Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2022 09:32
Ռուսաստանի ամենապահանջված դերասաններից մեկը՝ Պավել Պրիլուչնին գաղտնի ամուսնացել է 26-ամյա հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ: «Պավելը Զեփյուռին իր ազգանունն է տվել, իսկ օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու», – Комсомольская Правда-ին ասել են Պրիլուչնիի գործընկերները։
12-08-2022 09:28
Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր օգոստոսի երկրորդ կեսին կհանդիպեն իրենց երկրորդ կեսին. Կարիճներ, Աղեղնավորներ, Ջրհոս։
12-08-2022 09:23
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Արփինե Դալալյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը և երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակրը կարիերան ավարտում է լուրջ վնասվածքի պատճառով։
12-08-2022 09:17
Վիրջինիա նահանգի Պորտսմութ քաղաքի փողոցներից մեկը կվերանվանվի ի պատիվ քաղաքաբնակ երգչուհի Միսի Էլիոթի։ 2022 թվականի օգոստոսի 9-ին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է նոր անվանման՝ Mission Elliott Boulevard օգտին։ Երգչուհին սոցցանցերում շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին եւ գրել, որ շոյված է նման վերաբերմունքի ու պատվի համար։
11-08-2022 08:20
Apple-ը Քիմ Քարդաշյանի հետ ներկայացրել է մոդելին պատկանող SKIMS ապրանքանիշի ֆիրմային գույներով Beats Fit Pro անլար ականջակալները։ Նորույթը համալրված է աղմուկի նվազեցմամբ, տարածական ձայնային ռեժիմով եւ Apple-ի սիրմային H1 չիպով։ Beats Fit Pro-ն հասանելի է երեք գույներով՝ Earth Brown, Moon Nude եւ Dune Beige:
11-08-2022 06:24
Դերասանուհի Դայան Քիթոնը, որը «Կնքահայրը» ֆիլմում խաղացել է Քեյ Ադամսի դերը, հայտարարել է, որ նախագծի հեղինակները չեն ցանկացել հավանություն տալ Ալ Պաչինոյին Մայքլ Կորլեոնեի դերի համար։ Դերասանուհին հաստատել է, որ առաջին լսումների ժամանակ Ալ Պաչինոյի խաղը դուր չի եկել կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլային եւ ժապավենի մյուս ստեղծողներին, սակայն լսումների երկրորդ փուլից հետո դերասանին վերցրել են նախագիծ, որը թողարկվել է 1972 թվականին։
11-08-2022 04:20
Դերասանուհի Ջեյն Ֆոնդան Daily Mirror-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ Ջենիֆեր Լոպեսը փրկել է իր կարիերան և վերադարձել կինո։ Օսկարի կրկնակի դափնեկիրը 2005 թվականին 15 տարվա ընդմիջումից հետո վերականգնեց իր ժողովրդականությունը «Եթե սկեսուրը հրեշ է» ֆիլմով, որտեղ նա խաղում էր Լոպեսի հետ։
11-08-2022 03:27
25-ամյա Կամիլա Կաբելոն հաստատել է իր հարաբերությունները նոր սիրելի` Օսթին Կևիչի, հետ։ Նախկինում Կաբելոն մի քանի տարի հանդիպում էր կանադացի երգիչ Շոն Մենդեսի հետ: Արտիստները բաժանվել են 2021 թվականի նոյեմբերին։
11-08-2022 02:23
Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոններ Դինա և Արինա Ավերինները օլիմպիական չեմպիոն Նիկիտա Նագորնիին տված հարցազրույցում ասել են, որ իրենք կարող են ավարտել իրենց մարզական կարիերան, եթե Ռուսաստանին թույլ չտան մասնակցել 2024 թվականին Փարիզի Օլիմպիական խաղերին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության պատճառով։ 
10-08-2022 09:23
Գաստրիտի դեպքում խիստ դիետա չի պահանջվում, բավական է բացառել սուրճը, ցիտրուսային մրգերը, կարմիր պղպեղը, սոխը, մայոնեզը, ընկույզը, շոկոլադը և գազավորված ըմպելիքները․ այս մասին հավաստել են գաստրոէնտերոլոգները։
10-08-2022 09:17
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք հարստանալու են օգոստոսին. Խոյ, Այծեղջյուր, Կարիճ:
10-08-2022 09:13
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը մտադիր է այս տարի ավարտել կարիերան։ 40-ամյա թենիսիստուհին ցանկանու է երկրորդ երեխան ունենալ եւ չհամատեղել պրոֆեսիոնալ սպորտի հետ։ Աշխարհի նախկին առաջին ռակետը մտադիր է մասնակցել նաեւ այս տարվա ԱՄՆ-ի բաց առաջնությանը, որից հետո հեռանալ պրոֆեսիոնալ սպորտից։
10-08-2022 09:09
Հնդկաստանում տեղացիները փրկել են նորածին աղջկան, ում ծնողները ողջ-ողջ թաղել են դաշտում: Դաշտում թողած երեխային գտել է տեղացի ֆերմերներից մեկը։ Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի եւ երեխային վտանգի ենթարկելու համար։ Իրավապահների խոսքով՝ ծնողներն այդ կերպ որոշել էին ազատվել նորածնից՝ նրա աղջիկ լինելու պատճառով։
10-08-2022 03:31
Ռուս թենիսիստուհի Դարիա Կասատկինան հաղթել է Սան Խոսեում Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) հովանու ներքո անցկացվող Silicon Valley Classic թենիսի մրցաշարում։ Սա Դարիայի առաջին հաղթանակն է կորտ վերադառնալուց հետո:
09-08-2022 11:39
Քանյե Ուեսթն արձագանքել է իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի՝ կատակերգու Փիթ Դևիդսոնից բաժանվելու մասին լուրերին։ Instagram-ում ռեփերը հրապարակել է The New York Times-ի կեղծ շապիկը հետևյալ մակագրությամբ՝ «Սքիթ Դևիդսոնը մահացել է 28 տարեկանում»։
09-08-2022 11:28
73 տարեկան հասակում մահացել է «Բրիոլին» ֆիլմի աստղ, ավստրալացի երգչուհի և դերասանուհի Օլիվիա Նյուտոն-Ջոնը։
09-08-2022 11:06
Բալը հարուստ է վիտամիններով և այլ սննդանյութերով, ինչը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի և այլ հիվանդությունների դեմ պայքարում։ Ժողովրդական բժշկության մեջ, բացի բալի պտուղներից, օգտագործվում են նաև բալի ճյուղերը, տերևներն ու պոչերը: Օրինակ' բալի ճյուղերից պատրաստված թուրմը թեթևացնում է անգինայով ու լնդերի բորբոքումով հիվանդների վիճակը:
09-08-2022 10:37
Իտալական Gucci նորաձեւության տունը ընդլայնել է Gucci Dive հավաքածուն՝ ունիսեքս ժամացույցների նոր մոդելներով։ Ապրանքանիշը ձգտում է նվազեցնել շրջակա միջավայրի վրա իր ազդեցությունը, այդ իսկ պատճառով արտադրությունը էկոլոգիապես մաքուր է։
09-08-2022 10:27
Սերենա Ուիլյամսը 14 ամսում առաջին անգամ հաղթեց մենախաղում: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը հաղթանակով մեկնարկեց Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարում։ 40-ամյա ամերիկացի թենիսիստուհին 6:3, 6:4 հաշվով առավելության հասավ Իսպանիայի ներկայացուցիչ Նուրիա Պարիզաս-Դիասի նկատմամբ։
08-08-2022 09:55
Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը բաժանվել են ինը ամիս հարաբերությունից հետո։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով հայտնիների միջավայրից մի քանի աղբյուրներ։ Ինսայդերներից մեկն ասել է, որ նախկին սիրեկանները հաշտ են բաժանվել՝ որոշելով ընկերներ մնալ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 464 անգամ
20.10.2026
Դիտվել է 422 անգամ
22.10.2026
Դիտվել է 326 անգամ
26.10.2026
Դիտվել է 170 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster