Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-07-2021 13:12
Դատարանն ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր եւ գործարար Անդրե Ռոմել Յանգին, որն առավել հայտնի է Dr. Dre բեմական անունով, պարտավորեցրել է կնոջը ամսվա ընթացքում 293 306 դոլարի չափով ալիմենտ վճարել։ Ընդ որում, երաժիշտը վճարում է նախկին կնոջ բոլոր ծախսերը, այդ թվում երկու առանձատան ծախսերը։ Dr. Dre-ն ալիմետներ կվճարի այնքան ժամանակ, մինչ նրա կինը կրկին կամունանա, այդ թվում քաղաքացիական ամուսնություն կունենա։
23-07-2021 13:05
Մեգան Մարքլի հայրը՝ Թոմասը, որը վերջերս նշել է, որ դուստրն իրեն շատ ավելի վատ է վերաբերվում, քան «կացնով սպանողին», հայտարարել է, որ պատրաստ է դիմել Կալիֆոռնիայի դատարան ընդդեմ դստեր եւ փեսայի՝ արքայազն Հարիի։ Եվ դա կանի «մոտ ապագայում»։
22-07-2021 09:31
Կանանց Բրազիլիայի հավաքականի հարձակվող Մարթան դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով հինգ Օլիմպիական խաղերում առնվազն մեկ գոլ է խփել: Չորեքշաբթի օրը բրազիլացիները Տոկիոյի Խաղերի խմբային փուլի առաջին խաղում 5։0 հաշվով ջախջախեցին Չինաստանի հավաքականին: 9-րդ և 74-րդ րոպեներին Մարթան աչքի ընկավ գոլերով:
22-07-2021 09:21
Իռլանդական Գոլվեյ քաղաքում hուլիսի 21-23-ն անցկացվող միջազգային կինոփառատոնի կինոշուկայի պաշտոնական ծրագրում ներառվել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հայ-գերմանական «Բեքսթեյջ» ֆիլմը: Այն ընդգրկված է կինոշուկայի ավարտման փուլում գտնվող ֆիլմերի ծրագրում։
22-07-2021 09:13
Page Six տաբլոիդը դրվագներ է ստացել «Սեքսը մեծ քաղաքում» շարունակության սցենարից։ Նոր սերիալում Քերի Բրեդշոուն կբաժանվի Միստր Բիգ մականունով իր սիրեցյալից, պնդում է հրատարակությունը: Լրագրողների տեղեկություններով՝ Քերին եւ Միստր Բիգն ամուսնալուծությունից հետո վիճելու են ունեցվածքի բաժանման պատճառով:
22-07-2021 09:08
60-ամյա Լուլու Լակատոսը ոսկերչից 4,2 մլն ֆունտ ստեռլինգի ադամանդ է գողացել՝ «ձեռքերի հմտության» օգնությամբ։ Կինը թանկարժեք քարերի մասնագետ է ներկայացել, որն ուսումնասիրել է Բուդլսի քարերը Լոնդոնի կենտրոնում։ Նա գնահատել է յոթ ադամանդ Նյու Բոնդ սթրիթի խանութում՝ դրանք պայուսակը դնելուց առաջ։ Բայց երբ պայուսակը բացել են, ներսում յոթ փոքր քարեր են եղել։
22-07-2021 02:29
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նստավայրի աշխատակիցները գաղտնիքներ են բացել: Աշխատակիցները պատմել են, թե ինչպես է անցնում Էլիզաբեթ 2-րդ թագուհու առավոտը արդեն 69 տարի անընդմեջ:
21-07-2021 12:47
Չինաստանի իշխանությունները վերացրել են տուգանքներն ու այլ պատժամիջոցները երեք երեխաների ծննդյան համար: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի որոշմամբ' մինչև 2025 թվականը, կառավարությունը կստեղծի սոցիալական քաղաքականության լիարժեք համակարգ'ծնելիությունը խթանելու համար:
21-07-2021 12:32
Այն մարդկանց մոտ, ովքեր իրենց կյանքի ընթացքում առավել ակտիվորեն են զբաղվում մտավոր գործունեությամբ, տարեց հասակում ճանաչողական գործառույթների անկումը 32%-ով ավելի դանդաղ է ընթանում: Բայց նրանց մոտ, ովքեր քիչ են կարդում, գրում, ոչ բավարար տեղեկատվություն են ստանում եւ մշակում, դեմենցիան ավելի արագ է զարգանում:
21-07-2021 12:26
Նյու Յորքի քաղաքային օպերան hունիսի 7-ին հայտարարեց հայտնի դիրիժոր եւ դաշնակահար Կոնստանտին Օրբելյանին երաժշտական տնօրենի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակելու մասին։ Թատրոնում մաեստրոյի առաջին բեմադրությունը կլինի Ջուզեպե Վերդիի «Ռիգոլետոն», որը կներկայացվի Քինգսթոնում՝ Նյու Յորք նահանգ, «Phoenicia Festival of the Voice» միջազգային փառատոնի ընթացքում։
21-07-2021 02:42
HBO-ն պատրաստվում է «Գահերի խաղի» երկրպագուներին ուրախացնել նոր նախագծերով: Բացի «մեծահասակներին ուղղված անիմացիոն շարքերից», որը հայտնի դարձավ դեռ հունվարին, մշակման մեջ կա առնվազն ևս երկու սերիալ։
21-07-2021 01:49
Դերասան Ալեքս Պետիֆերն ու նրա կինը՝ գերմանացի մոդել Թոնի Գարնը, առաջին անգամ ծնող են դարձել: Հուլիսի 19-ին 29-ամյա Թոնին հրապարակել է գեղեցիկ լուսանկար, որում գրկել է նորածին դստերը:
20-07-2021 12:12
Հուլիսի 23 –ին Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա ամառային 32 –րդ օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Հայաստանի դրոշակակիրներն են հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը:
20-07-2021 12:03
Բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ ջութակահար Դիանա Ադամյանը և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։ Համերգը կկայանա հուլիսի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Նվագախումբը կղեկավարի ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը։
20-07-2021 11:58
Նյու Յորքում գործող Serendipity 3 ռեստորանը կրկին հավակնում է ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում: Ռեստորանին են պատկանում ամենաթանկարժեք աղանդերի, ամենաթանկարժեք համբուրգերի, ամենաթանկարժեք հոթդոգի, ամենամեծ հարսանեկան տորթի և ամենամեծ բաժակով տաք շոկոլադի ռեկորդները: Այս անգամ ռեստորանն աչքի է ընկել ամենաթանկարժեք՝ 214 դոլար արժողությամբ, սենդվիչի պատրաստմամբ, որի բաղադրիչներից են ապխտած պանիրն ու շամպայնով համեմված հացի կտորները:
20-07-2021 11:48
Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը կինոարտադրության որորտին մեղադրել է իր աշխատանքը հիպերսեքսուալացնելու եւ շահագործելու համար։ Նա իր մտքերով կիսվել է The Sun-ին տված հարցազրույցում։
20-07-2021 11:25
«Դոմ-2»-ի նախկին մասնակիցներ, ամուսիններ Իրինա Պինչուկն ու Արայ Չոբանյանն Instagram-ում կիսվել են հրաշալի նորությունով։ Իրինան առաջին անգամ մայրացել է՝ պարգեւելով Արային հրաշալի բալիկ։
19-07-2021 09:55
Մեծ Բրիտանիայի 95-ամյա թագուհուն թագուհուն նկատել են մեքենա վարելիս իր ագարակի տարածքում: Էլիզաբեթ Երկրորդին մեքենայի ղեկին նկատել են հանգստյան օրերին Սենդրինգհեմի կալվածք կատարած անակնկալ այցի ժամանակ:
19-07-2021 09:55
Մեծ Բրիտանիայի 95-ամյա թագուհուն թագուհուն նկատել են մեքենա վարելիս իր ագարակի տարածքում: Էլիզաբեթ Երկրորդին մեքենայի ղեկին նկատել են հանգստյան օրերին Սենդրինգհեմի կալվածք կատարած անակնկալ այցի ժամանակ:
19-07-2021 09:52
Ամենաքիչ խանդոտ կենդանակերպի 3 նշանները. Խոյ, Աղեղնավոր, Այծեղջյուր:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 867 անգամ
21.10.2026
Դիտվել է 493 անգամ
22.10.2026
Դիտվել է 339 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster