Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2022 03:40
A$AP Ռոքին և Ռիհաննան թռան Բարբադոս: Ամինա Մուադդին հերքել է ռեփերի դավաճանության մասին լուրերը:
15-04-2022 10:29
Ճնշման կարգավորմանն օգնում է ջրի համաչափ օգտագործումը՝ օրվա ընթացքում ոչ մեծ բաժիններով։ Դրա ընդհանուր ծավալը կարող է կազմել մեկուկես-երկու լիտր։ Սննդաբանների կարծիքով՝ այս սկզբունքով ջուր խմելը կարգավորում է այն հորմոնների աշխատանքը, որոնք պատասխանատու են մարմնի բջիջներում հեղուկի բաշխման համար, ինչն, իր հերթին, կբարելավի զարկերակային ճնշման ցուցանիշները։
15-04-2022 10:26
Արեւմտյան լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, որ հղի Ռիհաննան եւ նրա փեսացուն՝ A$AP Rocky-ն, բաժանվել են։ Հայտնի է դարձել, որ ռեփերը Ռիհաննային դավաճանել է նրա ընկերուհու՝ կոշիկի դիզայներ Amina Muaddi-ի հետ։
15-04-2022 07:46
Ջենիֆեր Լոպեսը երկրպագուներին ուղղված կոչ է հրապարակել, որում պատմել է, թե ինչպես է Բեն Աֆլեքը երկրորդ անգամ ամուսնության առաջարկություն արել իրեն։ Երկրպագուները սկսել էին կասկածել, որ զույգը որոշել է ամուսնանալ այն բանից հետո, երբ երգչուհու մատնեմատին նկատել են ադամանդե մատանի։ Ավելի ուշ Ջենիֆեր Լոպեսը հաստատել է նշանադրությունը։
15-04-2022 03:51
Մոսկվայում կայացել է Սերգեյ Մոկրիցկու «Առաջին Օսկար» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի ժամանակ առաջնագծի երիտասարդ օպերատորների սխրագործությանը։ Ցուցադրման հյուրերի թվում են եղել Յուլիա Պերեսիլդը, Ալեքսեյ Ուչիտելը, Իրինա Բեզրուկովան, Վլադիմիր Խոտինենկոն, Տատյանա Գևորկյանը, Աննա Ալեքսանդրովան և այլք։
15-04-2022 01:00
Բրիթնի Սփիրսը համացանցում լուրեր է տարածել, որ գաղտնի ամուսնացել է իր ընկերոջ՝ Սեմ Ասգարիի հետ։ Անձնական բլոգում աստղը պատմել է այն մասին, թե ինչպես է անցկացնում արձակուրդները սիրելիի հետ, ինչպես նաև Սեմին անվանել է իր ամուսին։
14-04-2022 11:25
Թուրքմենստանում մի շարք գեղեցկության պրոցեդուրաներ արգելվել են ՝ դրանց համար կպատժվեն ինչպես գեղեցկության սրահների հաճախորդները, այնպես էլ վարպետները։ Արգելք է մտցվել այնպիսի ծառայությունների մատուցման համար, ինչպիսիք են բոտոքսի ներդրումը, դեմքի կնճիռների հարթեցումը, թարթիչների երկարացումը, շուրթերի մեծացումը և կեղծ եղունգների օգտագործումը։
14-04-2022 10:47
Ամեն օր սուրճ խմելը բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը եւ նվազեցնում է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ առիթմիայի զարգացման ռիսկը։ Նման եզրակացության են եկել Մելբուռնի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները։  Օրական առնվազն 2-3 բաժակ սուրճ (աղացած կամ լուծվող) խմելը կապված է սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաեւ մահվան այլ պատճառների զարգացման ռիսկի զգալի կրճատման հետ:
14-04-2022 08:05
Ըստ քաղցկեղի հետազոտման ամերիկյան ասոցիացիայի հետազոտությունների տվյալների, ամբողջական հացահատիկներից պատրաստված մթերքների օգտագործումը հանդիսանում է օնկոլոգիայի պրոֆիլակտիկայի լավագույն միջոցը:
14-04-2022 07:54
ԱՄՆ-ի բնակիչուհի 101-ամյա Ժոզեֆինա Գելները իր երկարակեցության պատճառը համարում է մանկության տարիներին սննդի յուրահատկությունը։ «Երբ ես ապրում էի Իտալիայում, մենք անընդհատ կեղտ էինք ուտում։ Կարտոֆիլը կեղտոտ էր, մնացած բոլոր բանջարեղենները՝ նույնպես: Կոշիկ չէինք հագնում, մեր ձեռքերը կեղտոտ էին։ Մեզ մոտ ամեն ինչի հանդեպ իմունիտետ էր առաջանում»,- վստահ է նա։
14-04-2022 02:18
Նիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը և թագուհի Մաքսիման հրաժարվել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի պաշտոնական ընդունել, ովքեր ապրիլի 16-ին կժամանեն Հաագա՝ «Անհաղթների խաղերի» համար:
13-04-2022 08:50
Երկու լեզու օգտագործող մարդիկ ստիպված են լինում կայծակնային արագությամբ ընտրություն կատարել, թե որ լեզվով խոսել: Այդպիսով, ուղեղի նյարդային կապերի մշտական մարզում է տեղի ունենաում: Նման մարդկանց մոտ ծերունական հիվանդությունները միջինը 5-8 տարի ուշ են ի հայտ գալիս այդպիսի հմտություն չունեցող հասակակիցների համեմատ:
13-04-2022 07:55
Մաշկի վրա անոթային աստղիկները (տելանգիեկտազիաները) կարող են վկայել առնվազն տասը տարբեր հիվանդությունների մասին, այդ թվում՝ ուռուցքաբանական պաթոլոգիաներ, լյարդի ծանր վնասվածք, շարակցական հյուսվածքի հիվանդություններ, ռադիոակտիվ ազդեցություն։
13-04-2022 07:11
Արքայական ամուսինները խնամքով պաշտպանում են երեխաներին անբարյացակամներից: 40-ամյա Քեյթ Միդլթոնը և 39-ամյա արքայազն Ուիլյամը իրենց ժառանգներին արգելել են օգտվել սոցիալական ցանցերից։
13-04-2022 03:05
Ջոնի Դեփը և Էմբեր Հերդը հայտնվել են պապարացիների ֆոտոխցիկնների առջև՝ Ֆեյրֆաքսի շրջանային դատարանի ելքի մոտ, որտեղ տեղի են ունեցել զրպարտության վերաբերյալ լսումներ: Ջոնի Դեփը զրպարտության համար 50 միլիոն դոլարի հայց է ներկայացրել իր նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ։ Պատճառը Washington Post-ում նրա հոդվածն է, որտեղ Էմբերը պատմում է ընտանեկան բռնության իր փորձի մասին։
13-04-2022 02:02
Ռիհաննան, ով այժմ գտնվում է հղիության երրորդ ամսում, դարձել է ամերիկյան Vogue-ի նոր համարի հերոսուհին։
12-04-2022 10:58
Քիմ Քարդաշյանը Entertainment Tonight-ին պատմել է, թե ինչու է սիրում իր նոր ընկերոջը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնին, և ինչպես են միասին ժամանակ անցկացնում։ «Նա ուղղակի իսկապես անկեղծ է, և շատ զվարճալի է շփվել ու ոչինչ չանել, հետո հեռուստացույց դիտել և նորից ոչինչ չանել: Ես սիրում եմ գտնել մեկին, ում հետ կարելի է ոչինչ չանել: Դա ամենալավն է», - կիսվել է Քիմը:
12-04-2022 10:56
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը 2022-ին տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև՝ ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոններից։
12-04-2022 10:39
Փոփ աստղ Բրիթնի Սփիրսն ու նրա փեսացուն՝ Սեմ Ասգարին, երեխայի են սպասում։ Երգչուհին ուրախալի լուրը հայտնել է ինստագրամյան էջում։ Բրիթնին խոստովանել է, որ քաշի տատանումներ է նկատել, երբ պատրաստվում էր ճամփորդության Մաուի կղզի։
12-04-2022 10:32
ԱՄՆ-ի108-ամյա բնակչուhի Կարմեն Սլաունը որպես իր երկարակեցության պատճառ՝ նշել է ակտիվ ապրելակերպը։ «Ես չեմ հավատում, որ կարելի է պարզապես ծալել ձեռքերը եւ հանձնվել: Կարծում եմ, որ պետք է մնալ արեւի տակ, մաքրել մոլախոտերը եւ կարգի բերել այգին»,- հայտարարել է թոշակառուն։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 483 անգամ
20.10.2026
Դիտվել է 429 անգամ
22.10.2026
Դիտվել է 328 անգամ
26.10.2026
Դիտվել է 323 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster