Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-07-2025 07:56
Տորոնտոյի համալսարանի փորձագետների խոսքերով՝ լիալուսնի ժամանակ մարդիկ ընդհանուր առմամբ ավելի քիչ են քնում, և նրանց մոտ ավելի քիչ ժամանակ է ծախսվում խոր քնի փուլի վրա, ասվում է The Daily Mail պարբերականում: Իսկ քնի խոր փուլը կարևոր է գլխուղեղի համար. չէ՞ որ հենց այդ փուլի ընթացքում է այն հանգստանում և մշակում օրվա ընթացքում ստացված տեղեկատվությունը:
28-07-2025 09:39
Սոֆի Լորենի ավագ որդին՝ 56-ամյա Կառլո Պոնտի կրտսերը, ամուսնացել է իր սիրելիի՝ վրացուհի Մարիամ Շարմանաշվիլիի հետ, ով իրենից 20 տարով փոքր է: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Սամտավրո վանքում: Միջոցառման պատճառով այն 40 րոպեով փակ է եղել: Այնտեղ Կառլոն հարսանիքից կարճ ժամանակ առաջ ընդունել է ուղղափառություն. ինչպես շատերն են կարծում, նա փոխել է իր հավատքը՝ հանուն երիտասարդ հարսնացուի:
28-07-2025 09:36
Սուսերամարտիկ Յանա Եգորյանը նվաճեց ոսկե մեդալ՝ Թբիլիսիում ընթացող սուսերամարտի աշխարհի առաջնությունում։ 31-ամյա հայուհին, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, դարձավ սուսերամարտի եռակի աշխարհի չեմպիոն։
28-07-2025 09:34
«Լաբուբու» խաղալիքի մոլուցքը Չինաստանում նոր բիզնես է առաջացրել՝ ««Լաբուբու»-ի բժիշկներ», որոնք վերանորոգում են այդ տիկնիկները, երբ դրանք վնասվում են: South China Morning Post-ի տվյալներով՝ վերանորոգման արժեքը կազմում է խաղալիքի գնի 10%-ը. սովորական, ոչ կոլեկցիոն Լաբուբուն Չինաստանում միջինում արժե 14 դոլար: Ինչպես նշում է հրատարակությունը, նման տիկնիկները նորաձև թրենդների սիրահարները հաճախ կրում են իրենց ձեռքի պայուսակների վրա, ինչը հաճախ հանգեցնում է ֆիգուրների վնասմանը։
28-07-2025 09:10
BBC News-ը հաղորդում է, որ ամերիկյան Tea Dating Advice ծառայությունը՝ 1.6 միլիոն օգտատեր ունեցող, վերջերս խոստովանել է, որ հաքերների կողմից գողացվել է 72,000 լուսանկար, այդ թվում՝ անձը հաստատող քարտերի լուսանկարներ (որոնք կանոնների համաձայն պետք է ջնջվեին անմիջապես ստուգումից հետո): Օգտատերերի արձագանքը միանշանակ էր. նրանք վստահել են իրենց անձնական տվյալներին անվտանգության համար և տհաճ անակնկալ են ստացել:
28-07-2025 09:07
Վաշինգտոնի WTA-500 մրցաշարն ավարտվեց աշխարհի 36-րդ ռակետ Լեյլա Ֆերնանդեսի հաղթանակով։ Կանադացի թենիսիստուհին եզրափակիչում 6:1, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 48-րդ ռակետ, ռուսաստանցի Աննա Կալինսկայային։  Լեյլա Ֆերնանդեսը նվաճեց չորրորդ տիտղոսը կարիերայում։
24-07-2025 10:30
Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար»,- զգուշացրել է բժիշկը։
24-07-2025 10:26
Հնդկաստանի գյուղական վայրերում բնակվող երկու եղբայրներ ամուսնացել են նույն կնոջ հետ՝ պահպանելով հին սովորույթը, ինչը արժանացել է կանանց իրավունքների պաշտպանության խմբի քննադատությանը, հաղորդում է Press Trust of India-ն։ Բազմամուսնությունը Հնդկաստանում արգելված է, բայց որոշ ցեղային տարածքներում, այդ թվում՝ Հիմալայան շրջաններում օրինական է համարվում, ինչը թույլ է տալիս շարունակել որոշ հինավուրց ավանդույթներ։
24-07-2025 10:16
Կոբեի համալսարանի (Ճապոնիա) գիտնականների կողմից անցկացված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լավատեսների ուղեղը աշխատում է նման ռիթմով, երբ նրանք պատկերացնում են ապագայի տարբեր սցենարներ։ Ինչպես բացատրել է գլխավոր հեղինակ Կունիակի Յանագիսավան, լավատեսները «մտածում են միանման», ինչը ստեղծում է հատուկ մտավոր ալիք. գուցե սա օգնում է նրանց ավելի խորը հասկանալ միմյանց և ավելի սոցիալապես հաջողակ լինել։ Նրանք ավելի լավ են տարբերակում լավ տարբերակները վատերից, ինչը նպաստում է դիմադրողականությանը։
24-07-2025 09:51
Ջոնի Դեփը գաղտնի հանդիպում է Անջելինա Ջոլիի հետ։ Նրանք սերտ բարեկամություն են պահպանել 2010 թվականին «Տուրիստը» ֆիլմում միասին աշխատելուց ի վեր։ 62-ամյա Ջոնի Դեփը նախկինում ամուսնացած է եղել Էմբեր Հերդի հետ, իսկ Անջելինա Ջոլին վերջերս է բաժանվել Բրեդ Փիթից։
24-07-2025 05:44
Շարլիզ Թերոնը, որը օգոստոսի սկզբին կնշի իր 50-ամյակը, The Perfect ամսագրի շապիկի համար լուսանկարվել է թափանցիկ բլուզով՝ առանց ներքնազգեստի, և փորձել է մի քանի այլ սադրիչ կերպարներ: Հրատարակությանը տված հարցազրույցում, որի համարը լույս կտեսնի միայն սեպտեմբերին, դերասանուհին ասել է, որ «չի հիշում, թե վերջին անգամ երբ է կրծկալ հագել ևնկարահանման ժամանակ մեջքը կքել»:
23-07-2025 11:07
Ջենիֆեր Լոպեսը, կարծես, չի վախենում խոսել անձնական թեմաների մասին՝ նույնիսկ բեմում: Իտալիայում՝ Լուկկայի ամառային փառատոնում իր ելույթի ժամանակ, 55-ամյա աստղը զարմացրել է հանդիսատեսին իր սեռական կյանքի մասին անկեղծ խոստովանություններով: Ըստ The US Sun-ի, շոուի մի պահի Լոպեսն ասել է. «Ես պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ: Երբեմն երեկոյան ես տարբեր տրամադրություններ եմ ունենում: Չգիտեմ ձեր մասին, բայց ես ունեմ… Երբեմն ուզում եմ, որ ամեն ինչ կոշտ լինի»:
23-07-2025 11:06
82-ամյա մեդիա մագնատ և ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Դեյվիդ Գեֆենը, հայտնվել է աղմկահարույց դատական գործընթացի կենտրոնում: Նրա 32-ամյա ամուսինը՝ Դոնովան Մայքլսը (հայտնի է նաև որպես Դեյվիդ Արմսթրոնգ), դատական հայց է ներկայացրել՝ մեղադրելով միլիարդատիրոջը «համակարգային շահագործման», հոգեբանական վերահսկողության և անձնական պայմանագրի խախտման մեջ:
22-07-2025 10:33
Օքսիդատիվ սթրեսի ժամանակ FoxO1 սպիտակուցի ակտիվացումը կարող է հանգեցնել ձվարանների հատիկավոր բջիջների մահվան, որոնք ապահովում են ֆոլիկուլների զարգացումը և ձվաբջիջների հասունացումը։ Այս եզրակացությանն են հանգել Նանկինի ագրարային համալսարանի գիտնականները։ Այս բացահայտումը կարող է հիմք դառնալ նոր թերապևտիկ մեթոդների համար, որոնք ուղղված կլինեն ձվարանների ծերացման դանդաղեցմանը, տարիքային անպտղության դեմ պայքարին և քիմիաթերապիայից հետո առաջացած վնասների նվազեցմանը։
22-07-2025 07:38
Բոխումի Ռուրի համալսարանի գիտնականները մշակել են քաղցկեղի բջիջների ոչնչացման հատուկ տեսակ առաջացնող դեղամիջոց, որն ակտիվացնում է օրգանիզմի իմունային պատասխանը։ Դա իմունային համակարգին հնարավորություն է տալիս ոչ միայն ճանաչել ուռուցքը, այլև ոչնչացնել դրա մետաստազները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Medicinal Chemistry (MedChem) բժշկագիտական հանդեսում:
22-07-2025 01:13
61-ամյա դերասան Միխայիլ Եֆրեմովը, որը վերջերս է դուրս եկել բանտից, որտեղ նա պատիժ էր կրում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարի համար, բաժանվել է կնոջից՝ 53-ամյա Սոֆիա Կրուգլիկովայից: Ինչպես զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են Shot Telegram ալիքին, նրանց ամուսնալուծությունը դեռևս պաշտոնապես չի կայացել, բայց «դա ժամանակի հարց է»:
22-07-2025 00:24
28-ամյա Հեյլի Բիբերը՝ Ջասթին Բիբերի կինը, դարձել է իտալական Vogue-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Շապիկի համար աստղը կեցվածք է ընդունել բիկինիով և հսկայական արևային ակնոցով։
21-07-2025 09:52
Թենիսի կանանց ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ աստիճան եւ 54-րդն է։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։
21-07-2025 09:44
38-ամյա Ժերար Պիկեն հերքել է 26-ամյա մոդել Կլարա Չիայից բաժանվելու մասին լուրերը, որի հետ նա դավաճանել էր Շակիրային: Իսպանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ զույգը այլևս միասին չէ, սակայն դատելով ֆուտբոլիստի սոցցանցերում վերջին գրառումից՝ դա այդպես չէ:
21-07-2025 09:13
Արգենտինացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ միաժամանակ մի քանի պեստիցիդների ազդեցությունը զգալիորեն մեծացնում է հղիության բարդությունների հավանականությունը՝ մեկ նյութի ազդեցության համեմատ։ Հատկապես վտանգավոր են ճանաչվել եգիպտացորենի և սոյայի մշակության մեջ լայնորեն կիրառվող տրիազոլային ֆունգիցիդները, որոնք նախկինում կասկածվում էին վերարտադրողական թունավորության մեջ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1199 անգամ
20.10.2026
Դիտվել է 347 անգամ
21.10.2026
Դիտվել է 342 անգամ
22.10.2026
Դիտվել է 225 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster