Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-01-2022 10:36
Sotheby’s-ն աճուրդի կհանի 555 կարատանոց հազվագյուտ սև ադամանդ, որը ձևավորվել է 2,6 մլրդ տարի առաջ, երբ աստերոիդը բախվել է Երկրին: Այն 2006 թվականին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է աշխարհի ամենամեծ հղկված ադամանդը: Ադամանդն աճուրդի կհանվի փետրվարին՝ 4,1-6,8 միլիոն դոլար գնահատված գնով:
19-01-2022 10:25
Մարդիկ չեն ցանկանում լաբորատորիայում աճեցված միս ուտել, քանի որ կարծում են, որ դա անբնական է, պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները: Բացի այդ, մսակեր մարդիկ համարում են, որ այն բավականաչափ նման չէ մսին, իսկ բուսակերները՝ չափազանց նման։
19-01-2022 10:05
Սպիտակ հացը կարող է տրանսճարպեր պարունակել, ուստի այս մթերքը կարող է վտանգավոր լինել ուղեղի համար եւ նույնիսկ դեմենցիայի զարգացման հանգեցնել։ Հացն ընտրելիս մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր ուսումնասիրել դրա բաղադրությունը։ Եթե այն մարգարին է պարունակում, ավելի լավ է այլ հաց ընտրել։
19-01-2022 01:47
Երգչուհի Մոնետոչկան (իսկական անունը՝ Ելիզավետա Գիրդիմովա) նշել է, որ որոշել է վաճառել Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանը, որը վերջերս է ձեռք բերել։ Mash տելեգրամ ալիքում հասցեի հրապարակումից հետո, երգչուհին ստիպված է հրաժարվել անշարժ գույքից, որի արժեքը կազմում է 20 մլն ռուբլի։
18-01-2022 10:17
Հնդկաստանից զույգը որոշել է իր հարսանիքը Մեթատիեզերքում անել: Դինեշը եւ նրա հարսնացու Ջանագանանդհինին կամուսնանան իրենց հայրենի գյուղում, սակայն նրանց հարսանիքը կանցկացվի թվային տարբերակով։ Ամուսնությունը գրանցելուց հետո հարսն ու փեսան կբացեն իրենց նոթբուքերը, որպեսզի զբաղեցնեն Հոգվարթսի ոճի վիրտուալ դահլիճը, որտեղ նրանց կսպասեն ընկերներն ու հարազատները՝ թվային ավատարների տեսքով:
18-01-2022 10:10
Դերասանուհի, հաղորդավարուհի Շուշաննա Թովմասյանը, որն առավել հայտնի է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից, Հայաստանից հեռացել է: Դերասանուհին այժմ բնակվում է ԱՄՆ-ում:
18-01-2022 07:36
Ոստիկանությունը կասկածում է, որ կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկու այրու՝ Մարինա Կոտաշենկոյի վրա հարձակումը կարող է բեմականացված լինել՝ կոմպոզիտորի մյուս ժառանգներից 100 մլն ռուբլին գողանալու նպատակով։
18-01-2022 03:34
Հունվարի 16-ին մահացել է բրազիլացի դերասանուհի Ֆրանսուազա Ֆորտոնը՝ քաղցկեղի դեմ երկար պայքարելուց հետո։ 64-ամյա կինը վերջին չորս ամիսն անցկացրել է կլինիկայում, որտեղ բուժվել է 1989 թվականին ախտորոշված արգանդի վզիկի քաղցկեղի դեմ:
18-01-2022 01:00
Աստղային դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանը պաշտոնապես հաստատել է ամուսնուց և երեխայի հորից՝ Սերգեյից բաժանվելու մասին լուրերը։
17-01-2022 10:03
Ռուսաստանցի յոթնամյա Անաստասյա Ռաձինսկայան 2021թ. վաստակել է 28 մլն դոլար: Այդ ընթացքում նա ամենահարուստ YouTube-բլոգերների ցանկում, որը կազմել է ամերիկյան պարբերականը, բարձրացել է վեցերորդ հորիզոնական։ Աղջիկը այս ցուցակում հայտնվում է արդեն երրորդ անգամ։
17-01-2022 09:55
44 տարեկանում մահացել է դերասանուհի Լաուրա Քեոսայանի նախկին ամուսինը՝ «Խոհանոց» եւ «Մեդիում» սերիալներից հայտնի ռուս դերասան Իվան Ռուդակովը։ 
17-01-2022 07:24
Կանադացի փոփ երգչուհի Սելին Դիոնըն առողջական խնդիրների պատճառով չեղյալ է հայտարարել հյուսիսամերիկյան ծրագրված շոուները: Պատճառը վերջին շրջանում ուժեղ մկանային սպազմերն են:
17-01-2022 02:17
Հունվարի 15-ին Երևանում մեկնարկել է Հայաստանի Կանանց ֆուտզալի բաց առաջնությունը։
17-01-2022 01:21
The Sun թերթը բացահայտել է Մեծ Բրիտանիայի 95-ամյա Եղիսաբեթ II թագուհու լավ քնի գաղտնիքները։ Նորին Մեծության սովորությունների ցանկում ներառված են ամենօրյա զբոսանքները, շամպայնը և առանձին ննջասենյակը, պնդում է թերթը։
15-01-2022 12:11
Սնունդի հետ մարդն ամեն օր ստանում է մոտ 0.1 մգ արծաթ: Դրանով հատկապես հարուստ է ձվի դեղնուցը:
15-01-2022 12:02
Սննդաբան Դալինա Սոտոն (ԱՄՆ) խորհուրդ է տալիս հրաժարվել շատերին ներհատուկ հունվարից նոր կյանք եւ դիետա սկսելու ցանկությունից: Ըստ Well & Good-ի՝ շատ մարդիկ սննդի հետ հարաբերություններ են կառուցում մի ծայրահեղությունից մյուսը սկզբունքով. կա՛մ խիստ դիետաներ եւ զսպում, կա՛մ շատակերություն: Փորձագետի կարծիքով՝ ավելի լավ կլինի ծայրահեղությունների մեջ չընկնել:
15-01-2022 11:54
«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղ Քրիս Նոտի կինը`Թարա Ուիլսոնը բարդ ժամանակաշրջան է ապրում։ Քրիս Նոտին մեղադրել են բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների մեջ: Ուիլսոնն այլեւս չի կրում ամուսնական մատանին, իսկ փաստաբաններն արդեն պատրաստում են ամուսնալուծության փաստաթղթերը։  
15-01-2022 02:16
Սարդ մարդու մասին 1984 թվականին թողարկված կոմիքսի մեկ էջն աճուրդում վաճառվել է ռեկորդային` 3,36 միլիոն դոլարով: Marvel Comics-ի «Secret Wars No. 8»-ից Մայք Զեքի 25-րդ էջի նկարում առաջին անգամ ներկայացվել է Սարդ մարդու սև կոստյումը:
15-01-2022 01:18
Մինչ անախորժությունների մեջ մտնելը և երկրպագուի հետ վիճելը, Քանյե Ուեսթը հասցրել է լավ ժամանակ անցկացնել և ճաշել իր նոր սիրելիի՝ Ջուլիա Ֆոքսի, Մադոննայի, Ֆլոյդ Մեյվեզերի հետ, ով, ինչպես և Քանյեի նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, այժմ մեղադրվում է կրիպտոարժույթի գովազդով խարդախության մեջ։ 
14-01-2022 12:06
Ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ նվաճել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հիմնական փուլի ուղեգիր։ Որակավորման փուլի եզրափակիչում 19-ամյա հայ մարզուհին մրցեց համաշխարհային դասակարգման 120-րդ ռակետ, ուկրաինացի Լեսյա Ցուրենկոյի հետ և պարտվեց 4։6, 0։6 հաշվով։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 611 անգամ
21.10.2026
Դիտվել է 484 անգամ
20.10.2026
Դիտվել է 430 անգամ
22.10.2026
Դիտվել է 333 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster