| ՄԵԿ ՏՈՂՈՎ |
08-09-2025 09:26 Նորաձևության դիզայներ Ջորջիո Արմանին կհուղարկավորվի Պյաչենցա քաղաքի մերձակայքում գտնվող Ռիվալտա քաղաքի (որը նրա ծննդավայրն է) ընտանեկան դամբարանում: Այս մասին գրում են տեղի ԶԼՄ-ները։ Նրանց տվյալներով' արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 8–ին օրվա երկրորդ կեսին' Սուրբ Մարտինի եկեղեցում։ Դրան ներկա կլինի առավելագույնը 20 մարդ։
|  |
|
|
08-09-2025 09:24 Գիտնականները պարզել են, որ կանաչ թեյի գլխավոր բաղադրիչը՝ էպիգալոկատեխին գալատը (EGCG), կարող է վերականգնել նեյրոնների էներգետիկ հավասարակշռությունը և օգնել ուղեղին ազատվել թունավոր սպիտակուցային կուտակումներից: Այս մասին ասվում է GeroScience ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ։
|  |
|
|
08-09-2025 09:12 Վեյցմանի ինստիտուտի գիտնականները բացահայտել են նեյրոնային մեխանիզմ, որը բացատրում է, թե ինչու են մարդիկ ակտիվորեն ուսումնասիրում նոր տարբերակներ՝ փորձելով խուսափել կորուստներից, քան շահույթ փնտրելիս: Աշխատանքը ցույց է տվել, որ այս գործընթացի վրա ազդում են նշագեղձի նեյրոնների ակտիվությունն ու «աղմուկը»:
|  |
|
|
08-09-2025 02:15 Տոկիոյի համալսարանի գիտնականները մշակել են սինթետիկ ադամանդներ ստանալու նոր եղանակ՝ էլեկտրոնային ճառագայթման միջոցով։ Այս մեթոդը կարող է ճանապարհ բացել պատկերների ստացման և վերլուծության նոր հզոր տեխնոլոգիաների համար։
|  |
|
|
05-09-2025 10:09 Սեպտեմբերի 4-ին նորաձևության աշխարհը կորցրեց ևս մեկ նշանակալի անձնավորության։ Ջորջիո Արմանին մահացավ 91 տարեկան հասակում։ Նրա մահը խորհրդանշական ավարտ էր մի ողջ դարաշրջանի, բայց Արմանիի ժառանգությունը՝ հեղափոխական կոստյումներից մինչև մարդասիրական նախաձեռնություններ, կշարունակի ոգեշնչել աշխարհը։ Ջորջոն ոչ միայն հագուստ է ստեղծել, այլև արարել է ժամանակակից ոճի փիլիսոփայություն, որտեղ նրբագեղությունը ծնվում է պարզությունից, իսկ շքեղությունը դառնում է ժողովրդավարական։
|  |
|
|
05-09-2025 10:01 Նիդեռլանդների արքայադուստր Արիանան որոշել է դպրոցն ավարտելուց հետո ոչինչ չանել, հաղորդում է Daily Mail-ը։ Արիանան 18 տարեկան է և ավարտել է Իտալիայում գրոծող Միացյալ Աշխարհի Ադրիատիկ գիշերօթիկ դպրոց-քոլեջը։ Ուսումն ավարտելուց հետո նա որոշել է ընդմիջում վերցնել և առայժմ ոչինչ չանել։ Հաղորդվում է, որ արքայադուստր Արիանան հաջորդ տարին կճամփորդի։
|  |
|
|
05-09-2025 09:56 ԱՄՆ-ի Beth Israel Deaconess Medical Centre-ի գիտնականները պարզել են, որ սմարթֆոն օգտագործողները զուգարանում բավականին ավելի երկար ժամանակ են անցկացնում, քան նրանք, ովքեր հեռախոսը թողնում են զուգարանից դուրս։ Դա մեծացնում է հեմոռոիդների զարգացման ռիսկը։ «Զուգարանում սմարթֆոն օգտագործելը կապ ունի հեմոռոիդների հավանականության 46%-անոց աճի հետ», – ասում է հետազոտության ավագ հեղինակ Տրիշա Պասրիչը։ «Մենք շարունակում ենք ուսումնասիրել, թե ինչպես են արդիական սարքերը ազդում մեր առողջության վրա։ Պարզվում է, որ նույնիսկ տեղն ու օգտագործման ձևը կարևոր նշանակություն ունեն»։
|  |
|
|
05-09-2025 02:04 Հասուն տարիքում ավելորդ քաշը միշտ չէ, որ մեծացնում է դեմենցիայի առաջացման ռիսկը, իսկ երբեմն նույնիսկ նվազեցնում է այն։ Այս եզրակացությանն են հանգել գիտնականները՝ հիմնվելով ARIC ընկերության կատարած ծավալուն հետազոտության տվյալների վրա։ Հեղինակները ընդգծում են, որ ստացված արդյունքները բացատրում են «ճարպակալման պարադոքսը» տարեց տարիքում: Ավելորդ քաշն ինքնին չի պաշտպանում դեմենցիայից, իսկ քաշի կորուստը կարող է լինել թաքնված պաթոլոգիական պրոցեսների նշան, որոնք արագացնում են ուղեղի ծերացումը:
|  |
|
|
03-09-2025 11:36 Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կրկին կներկայանա Ֆրանսիայի դատարան՝ սեռական ոտնձգության մեկ այլ մեղադրանքով, երեքշաբթի օրը հաղորդել է Franceinfo ռադիոն։ Մայիսին Փարիզի դատարանը դերասանին մեղավոր ճանաչեց 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի բեմանկարչի և ռեժիսորի օգնականի նկատմամբ ոտնձգությունների մեջ։ Դերասանուհի Շառլոտ Արնուի նկատմամբ ենթադրյալ բռնության գործով հետաքննությունը սկսվել է 2018 թվականից։
|  |
|
|
03-09-2025 11:33 Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները պարզել են, որ ալկոհոլի քրոնիկ օգտագործման դեպքում խանգարվում է բջջային ազդանշանային առանցքային սպիտակուցի արտադրությունը, որն օգնում է աղիքային բակտերիաներին պահել աղիքներում։ Առանց այս պատնեշի՝ աղիքների բակտերիաները կարող են ավելի հեշտությամբ ներթափանցել լյարդ՝ խորացնելով ալկոհոլից առաջացած դրա վնասումը։
|  |
|
|
03-09-2025 10:41 Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնությունում աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան առանց պայքարի դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Աշխարհի 60-րդ ռակետ, չեխ Մարկետա Վոնդրոուշովան մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով չներկայացավ մրցախաղին։ Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան։
|  |
|
|
03-09-2025 01:40 Գիտնականները պարզել են, որ ամուսինների մոտ հոգեկան խանգարումներն ավելի շատ են համընկնում, քան ընդունված է ենթադրել։ Այս եզրակացությանն է հանգել հետազոտողների միջազգային խումբը: Վերլուծությունը ցույց է տվել, որ փոխկապակցվածությունները գոյություն ունեն հոգեկան խանգարումների 9 տեսակների միջև և փպխանցվում են մի քանի սերունդ։ Ավելին, պատկերը նույնն է եղել տարբեր մշակույթներում, ինչը վկայում է երևույթի գլոբալ բնույթի մասին։
|  |
|
|
03-09-2025 00:43 Աննա Վինտուրը հայտարարել է, որ Քլոե Մալը նշանակվել է ամերիկյան Vogue-ի խմբագրական բովանդակության նոր ղեկավար։ Նա կփոխարինի 75-ամյա Վինտուրին, ով հրաժարական էր տվել հունիսին։
|  |
|
|
02-09-2025 09:18 ԱՄՆ բնակչուհին անսպասելիորեն դուստր է ծննդաբերել Burning Man երաժշտական փառատոնում՝ չկասկածելով իր հղիության մասին, հաղորդում է NBC News-ը։ Քայլա Թոմփսոնն օգոստոսի 27-ին հանգստանում էր ամուսնու հետ՝ Նևադայի անապատում ամեն տարի անցկացվող հայտնի երաժշտական փառատոնի տարածքում կայանած կցասայլակում։ Հանկարծ նա ուժեղ ցավ է զգացել որովայնի ստորին հատվածում, և մի քանի ժամ անց, իր համար անսպասելիորեն, կցասայլակի զուգարանում 1,6 կգ քաշով առողջ աղջիկ է ծննդաբերել։
|  |
|
|
02-09-2025 07:44 27-ամյա ամերիկացի դերասանուհի Սիդնի Սվինին, ով գարնանը բաժանվել էր իր փեսացուից, կասկածվում է երաժշտական պրոդյուսեր և ձեռնարկատեր, 44-ամյա Սքութեր Բրաունի հետ սիրավեպ ունենալու մեջ: Այս մասին հայտնել է The Star-ը: Զույգին առաջին անգամ միասին նկատել են Վենետիկում՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի հարսանիքի ժամանակ: Նրանք միասին զբոսնել են քաղաքի փողոցներով, իսկ ավելի ուշ ընկերների հետ գնացել բար: Աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք արդեն իրենց ընկերներին պատմել են սիրավեպի մասին, բայց նրանց խնդրել են չմեկնաբանել և չխոսել դրա մասին:
|  |
|
|
02-09-2025 05:26 Երգչուհի Մայլի Սայրուսը դարձել է պատմության մեջ առաջին սելեբրիթին, որը նկարահանվել է ֆրանսիական Maison Margiela նորաձևության տան գովազդային արշավում:1988 թվականին հիմնադրվելուց ի վեր ապրանքանիշը հետևել է անանունության սկզբունքներին. արշավներում մոդելները հաճախ ծածկում են դեմքերը, հագուստի ստեղծման վրա աշխատում է անհայտ դիզայներների թիմ, իսկ ապրանքանիշի հիմնադիր Մարտին Մարջիելան անտեսանելի է մնում հանրության համար նույնիսկ կարիերան ավարտելուց տարիներ անց:
|  |
|
|
02-09-2025 03:56 Մեծ Բրիտանիայում Վելինգբորոյի Five Wells բանտի 26-ամյա նախկին պահակ Էյմի Դյուկը մեղավոր է ճանաչվել կալանավորների հետ անպատշաճ հարաբերությունների երկու դրվագով և դատապարտվել մեկ տարվա ազատազրկման, հաղորդում է Daily Star-ը։ Էյմին Five Wells բանտի երրորդ աշխատակցուհին է, որ դատապարտվում է կալանավորների հետ սեքսի համար։
|  |
|
|
02-09-2025 03:22 Ռոքֆելլերի համալսարանի գիտնականները պարզել են, որ հակաօքսիդանտ գլուտատիոնը կարևոր դեր է խաղում կրծքագեղձի քաղցկեղի թոքերի մետաստազավորման (ուռուցքի աճի երկրորդային օջախների՝ մետաստազների ձևավորման գործընթացը, երբ բջիջներն առաջնային օջախից այլ հյուսվածքներ են տարածվում)։ Գիտնականների կարծիքով՝ գլուտատիոնի միտոքոնդրիաներ փոխանցման արգելափակումը ավանդական բուժման մեթոդների համեմատ կարող է կրծքագեղձի քաղցկեղի մետաստազների կանխարգելման նոր, ավելի մեղմ մոտեցում դառնալ։
|  |
|
|
01-09-2025 09:45 Այս հանգստյան օրերին Նիդերլանդների հարավային Տիլբուրգ քաղաքում գույներն ավելի շատ էին, քան սովորաբար․ հազարավոր կարմրահեր մարդիկ ամբողջ աշխարհից հավաքվել էին ամենամյա փառատոնին, որը նվիրված է նրանց բոսորագույն մազերին, հայտնում է Associated Press-ը։ Redhead Days փառատոնը ներառում է երաժշտական միջոցառումներ, սննդի տաղավարներ և վարպետության դասեր, որոնք ուղղված են կարմրահերների հատուկ կարիքներին՝ դիմահարդարման խորհուրդներից մինչև մաշկի քաղցկեղի կանխարգելում։
|  |
|
|
01-09-2025 09:22 Ամենօրյա շարժումը ֆիզիկական և հոգեկան առողջությունը պահպանելու լավագույն միջոցներից է։ Օրվա ընթացքում նույնիսկ մի փոքր շարժվելը կարող է պաշտպանել սրտի, ուղեղի և ամբողջ օրգանիզմի առողջությունը։ Այս մասին հայտնել են ԱՆ-ից: Ֆիզիկապես ոչ ակտիվ և նստակյաց կենսակերպը ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոններից են: Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է քաղցկեղի որոշ տեսակների, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, դեպրեսիայի և դեմենցիայի առաջացման ռիսկը։
|  |
|
|