Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-03-2021 09:38
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քորթնի Քարդաշյանը հաստատել է լուրերը Blink-182 թմբկահար Թրեվիս Բարկերի հետ հարաբերությունների մասին ՝ Instagram-ում տեղադրելով ռոմանտիկ լուսանկար:
15-03-2021 09:23
Ռուս տիեզերագնացների շարքում միակ կին տիեզերագնաց Աննա Կիկինան պատրաստվում է թռիչքին դեպի տիեզերք։  Նշվում է նաեւ, որ նոր անձնակազմը կուղեւորվի դեպի Միջազգային տիեզերակայան ապրիլի 9-ին:
15-03-2021 05:36
Շրի Լանկան արգելելու է երկրում չադրայի կրումը և փակելու է ավելի քան հազար իսլամական դպրոց: Ստորագրել է համապատասխան փաստաթուղթը, որն արգելելու է մուսուլման կանանց այսուհետ ամբողջությամբ փակել դեմքը:
15-03-2021 02:32
Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադին, որը նաեւ նախկինում բրիտանական ներդրումային բանկիր էր, սպառնում է հնարավոր դատավարություն եւ Բրիտանիայի քաղաքացիության կորուստ, երբ մայրաքաղաքի ոստիկանությունը սկսել է նախնական հետաքննություն պնդումների շուրջ, որ նա, իբրեւ, հրահրել եւ խրախուսել է ահաբեկչական գործողությունները երկրում տասնամյա քաղաքացիական պատերազմի ժամանակ:
13-03-2021 11:33
84-ամյա իսրայելցի միլիոնատերը, որը մի քանի ամիս առաջ է մահացել, իր ողջ ունեցվածքը կտակել է իրեն խնամող բուժքրոջն ու նրա ամուսնուն, որոնք իր կյանքի վերջին տարիներին իրեն էին խնամում: Մինչդեռ հարազատ որդուն, որը բնակվում է արտերկրում, միլիոնատերը կտակել է ընդամենը 10 շեկել (Իսրայելի ազգային արժույթը):
13-03-2021 11:30
Աշխարհում ամեն 42-րդ ծննդաբերության արդյունքում ծնվում են երկվորյակներ, որոնց տարեկան թիվը կազմում է շուրջ 1,6 միլիոն, հայտնում է BBC-ն: Պարզվել է, որ լույս աշխարհ եկող երկվորյակների թիվը 1980-ականներից ի վեր աճել է մեկ երրորդով:
13-03-2021 11:29
Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, մոդելյոր, պրոդյուսեր և գործարար Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է կոշիկների նոր գարնանային հավաքածու, որը վաճառվելու է բացառապես Designer Shoe Warehouse խանութներում և DSW.com-ում:
13-03-2021 11:25
Մասնագետները ծրագրավորել եւ կյանքի են կոչել շարֆի տեսքով դիսփլեյի գաղափարը, որը կարելի է կրել ինչպես սովորական աքսեսուար, ծալել եւ լվանալ: Այդպիսի շարֆը կարող է հաղորդագրություններ ստանալ եւ «միանալ» ստեղնաշարին, հաղորդում է Planet- today-ը:
13-03-2021 11:10
Չոր աչքի ախտանիշներով հիվանդները կյանքի ավելի ցածր որակ ունեն՝ նման ախտանիշներ չունեցող հիվանդների համեմատ: Այս մասին հաղորդվում է BMJ Open ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
12-03-2021 11:06
Ակնհայտ է, որ ամուսնալուծությունից հետո 40-ամյա Քիմ Քարդաշյանը և 43-ամյա Քանյե Ուեսթը ընկերներ չեն մնա: Ըստ մոտ կանգնած աղբյուրի, հեռուստաաստղն ու ռեփերն այլեւս չեն խոսում միմյանց հետ: Քանյեն փոխել է բոլոր հեռախոսահամարները և կնոջ ասել, որ կարող է կապվել միայն իր անվտանգության  աշխատակցի միջոցով:
12-03-2021 10:56
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) որոշում է կայացրել Բելառուսը ներկայացնող Галасы ЗМеста խմբին թույլ չտալ «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին ներկայանալ Я научу тебя երգով։  «Եկել ենք այն եզրակացության, որ երգը կասկածի տակ է դնում մրցույթի ոչ քաղաքական բնույթը»,- հայտարարել են կազմակերպիչները:
12-03-2021 10:41
Սրտի նոպայի առավել տարածված ախտանիշներն են դժվարացած շնչառությունը, կրծքի շրջանում ուժգին ցավը եւ ընդհանուր վատ ինքնազգացողությունը: Սակայն անսպասելի առաջացած տագնապայնությունը եւ խուճապային հարձակումը նույնպես կարող են լինել սկսվող սրտի նոպայի նշաններից մեկը:
12-03-2021 07:00
Աֆղանստանի կրթության նախարարությունը արգելել է 12 տարեկանից բարձր դպրոցական աղջիկներին երգել հանրային միջոցառումների ժամանակ: Բացառություն է արվում միայն այն դեպքերի համար, երբ դպրոցական աղջիկները երգում են միայն կանանցից կազմված հանդիսատեսի առաջ:
12-03-2021 05:45
Ամերիկացի սուպերմոդել Էմիլի Ռատակովսկին լույս աշխարհ է բերել առաջնեկին։ Նորածինը, որին անվանել են Սիլվեստր-Ապոլո (Sylvester-Apollo), լույս աշխարհ է եկել մարտի 8-ին։ 29-ամյա մոդելը լուսանկար է հրապարակել Instagram-ում, որում նորածնին կերակրում է կրծքով:
11-03-2021 11:09
Լ․ Մոցարտի և Պագանինիի մրցույթների հաղթող, ճանաչված ջութակահար Իզաբել Ֆաուստը, որը հանդես է գալիս աշխարհահռչակ նվագախմբերի հետ, մարտի 16-ին ելույթ կունենա Հայաստանում: Ֆաուստը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարի Բեթհովենի Ջութակի կոնցերտը:
11-03-2021 10:59
Ֆիթնեսով տարված բրիտանացին ստիպել է դստերը ցմահ «պայմանագիր» կնքել՝ պարտավորեցնելով նրան «երբեք չչաղանալ»: 56-ամյա Ռաշիդ Հադլան մեղադրվում է երեխաների հանդեպ դաժանության մեջ' իր այժմ չափահաս դստեր Ամիրայի եւ որդիների` Հեյխամի ու Քարիմի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար:
11-03-2021 10:54
Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի՝ Օփրա Ուինֆրինն տված սենսացիոն հարցազրույցի թողարկումից երկու օր անց երգչուհի Բեյոնսեն իր կայքում հատուկ ուղերձ է հղել դքսուհուն։ «Շնորհակալություն քեզ, Մեգան, քո արիության ու լիդերության համար։ Բոլորս ոգեշնչված ենք քեզանով»,- գրել է Բեյսոնսն։
11-03-2021 03:26
Իսպանացի 39-ամյա ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը և 37-ամյա մոդել Սառա Կարբոներոն բաժանվել են 11 տարվա հարաբերությունից հետո: Թե որն է նրանց բաժանման պատճառը, անհայտ է:
11-03-2021 01:21
Ինստագրամում Սոնյա և Ֆայզա անուններով երկու աղջիկներ մեծ ժողովրդականություն են ստացել՝ շնորհիվ արտաքինի: Խոսում ենք ոչ թե աղջիկների հատուկ արտաքինի, այլ այն մասին, որ նրանք զարմանալիորեն նման են Քարդաշյան քույրերին: Լուսանկարից առաջին հայացքից կարող եք մտածել, որ հաշիվը պատկանում է հայտնի ընտանիքի ներկայացուցիչներից մեկին կամ առնվազն նրա երկու կորած քույրերին:
10-03-2021 09:52
Երգչուհի Անահիտ Ադամյանն օրերս իր հերթական ելույթով անտարբեր չի թողել ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներին: Աշոտ Ղազարյանի 17-ամյա թոռնուհին «Россия1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» շոուի ժամանակ կատարել է ամերիկյան «TLS» խմբի «No Scrubs» երգը եւ ժյուրիի 100 անդամներից 88-ին, բառի բուն իմաստով, ոտքի հանել իր ելույթի ժամանակ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1032 անգամ
25.08.2026
Դիտվել է 331 անգամ
27.08.2026
Դիտվել է 246 անգամ
29.08.2026
Դիտվել է 88 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster