Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-04-2021 11:30
Forbes ամսագիրն առաջին անգամ 40-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ընդգրկել է աշխարհի միլիարդատերերի ցուցակում: Դեռ հոկտեմբերին Քիմի կարողությունը գնահատվում էր 780 միլիոն դոլար, բայց այժմ այն մեկ միլիարդ է: Քարդաշյանի վաստակի մեծ մասը բերել են նրա երկու հաջող բիզնեսները՝ կոսմետիկայի KKW Beauty և ներքնազգեստի և տնային հագուստի Skims ապրանքանիշները:
07-04-2021 11:14
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ գենետիկ հակումն ավելի շատ է ազդում կյանքի տեւողության վրա, քան արտաքին գործոնները, ինչպիսիք են սթրեսը կամ սնունդը:
07-04-2021 11:06
Հեռուստաասղտ Քիմ Քարդաշյանը ծրագրում է մաշկի խնամքի միջոցների շարք թողարկել։ Նա արդեն իսկ գրանցել է Skkn by Kim ապրանքանյին նշանը։ Շարքը միջոցներ կներառի մաշկի, մազերի եւ եղունգների խնամքի համար։ Ապրանքանիշի ներքո նաեւ սննդային հավելումներ կթողարկվեն։
07-04-2021 10:17
Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի՝ ԱՄՆ-ից ժամանած նորեկները․ տեսանյութ։



07-04-2021 05:26
Ջենիֆեր Լոպեսն լուսանկարվել է InStyle ամսագրի The Beauty Issue թեմատիկ հրապարակման համար։ Որոշ լուսանկարներում Լոպեսը կրում է ջինսե տաբատ, սպիտակ անթև շապիկ, արծաթագույն ժամացույց, մազերն արձակված են։
06-04-2021 10:18
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին թույլ է տվել, որ Մեգան Մարքլը համատեղի արքայական պարտականությունները կինոկարիերայի հետ:
06-04-2021 10:08
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը։ (Տեսանյութ)
06-04-2021 09:41
Քնի խանգարումների դեմ պայքարի մասին գրքի հեղինակ, ամերիկացի նյարդաբան Քրիս Ուինթերը խորհուրդ է տալիս անքնությունից տառապող մարդկանց մի քանի աստիճանով իջեցնել ննջասենյակի ջերմաստիճանը: Բանն այն է, որ զովությունն օգնում է ձեզ քնել, ընդ որում՝ ավելի երկար:
06-04-2021 07:45
Ռուս երգչուհի Մաշա Մալինովսկայան իր հետւորդներին հայտնել է, որ իրեն շուտով կձերբակալեն։ «Ես ինչ-որ բան եմ արել, ավելի լավ կլինի, եթե դուք դրա մասին ինձանից իմանաք»,- նշել է նա։
06-04-2021 04:13
Արևմտյան լրատվամիջոցներն ակտիվորեն հետևում են 59-ամյա ամերիկացի միլիոնատեր Սթիվեն Կլոբեկի և 26-ամյա մոդել Ստեֆանի Գուրզանսկիի սկանդալային բաժանմանը: Նախկին սիրահարները ոչ միայն բաժանվել են սկանդալով, այլև այժմ դատվում են միմյանց հետ:
06-04-2021 01:30
Instagram- ում հայտնվել է տեսանյութ «Жара» մրցանակաբաշխությունից, որտեղ Օլգա Բուզովան դահլիճից հեռանում է: Նա բառացիորեն դես ու դեն է պտտվում դահլիճում: Դրանից հետո օգնականը նրան օգնում է լքել տարածքը:
05-04-2021 10:25
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստությունն ապրիլի 7-ից 12-ը Հայաստանում կայանալիք Our Game միջազգային ընկերական մրցաշարին։ Թիմը ապրիլի 4-ից մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
05-04-2021 10:18
Ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը հարբած է եղել ապագա ամուսնու՝ Սասեքսի դուքս Հարիի հետ ծանոթության օրը։ Այս մասին հայտնել է բրիտանացի հեղինակավոր լրագրող Փիրս Մորգանը, ում հետ թագավորական ընտանիքի ապագա անդամը հարբել է այդ օրը։
05-04-2021 10:15
«Նեպոսեդի» ստուդիայի հիմնադիր Ելենա Փինդջոյանի որդին ընկել է երրորդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից: Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկ շրջանում: 14-ամյա Կիրիլը տանն էր տատիկի հետ, ով ընկնելու պահին գտնվում էր լոգարանում:
05-04-2021 09:30
Դուբայում ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ կանանց՝ երկնաքերներից մեկի պատշգամբում մերկ հայտնվելու համար: Օրինախախտներին սպառնում է մինչև 6 ամսվա ազատազրկում և 1360 դոլարի չափով տուգանք:
05-04-2021 08:37
Լետիցիա Կաստան չորրորդ անգամ մայրացել է: 42-ամյա Լետիցիան և նրա 37-ամյա ամուսինը՝ Լուի Գարելը, ծնողներ են դարձել: Զույգը որդի է ունեցել, որը աստղերի առաջին ընդհանուր երեխան է:
03-04-2021 11:22
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի 36-ամյա աստղ Քլոե Քարդաշյանը լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում, որում օդում պարզած ձեռքի մատնեմատին մեծ ադամանդով նշանադրության մատանի է։ Այս փաստը երկրպագուներին Քլոե Քարդաշյանի և Թրիստան Թոմփսոնի նշանադրության մասին ենթադրությունների տեղիք է տվել։
03-04-2021 11:10
Օպերային երգչուհի Անի Պիվազյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Բորիս Մարտինովիչի անվան միջազգային մրցույթում:
03-04-2021 11:07
Ռեժիսոր Աննա Մելիքյանը դարձել է GQ Super Women մրցանակի դափնեկիր:
03-04-2021 11:03
Ավելորդ քաշը համարվում է քաղցկեղի 13 տեսակների զարգացման հիմնական կանխվող պատճառներից մեկը: Նոր հետազոտության համաձայն՝ հարցված մարդկանց 64 տոկոսը հայտարարել է կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանափակումների շրջանում գիրանալու մասին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1123 անգամ
21.10.2026
Դիտվել է 531 անգամ
22.10.2026
Դիտվել է 378 անգամ
27.10.2026
Դիտվել է 96 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster