Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-07-2021 11:17
Հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին դարձել է F Magazine իտալական ամսագրի նոր համարի հերոսուհին: Հիմնական լուսանկարում Բելուչին կրում է Dolce & Gabbana բրենդի կորսետային զգեստ: Իսկ ամսագրի էջերում աստղը հայտնվել է սև լողազգեստով և սպիտակ վերնաշապիկով, պիկանտ կոմբինեզոնով, ինչպես նաև բաց վարդագույն թափանցիկ զգեստով՝ լողավազանում:
05-07-2021 11:11
Քենդալ Ջեները Սան Տրոպե է մեկնել Messika ոսկերչական բրենդի գովազդային արշավի նկարահանումներին մասնակցելու համար։ Ավելի վաղ բրենդը համագործակցել էր Ջիջի Հադիդի հետ, որը վերջերս որոշել էր հեռանալ մոդելային կարիերայից։
05-07-2021 11:02
Երգչուհի МакSим-ի (իսկական անունը՝ Մարինա Աբրոսիմովա) PR մենեջերը՝ Յանա Բոգուշեւսակայան, Instagram-յան էջում մեկնաբանել է երգչուհու բուժման վրա «միլիոններ ծախսելու մասին» լուրը, որն ավելի վաղ տարածվել էր լրատվամիջոցներում։ «Դա սուտ է։ Մարինան մասնավոր կլինիկայում չէ միլիոնավոր գումարի դիմաց»,- գրել է Բոգուշեւսկայան։
05-07-2021 02:20
Թուրքիայի Ամասիա քաղաքում բնակվող 120-ամյա տատիկը՝ Շեքեր Ասլանը, իր կյանքի ընթացքում 3 փադիշահ ու 12 նախագահ է տեսել։  Նրա 5 երեխաներն ու 12 թոռները համոզված են, որ Շեքերի ամուր առողջության գաղտնիքը առողջ սնունդն է։ Կինն իր ողջ կյանքում սպառում է միայն բնական սննդամթերք՝ կարագ, մածուն, թան, մեղր, խաշած ձու, երբեք դրսից գնված պատրաստի սննդից չի օգտվել։
03-07-2021 10:36
Զարկերակները մաքրելու համար այլևս պարտադիր չէ հաբեր ընդունել, բավարար է պրոֆիլակտիկայի համար ամեն օր օգտագործել նռան բնական հյութ: Նռան հյութն օգնում է մաքրել զարկերակները «վատ» խոլեստերինից, ինչպես նաև ամրացնում է անոթների պատերը և սրտամկանը:
03-07-2021 10:27
Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը ռուսերենով կխոսի գերհերոսուհի մասին «Սև այրին» նոր ֆիլմում։ Դերասանուհին կխաղա հատուկ գործակալ Նատաշա Ռոմանոֆի դերը: 
03-07-2021 10:24
Ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան մի քանի օր առաջ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երգում էր հայտնի հայ երգիչ Սեւակ Խանաղյանի երգերը: Իսկ արդեն այսօր Բորոդինան ժամանել է Երեւան, որպեսզի արտիստի հիթերը վայելի արդեն «կենդանի» համերգի ժամանակ։
03-07-2021 05:47
Հոլիվուդյան դերասան Ջուդ Լոյի դուստրը՝ քսանամյա մոդել Իրիսը, սափրել է գլուխը՝ Vogue-ում ֆոտոսեսիայի մասնակցելու համար:
03-07-2021 03:44
Հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր և սցենարիստ Մառլոն Ուեյանսն իր ինստագրամյան էջում հայտնի մոդել և հեռուստաաստղ Փերիս Հիլթոնի հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ Հիլթոն քույրերն են եղել 2004 թվականին էկրաններ բարձրացած հայտնի «Ուայթ Չիքս» ֆիլմի ոգեշնչման աղբյուրը:
02-07-2021 10:52
Քեմբրիջի և Սասեքսի դուքսեր Ուիլյամն ու Հարին հանդիսավոր արարողությամբ բացել են Ուելսի արքայադուստր Դիանայի արձանը: Հուշարձանը բացվել է արքայադստեր նախկին բնակավայրի՝ Քենսինգթոնյան պալատի այգում:
02-07-2021 10:37
Տապակած մթերքների եւ քաղցր ըմպելիքների մեծ քանակության օգտագործումը բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդություններից մահվան ռիսկը։ Այս մասին ասվում է այն հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի JAHA ամսագրում:
02-07-2021 09:54
Վիննիցա քաղաքում մահացել է 10-ամյա Իրինա Խիմիչը, որն օրգանիզմի վաղաժամ ծերացման համախտանիշով միակ երեխան էր Ուկրաինայում:
02-07-2021 03:41
Յուղոտ ձկան մեծ եւ բուսայուղերի սահմանափակ քանակությամբ կերակրացանկը կօգնի թեթեւացնել գլխացավերն ու միգրենը։ Այս մասին ասվում է այն հետազոտությունում, որը հրապարակվել է The BMJ ամսագրում։
02-07-2021 02:02
35-ամյա Էմբեր Հերդը գիտի, թե ինչպես զարմացնել: Մի քանի ժամ առաջ դերասանուհին իր Instagram-ում պատմել է դստեր ծննդյան մասին և հրապարակել նրա հետ առաջին լուսանկարը:
01-07-2021 11:45
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Սիրիահայերի ուտեստի ավանդույթը. կանանց հմտությունների թվայնացում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հայկական ավանդական 12 ճաշատեսակի պատրաստման առցանց դասընթացներ, որոնց մասնակցելու են շուրջ 40 կանայք։
01-07-2021 11:41
ԱՄՆ-ի առաջին տիկինը դարձել է Vogue-ի նոր համարի դեմքը․ Ջիլ Բայդենը կզարդարի ամսագրի օգոստոսյան համարի շապիկը։
01-07-2021 11:35
Կարիերային նվաճումների համար «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր պարգեւ կհանձնվի ամերիկացի դերասանուհի Ջեյմի Լի Քյորտիսին: Հունիսի 30-ին այդ մասին հայտնել է Վենետիկի 78-րդ կինոփառատոնի տնօրինությունը:
01-07-2021 11:26
Եվգենի Պետրոսյանն ու նրա երիտասարդ կինը Մալդիվներում հանգստի վրա 2,5 միլիոն ռուբլի են ծախսել։
01-07-2021 11:21
Միջին եւ ծանր COVID-19-ի բուժման ժամանակ հարկավոր է նվազագույնի հասցնել հորմոնալ դեղամիջոցների եւ հակաբիոտիկների օգտագործումը. դա կնվազեցնի սնկային վարակ վերցնելու ռիսկը, որը կապված է «սեւ բորբոսի» հետ։
30-06-2021 09:26
Հունաստանում գտել են Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» կտավը, որը Հունաստանի ազգային պատկերասրահից գողացել էին ինը տարի առաջ: Մայիսին Պիկասոյի «Պատուհանի մոտ նստած կինը» ստեղծագործությունը Christie`s-ի աճուրդում վաճառվել է 103,4 միլիոն դոլարով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 888 անգամ
21.10.2026
Դիտվել է 494 անգամ
22.10.2026
Դիտվել է 341 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster