Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-03-2021 10:40
Աշխարհի ամենատարեց մարդը` Ճապոնիայի 118-ամյա բնակչուհի Կանե Տականան, պատրաստվում է մայիսին կրել Ճապոնիայում կայանալիք Օլիմպիական խաղերի ջահը: Նա այդ նպատակով նույնիսկ նոր մարզակոշիկներ է ստացել։
05-03-2021 10:27
Կարմիր, վերամշակված մսի եւ թռչնամսի գործածումը կարող է կապված լինել մի ամբողջ շարք ոչ քաղցկեղային պաթոլոգիաների զարգացման մեծ հավանականության հետ: Այս մասին նշված է հետազոտության մեջ, որը հրապարակվել է BMC Medicine ամսագրում:
05-03-2021 10:23
Ուկրաինացի երգչուհի, «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեդոկովան քննադատել է «Առաջին ալիքոի» «Сегодня вечером» թոք-շոուն՝ այն «աղբ» անվանելով։ Երգչուհին այդ մասին հրապարակում է արել Instagram-ում։
05-03-2021 02:49
The Times-ում սկանդալային հոդվածից հետո, որում Մեգան Մարքլի նախկին օգնականները նրան մեղադրում էին ահաբեկչության մեջ, Բուքինգհեմյան պալատը հանդես 1 եկել պաշտոնական հայտարարությամբ, որում խոստանում է հետաքննել գործը:
04-03-2021 10:02
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի տոնավաճառում զեղչով՝ ընդամենը 35 դոլարով գնված փոքրիկ թասը, պարզվել է, 15-րդ դարի հազվագյուտ չինական արտեֆակտ է: Սպիտակ ճենապակյա ամանը նկատել է հնաոճ իրերի անհայտ սիրահարը: Փորձագետները այն 300 000 – 500 000 դոլար են գնահատել:
04-03-2021 09:59
Մարսողության խանգարումը եւ բերանում դառնությունը կարող են հուշել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին: Այս մասին հայտնում է Express պարբերականը՝ վկայակոչելով բրիտանացի բժիշկներին:
04-03-2021 09:26
Գաղտնիության խախտման դեպքի առթիվ 39-ամյա Մեգան Մարքլի դատական գործընթացը բրիտանական Mail on Sunday տաբլոիդի հետ տևել: Լոնդոնի Բարձր դատարանը որոշում 1 կայացրեд, որ հրատարակչությունը ստիպված կլինի դքսուհուն վճարել 625,000 ԱՄՆ դոլար՝ որպես միջնորդավճար դատական տուրքերի համար: Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ դքսուհին կվճարի իր դատական ծախսերի շուրջ 90%-ը՝ մոտ 1,88 մլն դոլար:
04-03-2021 07:09
Երևանի «Գոյ» թատրոնը թատերասերների դատին կհանձնի Պիտեր Շաֆերի պիեսի հիման վրա բեմադրված «EQUUS» հոգեբանական թրիլերը: Ներկայացման առաջնախաղերը նախատեսվում են մարտի 13-ին և 14-ին:
04-03-2021 02:17
53-ամյա Ֆյոդոր Բոնդարչուկը և 32-ամյա Պաուլինա Անդրեևան ծնող են դարձել: Նրանք որդի են ունեցել: Դերասանուհին ուրախ լուրը տարածել է իր Instagram-ում:
03-03-2021 10:22
Հայտնի երգչուհի, Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի Սվետլանա Լոբոդան, որն այս պահին բնակվում է Մոսկվայում, գաղտնի ելույթ է ունեցել Կիեւում' փակ երեկույթին: Այս փաստին ուշադրություն են դարձրել ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Instagram-ում դերասանուհու տեսանյութը։
03-03-2021 10:17
Կինոաստղ Անջելինա Ջոլին Լոնդոնի աճուրդում 11,5 միլիոն դոլարով վաճառել է սըր Ուինսթոն Չերչիլի վրձնին պատկանող եւ դերասանուհու սեփականությունը համարվող «Կոտուբա մզկիթի մինարեթը» յուղաներկ նկարը:
03-03-2021 02:43
35-ամյա դերասանուհի Գալ Գադոտը և նրա 45-ամյա ամուսինը՝ գործարար Յարոն Վերսանոն, պատրաստվում են համալրել ընտանիքը. ամուսինները սպասում են իրենց երրորդ երեխային:
03-03-2021 01:17
«Ես համբուրվել եմ 17-ամյա Մբապպեի հետ». Վիկտորյա Բոնյան ցնցել է ֆուտբոլային բացահայտումներով:
03-03-2021 00:58
Շվեդ գիտնականները նորածին երեխայի մոտ կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել, հաղորդում է The Conversation-ը: Դա տեղի է ունեցել Մալմյոյի հիվանդանոցներից մեկում: Երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով: Թե՛ մոր, թե՛ երեխայի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը դրական է եղել:
02-03-2021 09:02
Forbes ամսագրի վարկածով Wildberries առցանց խանութի հիմնադիր, 45-ամյա Տատյանա Բակալչուկը գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ self-made կանանց վարկանիշը: Նրա կարողությունը գնահատվում է 10,1 միլիարդ դոլար:
02-03-2021 08:55
Little Big խմբի նախկին անդամ 38-ամյա  Աննա Կաստելանոսին գտել են մահացած Սանկտ Պետերբուրգի իր բնակարանում: Մահվան պատճառը դեռ անհայտ է, բայց նշվում է, որ վերջերս Աննան բողոքել է առողջական խնդիրներից (մասնավորապես՝ մեջքի ցավերից) և գործնականում տնից դուրս չի եկել:
02-03-2021 00:56
Սրտանոթային հիվանդություններից եւ քաղցկեղից մահվան ռիսկը մոտ 25%-ով նվազում է՝ պարբերաբար չիլի պղպեղ օգտագործելու դեպքում: Այս մասին հայտնում են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի մասնագետները:
02-03-2021 00:10
Թուրք հայտնի դերասանուհի Հազալ Քայան թուրքական թվային հարթակներից մեկում հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իր աշխարհայացքը ազդեցություն է կրել ամերիկյան ռեալիթի շոուների հայ աստղ Քիմ Քարդաշյանից:
02-03-2021 00:07
Էմբեր Հերդին, այնուամենայնիվ, չի պատրաստվում դուրս հանել «Ակվամեն» ֆիլմի թիմից, չնայած Ջոնի Դեփի երկրպագուների միջնորդությանը՝ դերասանուհուն սիքվելից հեռացնելու պահանջին:
01-03-2021 11:21
Աշխարհի լավագույն ապուրների վարկանիշային աղյուսակում բորշչը գրավել է երրորդ տեղը: Ցուցակը կազմել է ամերիկյան CNN Travel հեռուստաալիքը: Վարկանիշում առաջին տեղը գրավել է նիգերիական բանգա ապուրը: Այն պատրաստվում է յուղով՝ արմավենու մրգերից, տավարի մսից, թարմ ձկներից և համեմունքներով չոր ծովամթերքներից: Երկրորդ տեղում վիետնամական ֆո բո ապուրն է՝ բրնձի արիշտաով և տավարի մսով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1032 անգամ
25.08.2026
Դիտվել է 331 անգամ
27.08.2026
Դիտվել է 245 անգամ
29.08.2026
Դիտվել է 88 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster