անցնում է մի քանի խոշոր անձնական փոփոխություններով»։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1198 անգամ
20.10.2026
Դիտվել է 347 անգամ
21.10.2026
Դիտվել է 335 անգամ
22.10.2026
Դիտվել է 224 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster