Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-08-2025 09:51
Դակոտա Ջոնսոնը կհարմարվի ցանկացած ֆիլմում ցանկացած դերի հետ, պարզապես մի խնդրեք նրան նույնը անել իր մազերի հետ, գրում է People-ը։ Etalk-ին տված հարցազրույցում 35-ամյա աստղը զվարճալի կերպով պատասխանել է այն փաստին, որ իր «մազերը նախանձելի են» շատերի համար՝ թե՛ էկրանին, թե՛ դրանից դուրս։ 
22-08-2025 11:17
Ջենիֆեր Լոպեսը հիանալի տեսք ունի իր առաջիկա՝ «Սարդ կնոջ համբույրը» ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերում, որը թողարկվել է չորեքշաբթի օրը, գրում է Daily Mail-ը։ Մեկ տարի է, ինչ նա և Բեն Աֆլեքը ամուսնալուծուվել են․ ի դեպ, Բենը ֆիլմի պրոդյուսերն է։ Երկրպագուները ապշած են 56-ամյա աստղի շատ տարբեր կերպարներից։ Եվ նրանց ամենաշատը Ջեյ Լոն դուր է եկել գայթակղիչ շիկահերի կերպարում։
22-08-2025 10:58
Պամելա Անդերսոնը, ով, ըստ լուրերի, գաղտնի հանդիպում է 73-ամյա Լիամ Նիսոնի հետ, խոսել է իրենց միջև եղած «քիմիայի» մասին։ «Մենք զարմանալի քիմիա ունենք։ Էկրանից դուրս նա կատակասեր է, ունի տղայական հումորի զգացում։ Նա շատ զվարճալի է։ Նկարահանման հրապարակում մենք լուրջ էինք, բայց փորձերի ժամանակ անընդհատ ծիծաղում և կատակում էինք։ Եթե անընդհատ ծիծաղեինք, ֆիլմը երբեք չէր նկարահանվի», - OK-ին ասել է 58-ամյա Պամելան։
22-08-2025 08:02
Համացանուցում կրկին քննարկվում է Ֆիլիպ Կիրկորովի առողջական վիճակը։ Պատճառը նրա ընկնելն էր Կազանում կայացած «Նոր ալիք» փառատոնում ելույթ ունենալիս, որտեղ 58-ամյա արտիստը բեմ բարձրանալուց առաջ նաև հաստատեց այն լուրերը, որ իր մոտ շաքարախտ էր ախտորոշվել։
22-08-2025 05:14
«Անորա» ֆիլմի աստղ Մայքի Մեդիսոնը խախտում է հոլիվուդյան դերասանուհու մասին աշխարհի պատկերացումները, գրում է Daily Mail-ը։ Չնայած սովորաբար սպասում են, որ աստղերը պետք է մասնակցեն պրեմիերաների, երեկույթների և ակտիվ լինեն սոցիալական ցանցերում, Մայքին դա չի ընտրում։ «Օսկար»-ի 26-ամյա մրցանակակիրը բացահայտել է, որ չի օգտագործում սոցիալական ցանցեր և երբեք չի «զղջում» ինչ-որ երեկույթ բաց թողնելու համար։
22-08-2025 04:07
21-ամյա դերասանուհի Միլի Բոբի Բրաունն առաջին անգամ մայր է դարձել. իր 23-ամյա ամուսնու՝ Ջեյք Բոն Ջովիի հետ միասին նա աղջիկ է որդեգրել: Զույգը լուրը կիսվել է Instagram-ում: Հիշեցնենք, որ Միլի Բոբի Բրաունը և ռոք երաժիշտ Ջոն Բոն Ջովիի որդին՝ Ջեյք Բոն Ջովին, սկսել են հանդիպել 2021 թվականին: Երկու տարի անց զույգը հայտարարեց իրենց նշանադրության մասին, 2024 թվականի մայիսին նրանք գաղտնի ամուսնացան մտերիմ ընկերների շրջապատում, ապա շքեղ արարողություն կազմակերպեցին Իտալիայում:
21-08-2025 08:53
«X Factor»-ի երգչուհի Դիանա Վիքերսը պատմել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ նախկինում անցկացրած «տարօրինակ» երեկոյի մասին։ Նրա խոսքով՝ ինքը ցանկացել է զվարճանալ հոլիվուդյան աստղի ընկերակցությամբ, բայց դրա փոխարեն դերասանն ամբողջ երեկո պարզապես հեռուստացույց է դիտել։
21-08-2025 08:47
Նիկոլա Պելցը Ինստագրամում կիսվել է «Pretty Ugly» դրամայի նկարահանման հրապարակից առաջին լուսանկարներով, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը և նաև գործադիր պրոդյուսերն է։ Պելցը  նաև այլ լուսանկարներով կրկին ցույց է տվել, թե որքան երջանիկ հարաբերությունների մեջ է գտնվում՝ Բրուքլին Բեքհեմի հետ (նրանք վերջերս երկրորդ անգամ հարսանիք արեցին):
21-08-2025 08:45
Ռուս Մարինա Ստարովոյտովան դարձել է միջուկային սառցահատի աշխարհում առաջին կին նավապետը։ Նրա նշանակումը «Յամալ» նավի վրա հայտարարվել է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված գալա համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին Նիժնի Նովգորոդում։
20-08-2025 09:49
Դուբայում ոստիկանությունն ընդամենը ութ ժամվա ընթացքում ձերբակալել է 25 միլիոն դոլար արժողությամբ հազվագյուտ վարդագույն ադամանդ գողացած երեք գողի: Քարը էմիրություն է բերել Եվրոպայից մի ոսկերիչ, որը համաձայնել է այն ցույց տալ վարձակալված առանձնատանը պոտենցիալ հաճախորդին, հաղորդում է CBS News-ը:
19-08-2025 10:44
ԱՄՆ-ի Հյուսիսարևելյան համալսարանի սննդի կարգավորման հարցերի ծրագրի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Դերին Դեթվայլերի խոսքով՝ բորբոսնած պանիր ուտելուց հետո օրգանիզմում կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ, ստամոքսի խանգարում և սննդային թունավորում: Բժիշկը բացատրել է, որ անցանկալի հետևանքները կախված կարող են լինել պանրի վրա առաջացած բորբոսի տեսակից, մանրէներից և անձի իմունային համակարգի վիճակից:
19-08-2025 10:41
Հոբիթ Ֆրոդոն կհայտնվի «Մատանիների տիրակալը» ֆրանշիզայի հաջորդ՝ «Գոլումի որսը» ֆիլմում։ Այս մասին, ինչպես հաղղորդում է EW-ն, հայտարարել է Գենդալֆի դերակատար Իան Մաքքելենը։ Մաքքելենը նաև հավելել է, որ նոր ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2026 թվականի մայիսին։ Ռեժիսորը կլինի Էնդի Սերկիսը, ով նաև կմարմնավորի Գոլումին։
19-08-2025 10:38
Մինչև վերջերս «հանգիստ շքեղության» երկրպագուների մեծ մասը նախընտրում էր չեզոք երանգներ, մինիմալիզմ և զուսպ ուրվագծեր: Սակայն այս ամռանը կտրուկ անցում է նկատվում դեպի պայծառ և շողշողուն տպագրություններ, որոնք բառացիորեն «գոռում են» կարգավիճակի և ոճի մասին, գրում է WSJ-ն։
19-08-2025 10:34
Բեյլորի բժշկական քոլեջի և Տեխասի մանկական հիվանդանոցի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները բացահայտել են աղիքների և ուղեղի միջև անմիջական կապի մեխանիզմ, որը գործում է ակնթարթորեն։ Հետազոտությունը ցույց է տվել, որ օրգանիզմում կա հատուկ նյարդային ուղի, որը ճանաչում է բակտերիաների որոշակի սպիտակուցներ և անմիջապես տեղեկատվություն է փոխանցում ուղեղին։ Հայտնաբերված աղիքային միկրոֆլորայի և ուղեղի միջև ուղղակի փոխազդեցությունը նաև վկայում է մարդու մոտ զգայարանների քանակը վերանայելու անհրաժեշտության մասին։
19-08-2025 04:50
Թաիլանդի արքայադուստրը երեք տարի կոմայի մեջ է. ապշած բժիշկները շփոթված են։ 2022 թվականի դեկտեմբերին Ռամա X թագավորի դուստրը շանը տարել է  զբոսանքի և կորցրել գիտակցությունը։ Այժմ նրա կյանքը լիովին կախված է սարքերից։ Ավելի ուշ բժիշկները պարզել են, որ Պատին սրտի կաթված է ստացել։
18-08-2025 11:39
Կալիֆորնիայի համալսարանի (Սան Դիեգո) գիտնականները հայտնաբերել են պարզ մի սովորություն, որը կօգնի բարելավել սրտի առողջությունը: Գիտնականները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում պարզապես հաճախ վեր կենալ աթոռից։ Հետաքրքիր է, որ նստելու ընդհանուր տևողությունը միշտ չէ, որ կրճատվել է։ Ազդեցությունն առաջացել է հենց կանգնելու պարբերականության շնորհիվ։ Հեղինակների կարծիքով, դա պայմանավորված է արյան շրջանառության լավացմամբ և սրտանոթային համակարգի բեռի նվազեցմամբ։
18-08-2025 11:36
Լոնդոնում պաշտոնապես սկսվել են «Նարնիայի ժամանակագրություններ» վիպաշարի նոր էկրանավորման նկարահանումները։ Այս մասին տեղեկանում ենք What’s on Netflix հարթակից: Գրետա Գերվիգի («Բարբի») ֆիլմը Netflix-ում կթողարկվի 2026 թվականի դեկտեմբերին: Գերվիգը էկրանավորում է Նարնիայի ժամանակագրությունները» ֆիլմի նախապատմությունը՝ «Կախարդի եղբորորդին» անվանումով: Պատմությունը տեղի է ունենում 1950-ականների Մեծ Բրիտանիայում։
18-08-2025 11:29
Վրաստանում ոստիկանությունը ձերբակալել է երեք կնոջ (25, 31 և 43 տարեկան), որոնք մեղադրվում են խմբակային բռնության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ։ Նրանց սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Ըստ լրատվամիջոցների, ձերբակալվածներից մեկը նշանված է եղել տուժածի հետ, և մի քանի օրից զույգը պետք է ամուսնանար։ Միջադեպը տեղի է ունեցել այն բնակարանում, որտեղ նորապսակները պատրաստվում էին ապրել։ Կինը փեսացուին բռնացրել է մեկ այլ կնոջ հետ, ինչն էլ հրահրել է կոնֆլիկտը։
18-08-2025 11:19
Միչիգանի պետական համալսարանի գիտնականները պարզել են, որ միկրոբները մեր ուղեղի իրական կառուցողներն են։ Խոսքը ոչ թե պատահական ազդեցության, այլ կոնկրետ այն հատվածի մասին է, որը վերահսկում է սթրեսը, սոցիալական վարքագիծը և օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաները։ Ժամանակակից ծնունդները հաճախ «խաթարում» են միկրոբային հավասարակշռությունը. հակաբիոտիկները և կեսարյան հատումը չեն թողնում մոր միկրոբներին իրենց «գիտելիքները» փոխանցել փոքրիկին։
18-08-2025 01:45
Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» պատմական վեպի նոր էկրանավորումը, որի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը, Ռուսաստանում կթողարկվի 2027 թվականի փետրվարի 18-ին։ Այս մասին հայտնել են «Атмосфера кино» դիստրիբյուտորական ընկերության ներկայացուցիչները, որին են պատկանում ֆիլմի տարածման իրավունքները։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1198 անգամ
20.10.2026
Դիտվել է 347 անգամ
21.10.2026
Դիտվել է 335 անգամ
22.10.2026
Դիտվել է 224 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster