Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-11-2022 02:18
Ռեբել Ուիլսոնն առաջին անգամ մայր է դարձել. փոխնակ մայրը դերասանուհու համար դուստր է ունեցել, ում անվանել են Ռոյս Լիլիան։ Այս մասին 42-ամյա դերասանուհին խոսել է Instagram-ում և կիսվել դստեր լուսանկարով։
07-11-2022 10:18
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կրկին շփվում են ռեփերի շուրջ սկանդալներից հետո։ Այս մասին հայտնում է TMZ-ը, որի լրագրողներին հաջողվել է նկարահանել զույգին՝ նրանց որդու՝ Սեյնթի ֆուտբոլային մարզմանը։ Դատելով կադրերից՝ նրանք դադարեցրել են միմյանցից խուսափել ու կրկին ջերմորեն շփվում են։ Նախկինում նախկին ամուսինները, հանդիպելով իրենց ընդհանուր երեխաների միջոցառումներին, խուսափում էին միմյանցից։
07-11-2022 10:14
Դերասաններ Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի 18-ամյա դուստրը՝ Դևան, իր դեբյուտը կկատարի կինոյում։ Մոդելը կխաղա Ամելիա անունով ազատագրված մոդելի դերն իտալացի ռեժիսոր Լաուրա Լուկետտիի «Գեղեցիկ ամառ» կոչվող դրամայում։
07-11-2022 10:11
Warner Bros. Discovery ընկերության գործադիր տնօրեն Դևիդ Զասլավը ներդրողներին հայտնել է, որ ձգտում է Հարի Փոթերի մասին ավելի շատ ֆիլմեր թողարկել, եթե բրիտանացի գրող, Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը տա իր համաձայնությունը։
07-11-2022 10:03
ԱՄՆ-ում անցկացվող թենիսի կանանց WTA տարվա ամփոփիչ առաջնության կիսաեզրափակիչում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը։ 21-ամյա լեհ թենիսիստուհին մրցեց Բելառուսի ներկայացուցիչ, աշխարհի 7-րդ ռակետ Արինա Սաբալենկայի հետ, որն առավելության հասավ 6:2, 2:6, 6:1 հաշվով։
07-11-2022 02:22
Ռեբել Ուիլսոնը հերքել է լուրն այն մասին, որ ինքն ու իր սիրելին՝ Ռամոնա Ագրումը նշանվել են։ Շշուկները ցրելու համար Ռեբելը սոցցանցերում հրապարակել է Ռամոնայի հետ համատեղ տեսահոլովակը, որը նկարահանվել է Դիսնեյլենդի Քնած Գեղեցկուհու ամրոցի դիմաց և գրել. «Շնորհակալություն բոլորին բարեմաղթանքների համար, բայց մենք նշանված չենք»:
04-11-2022 12:56
76-ամյա երգչուհի Շերը հանդիպում է 36-ամյա երաժշտական պրոդյուսեր և ռեփեր Ալեքսանդր Էդվարդսի՝ Էմբեր Ռոուզի նախկին բոյֆրենդի հետ։ Այս մասին հայտնում են արեւմտյան տաբլոիդները։
04-11-2022 12:31
Աշխարհի ամենամեծ վարդագույն ադամանդներից մեկը՝ Fortune-ը, Ժնեւի Christie`s-ում 35 մլն դոլարով աճուրդի է հանվել: Ադամանդը կշռում է 18,18 կարատ:
04-11-2022 05:53
Սելենա Գոմեսն առաջին անգամ հայտնվել է Rolling Stone ամսագրի շապիկին ու հարցազրույցի ժամանակ շոշափել անձնական թեմաներ։ Երգչուհին և դերասանուհին խոստովանել է, որ դժվար թե ինքը կարողանա երեխա կրել՝ իր երկբևեռ խանգարումը կառավարելու համար օգտագործվող դեղամիջոցների պատճառով։ Միաժամանակ Սելենան նշել է, որ «Համոզված եմ, որ, ինչպես որ լինի, ես պետք է երեխաներ ունենամ»։
04-11-2022 03:58
26-ամյա նախկին «Միսս Արգենտինա» Մարիանա Վարելան և 22-ամյա նախկին «Միսս Պուերտո Ռիկո» Ֆաբիոլա Վալենտինը գաղտնի հարսանիք են կազմակերպել։ Նրանք սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածել իրենց հարսանիքի և ժամադրության լուսանկարներով։
04-11-2022 02:34
ԱՄՆ-ում հայր ու որդի հիմնել են ընկերություն, որը մասնագիտացած է մարդկանց մահից հետո դաջվածքների պահպանման գործում։ Երրորդ սերնդի դագաղագործ Մայքլ Շերվուդը եւ նրա որդի Կայլը մի քանի տարի առաջ այդ գաղափարը մտահղացել են ընկերների հետ խմելիս:
03-11-2022 09:28
Ինդոնեզիացի 61-ամյա տղամարդն ամուսնացել է 88-րդ անգամ։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Քաան անունով տղամարդը ստացել է «Playboy-ի արքա» մականունը՝ իր հարսանիքների քանակի պատճառով։ Ինքը՝ 61-ամյա ֆերմերը, ասել է, որ պարզապես փորձում է սեփական երջանկությունը կառուցել և չի մտածել փորձերի քանակի մասին։
03-11-2022 09:18
Գարեջուրը համարվում է ուղեղի համար ամենավտանգավոր ալկոհոլային ըմպելիքը, քանի որ այն 73 տոկոսով մեծացնում է հեմոռագիկ կաթվածի վտանգը, հայտնել են Կանադայի հանրային առողջության հետազոտական ինստիտուտի գիտնականները՝ առողջության վրա ալկոհոլի ազդեցության վերաբերյալ իրենց ուսումնասիրության մեջ:
03-11-2022 09:13
Բրիտանուհի Լորա Յանգը ամուսնուն՝ Ջեյմսին, ժամը 46 դոլարով վարձով է տալիս այլ կանանց: Կնոջ խոսքով՝ ամուսինն իսկական վարպետ է՝ ձեռքի աշխատանքի, շինարարության եւ կենցաղային այլ հարցերում։ Այս առաջարկի պահանջարկը, պարզվել է, այնքան մեծ է, որ բրիտանացին ամեն օր ութ ժամ աշխատում է։
03-11-2022 05:31
Ռուսաստանցիները 2022 թվականի լավագույն կատարողներ են համարում երգիչ Օլեգ Գազմանովին (14%) և երգչուհի Պոլինա Գագարինային (14%), հայտնում է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը։ Լավագույնների թվում են նաև ՇԱՄԱՆԸ (Յարոսլավ Դրոնով)՝ 13%, Նիկոլայ Բասկովը՝ 9%, Ֆիլիպ Կիրկորովը՝ 8%։
03-11-2022 02:23
YouTube-ի հեղինակային շոուի հաղորդավար, բլոգեր և մոդել Սվետլանա Բոնդարչուկը դարձել է Zarina-ի նոր գովազդային արշավի հերոսուհին, որը համընկել է ապրանքանիշի սահմանափակ հավաքածուի թողարկման հետ։
02-11-2022 11:28
Ուոլթոնների ընտանիքը, որին պատկանում է Walmart խոշորագույն և մանրածախ առևտրի ցանցը, չորրորդ տարին անընդմեջ գլխավորել է Bloomberg-ի աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը։ Ընտանիքի կարողությունը գնահատվում է 224,5 մլրդ դոլար։ Վարկանիշում ներառված են նաև Մարսի ընտանիքը, հրուշակեղենի և երկար պիտանելիության արտադրանք արտադրող Mars-ի սեփականատերերը՝ $160 մլրդ, Կախ ընտանիքը, ամերիկյան նավթաքիմիական Koch Industrues կորպորացիայի սեփականատերերը՝  $124,4 մլրդ, Սաուդյան Արաբիայի Ալ Սաուդ թագավորական ընտանիքը՝ $105 մլրդ։
02-11-2022 11:11
Ականջներում աղմուկը ոչ միայն վատացնում է մեր կյանքի որակը և նյարդայնացնում, այլև ստիպում է մտածել գլխուղեղի անոթների վիճակի մասին։ Բժիշկները խորհուրդ են տալիս գլխի հիմնական զարկերակների ուլտրաձայնային հետազոտություն անել և ստուգել արյան հոսքի արագությունը։ Քիթ-կոկորդ-ականջ օրգանների պաթոլոգիան բացառելու համար պետք է դիմել օտորինոլարինգոլոգի:
02-11-2022 11:06
Բրիտանացի փոփ երգչուհի Ադելը համերգի տոմսերի գնի ռեկորդ է սահմանել։ Լաս Վեգասում նրա ելույթի տոմսերի արժեքը հասել է 40 հազար ֆունտի: Հետևի շարքերի տոմսերն արժեն մոտ 579 ֆունտ: Նշվում է, որ Ադելի շոուների գները ստվերում են այնպիսի աստղերի համերգների տոմսերի գները, ինչպիսիք են Էլթոն Ջոնը և Ջենիֆեր Լոպեսը։
02-11-2022 11:00
Մարդուն ծանոթ միջավայրի պայմանների փոփոխությունը եւ «հարմարավետության գոտուց դուրս» լինելն ազդում նրա վարքի, ճանաչողական գործառույթների եւ ֆունկցիոնալ վիճակի վրա․ փոփոխված պայմաններում  բարձրանում է մտածողության ճկունությունն ու ինքնատիպությունը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 449 անգամ
20.10.2026
Դիտվել է 417 անգամ
22.10.2026
Դիտվել է 315 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster