Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2021 07:19
52-ամյա դերասանուհի Ռենե Զելվեգերի անձնական կյանքում փոփոխություններ են տեղի ունեցել: Ըստ TMZ-ի, դերասանուհին հանդիպում է 42-ամյա բրիտանացի հեռուստահաղորդավար Անտ Էնստեդի հետ:
25-06-2021 05:46
Ջենիֆեր Դոուքերն ԱՄՆ Միչիգան նահանգից 95 տարվա նամակ է գտել շշի մեջ եւ կատարել է այն գրողի խնդրանքը: 1926 թ. նոյեմբերով թվագրված նամակում գրված էր. «Թող այս նամակը գտած անձը վերադարձնի այն Ջորջ Մորոուին Միչիգանի Չեբոյգան քաղաքից եւ ասի, թե որտեղ է այն գտել»: Դոուքերը գտնելու մասին հաղորդագրությունը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջին և եւ հաջորդ օրը ուղարկողի դուստր Միշել Պրիմոն կապվել էր նրա հետ:
25-06-2021 01:16
22-ամյա Ալեսյա Կաֆելնիկովայի հղիությունն վաղուց այլեւս գաղտնիք չէ: Սակայն մոդելն մինչև վերջին պահը պաշտոնապես չէր հաստատել դա: Երեկ նա սոցցանցում լուսանկարներ է հրապարակել, որոնցում վերջապես ցույց է տվել իր արդեն նկատելիորեն կլորացված փորը:
24-06-2021 10:19
Թել Ավիվի համալսարանի հոգեբանները որպես ամուսնացած տղամարդկանց վաղաժամ մահվան պատճառներից մեկը նշել են անբավարարությունն ամուսնական կյանքից: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ տղամարդկանց շրջանում ամուսնությունից անբավարարությունը կյանքի տեւողության վրա իր ազդեցությամբ կարող է համեմատվել այնպիսի գործոնների ռիսկի հետ, ինչպիսին են ծխելը եւ ֆիզիկական ակտիվության բացակայությունը։
24-06-2021 10:15
Հանգուցյալ ռեժիսոր Բորիս Գրաչեւսկու երրորդ կինը՝ Եկատերինա Բելոցերկովսկայան, պատմել է իննամսական որդու՝ Ֆիլիպի տարօրինակ կանխազգացման մասին հոր մահվան օրը։  Նրա խոսքով՝ ճակատագրական գիշերը Ֆիլիպն անսպասելիորեն արթնացել է ու գոռացել «հայրիկ», թեեւ այդ պահին փոքրիկին կողմնակի ձայներ չեն անհանգստացել։ Եկատերինան այդ դեպքն անվանել է «միստիկ օրենք», որը նախազգուշացրել է մոտեցող դժբախտության մասին։
24-06-2021 02:22
Բլոգեր Քլոե Բյորնսը ասել է, որ Tinder-ում տղամարդկանց հետ ծանոթանալու ունիվերսալ արտահայտություն է գտել: Աղջիկը հարցրել է բոլոր տղամարդկանց, ում հետ զույգ է ձեւավորել ծանոթությունների հավելվածում, թե ինչու իրենք դեռ միասին չեն: Հանդիպելու առաջարկները եկել են միանգամից մի քանի տղամարդուց:
24-06-2021 01:01
Մի քանի օր առաջ 38-ամյա երգիչ McSIM-ը հիվանդանոց էր եկել թոքաբորբի ախտորոշմամբ` թոքերի 40 տոկոս վնասվածքով: Երգչուհու PR տնօրենն անդրադառնալով նրա առողջությանը նշել է. «Ոչ մի բարելավում»:
24-06-2021 00:08
Բրիթնի Սփիրսը դատարանում ելույթ է ունեցել հոր խնամակալության դեմ.«Ինձ թույլ չեն տալիս ծննդաբերել»:
23-06-2021 11:30
Հարավաֆրիկացի կինը, որը հունիսի սկզբին պնդել էր՝ միանգամից 10 երեխա է լույս աշխարհ բերել և հայտնվել առաջատար լրատվամիջոցների առաջին էջերում, հոգեբուժական հիվանդանոց է տեղափոխվել: 37-ամյա Գոսիամե Թամարա Սիտհոլի երեխայի հոր հարազատները թերահավատորեն են վերաբերվում 10 երեխա լույս աշխարհ բերելու նրա պնդումներին՝ հայտնելով, որ կինը հրաժարվում է «ցույց տալ երեխաներին»։
23-06-2021 10:59
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Սվետլանա Լոբոդայի և հայ գործարարի սիրավեպի մասին։ Երգչուհու նախկին համերգային տնօրենը՝ Ստանիսլավ Պշենիցինը, բացահայտել է երգչուհու ազդեցիկ ընտրյալի անունը՝ Արթուր։ Ամենայն հավանականությամբ, զույգը քաղաքացիական ամուսնություն ունի։ Նախկին տնօրենը հավելել է, որ գործարարն ապահովում է ընտրյալին և նույնիսկ նրա ճամփորդությունների համար իր ինքնաթիռն է հատկացրել։
23-06-2021 07:08
Ազնվամորին բավականին առողջարար է, ինչպես ցանկացած այլ հատապտուղ: Այնուամենայնիվ, ըստ սննդաբանների՝ ոչ բոլորին է կարելի ազնվամորի ուտել: Առողջական խնդիրներ չունեցող մեծահասակ անձը օրական կարող է ուտել մինչեւ 400 գրամ ազնվամորի, սակայն այդ հատապտուղը հակացուցված է աղեստամոքսային տրակտի սուր հիվանդություններ, օրինակ՝ գաստրիտ եւ խոց ունեցող հիվանդներին, ինչպես նաև երիկամների հիվանդություն ունեցողներին:
23-06-2021 02:19
5 մթերք, որոնք երեխաներին ավելի խելացի են դարձնում. հատապտուղներ, խնձոր, ձու, միս, մուգ շոկոլադ:
23-06-2021 01:32
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր դստերը՝ Թիֆանի Թրամփին և նրա փեսացուին՝ Մայքլ Բուլոսին, իրենց «շքեղ» հարսանեկան արարողության պլանավորման լուրերի ֆոնին օրերս նկատել են Մայամի Բիչի ռեստորաններից մեկում ընկերների հետ ճաշելիս: Պորտալի աղբյուրների խոսքով՝ զույգը պլանավորում է 2 հարսանեկան արարողություն։
22-06-2021 18:11
51-ամյա Ջենիֆեր Լոպեսի հարաբերությունները 45-ամյա Ալեքս Ռոդրիգեսի հետ բաժանվելուց հետո իսկական բրազիլական հեռուստասերիալ են հիշեցնում: Մինչ Ջենն ինքն էր վերսկսում հարաբերությունները 48-ամյա նախկին սիրեկան Բեն Աֆլեքի հետ, Ալեքս Ռոդրիգեսը մտերմացել է Բենի նախկին ընկերուհու՝ Լինդսի Շուքուսի հետ:
22-06-2021 18:07
Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը հաշտվելուց հետո կրկին բաժանվել են:
22-06-2021 09:17
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին յոգան կորոնավիրուսի դեմ «վահան» է անվանել: Նրա խոսքով՝ բուժաշխատողները նույնպես յոգայի պրակտիկա են օգտագործում՝ իրենց ուժերն ամրապնդելու եւ հիվանդությունից պացիենտների ապաքինումն արագացնելու համար:
22-06-2021 08:15
Սելենա Գոմեսը պատմել է իր տոքսիկ անցյալի մասին. «Ինչպես կարծես անիծել էին»:
22-06-2021 02:21
Նաստյա Իվլեեւան հաստատել է, որ հաշտվել է նախկին ընկերուհու՝ Իդա Գալիչի հետ: Վերջերս «МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխության ընթացքում հանդիսատեն ականատես է եղել Նաստյա Իվլեւայի եւ Օլգա Բուզովայի համատեղ ֆոտոշարքին, որոնք մինչ այժմ բացահայտ կոնֆլիկտ ունեին։
21-06-2021 10:31
Ճամայկայի բնակչուհի Այվի Ալենը նշել է ծննդյան 105-րդ տարեդարձը և պատմել երկարակեցության «գաղտնիքների» մասին: «Մարդկանց երբեք չարություն չեմ արել»,-հպարտացել է ճապոնուհին։
21-06-2021 10:13
Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովայի PR-տնօրեն եւ ընկեր Անտոն Բոգոսլավսկին պատմել է, թե ինչպես է նա հաղթահարել դեպրեսիան։ Նրա խոսքով՝ աղջիկը քիչ է մնացել ինքնասպան լինի, սակայն կարողացել է հաղթահարել ինքնասպանության մտքերը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 937 անգամ
21.10.2026
Դիտվել է 497 անգամ
22.10.2026
Դիտվել է 344 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster