Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-08-2022 10:30
Օքսֆորդի համալսարանից (Մեծ Բրիտանիա) ֆիզիկոս Դեւիդ Գրայմսն ապացուցել է, որ դավադրության տեսությունները կենսունակ չեն: Գիտնականը առաջ է քաշել մի հավասարում, որն ապացուցում է, որ ճշմարտության ցանկացած լայնածավալ պարտակում դատապարտված է բացահայտման մի քանի տարիների ընթացքում:
31-08-2022 05:51
Մադոննան ևս մեկ անգամ ապացուցում է` իզուր չէ, որ իրեն փոփ երաժշտության խորհրդանիշ են համարում։ Հեղինակավոր Billboard ամսագիրը գրում է, որ երգչուհին դարձել է առաջին կինը, ում ալբոմները 1983 թվականին իր դեբյուտային ալբոմի թողարկումից հետո, տասը տարին մեկ հայտնվել է լավագույն տասնյակում՝ ըստ Billboard 200-ի:
30-08-2022 08:18
Խնձորի մեջ պարունակվող վիտամին C-ն պահպանում է մազերի, մաշկի և եղունգների գեղեցկությունը, իսկ կվերցետինը երկարացնում է երիտասարդությունը: Անգլեական հայտնի ասացվածքն ասում է՝ օրական մեկ խնձորը հեռու է պահում բժշկից: Սակայն առողջ մարդու օրական նորման երկու-երեք խնձորն է, նշում են բժիշկները։ Վերջիններս այն մրգերի կանոնավոր օգտագործումը, որոնք հարուստ են B, C, E վիտամիններով, կալիումով, կալցիումով, մագնեզիումով, յոդով և մանգանով, առողջ մնալու հիանալի միջոց են անվանել:
30-08-2022 07:54
Ըստ մասնագետների՝ սթրեսը կուտակվելու հատկություն ունի, ինչի պատճառով էլ աշխատանքից հետո սթրեսի ենթարկված մարդը կարող է տուն գալ եւ հանգստանալ՝ մեծ քանակությամբ անպիտան սնունդ ուտելով։ Սննդի օգնությամբ սթրեսը թուլացնելու կախվածություն է ձեւավորվում։ Խնդիրները չեն լուծվում, այլ մնում են ենթագիտակցական մակարդակում, ինչի հետեւանքով կոնֆլիկտի հետ կապված անհանգստությունը բթացվում է սննդով։
30-08-2022 07:50
Մեծ Բրիտանիայից մի տղամարդ իր սոցցանցում հայտնել է, որ 16 անուն ունի: Դա նրա մոր մտահղացումն էր, ով իր որդուն կոչել էր 1989 թ. «Արսենալի» ամբողջ թիմի պատվին: Երիտասարդի ամբողջական անունը հնչում է բոլոր խաղացողների անունների ցանկի պես՝ Քեւին Ջորջ Գրեհեմ Ջոն Լի Նայջել Մայքլ Ստեֆան Թոնի Դեյվիդ Փոլ Ալան Բրեյն Մարտին Փերի Սմիթեր։
30-08-2022 05:26
Խաղողը բավականին բարձր կալորիականությամբ միրգ է։ Այն պարունակում է մոտավորապես 50 կիլոկալորիա 100 գրամում: Մասնագետների խոսքով՝ նույնիսկ առողջ մարդուն խորհուրդ է տրվում օրական 400 գրամից ավելի խաղող չուտել։
30-08-2022 03:31
Օգոստոսի 27-ին Շառլվալի (Ֆրանսիա) Բուշ-դյու Ռոն շրջանում կայացել է դիզայներ Սայմոն Պորտ Ժակեմուսի և նրա սիրելի Մարկո Մաեստրիի հարսանիքը։ Զույգը պաշտոնապես ամուսնացել է դեռ անցյալ տարվա հունիսին, սակայն նրանք այս առիթով տոնակատարություն են կազմակերպել միայն հիմա։ Միջոցառմանը ներկա են եղել հայտնի հյուրեր՝ մոդել Թինա Կունակին, երգչուհի Դուա Լիպան, դիզայներ Ամինա Մուադդին՝ ֆրանսիացի կատակերգու Ֆարի Լոպեսի ուղեկցությամբ և ուրիշներ։
29-08-2022 10:22
Ծովային հանգստից, բնության մեջ ճամփորդությունից հետո մաշկը ջրազրկվում է, ծերանում ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ։ Մասնագետները նշում են այն մթերքները, որոնք բարելավում են մաշկի վիճակը․ կոլագենի սինթեզի համար օրգանիզմին անհրաժեշտ են կենդանական ծագման սննդամթերքի սպիտակուցներ, C եւ D վիտամիններ, ինչպես նաեւ մագնեզիում, կալցիում, երկաթ, ցինկ եւ պղինձ։
29-08-2022 10:12
Մասնագետները նշել են այն գործոնները, որոնք զգալիորեն բարձրացնում են քրոնիկական հիվանդությունների առաջացման վտանգը․ ծխելը, ավելորդ քաշը, ալկոհոլի չարաշահումը։
29-08-2022 07:59
Գիտնականների միջազգային թիմը պարզվել է, որ տանը նախաճաշող երեխաները և երիտասարդները ավելի քիչ առողջական խնդիրներ են ունենում:
29-08-2022 05:13
Ալլա Պուգաչովան, արտերկրում երկար մնալուց հետո, վերադարձել է Ռուսաստան՝ իր խոսքերով՝ «կարգավորելու  համար»։
29-08-2022 03:06
Բոլորը չէ, որ կարողանում են պահպանել իրենց երիտասարդությունը: Աստղագուշակները գիտեն Կենդանակերոի 3 հավերժ երիտասարդ կանանց. Խոյեր, Առյուծներ, Աղեղնավորներ։
26-08-2022 08:28
Սթրեսն ազդում մարդու շնչառության վրա։ Ըստ մասնագետերի՝ բերանի տհաճ հոտի պատճառներից մեկը միկրոֆլորայի անհավասարակշռությունն է, որը սերտորեն կապված է մեր տրամադրության եւ հոգեկան առողջության հետ։ 
26-08-2022 08:25
Հարավային Կորեայի քիմիկոսները շաքարավազից եւ թրթուրներից ստացված սպիտակուցներից մսի անալոգ են ստեղծել: Մսի նոր փոխարինողի համն ու հոտը գրեթե չի տարբերվում բնական արտադրանքից. շաքարով մշակված եւ տապակած թրթուրները ուժեղացրել են մսի համը:
25-08-2022 07:24
Նորությունների դիտումից կախվածությունն առաջ է բերում խնդիրներ՝ կապված հոգեկան եւ ֆիզիկական առողջության հետ, պարզել են Տեխասի տեխնիկական համալսարանի գիտնականները։
25-08-2022 07:21
Քնի պակասը խանգարում է սոցիալականությանը եւ խանգարում է լավ հարաբերություններ պահպանել մարդկանց հետ։
25-08-2022 06:33
Մայոնեզը մեծացնում է աղցանների և ուտեստների կալորիականությունը, ուստի ավելի լավ է հրաժարվել դրանից: Սննդաբանները առաջարկում են աղցանները համեմել տնական մածունի սոուսով։
25-08-2022 05:42
Ղազախստանի դերասանուհի Անել Բերմագանբետովան Թաիլանդ մեկնելուց հետո հայտնվել է ստրկության մեջ։ Այս մասին նա պատմել է սոցիալական ցանցերում, իսկ ավելի ուշ Super Edition-ի լրագրողները կարողացել են կապ հաստատել նրա հետ։ Աղջիկը աշխատանք էր փնտրում, նրան առաջարկել են լավ եկամուտ ունեցող տեղ մի ընկերությունում, բայց խոստացվածին հակառակ պատկերն է եղել։
25-08-2022 05:27
Կենդանակերպի ամենագեղեցիկ 5 կանայք. 1. Խոյ, 2. Կարիճ, 3. Առյուծ, 4. Կույս, 5. Կշեռք:
24-08-2022 08:23
Նկատվել է, որ փրփրուն գինին նվազեցնում է արյան ճնշումը, ուստի հիպերտոնիկ հիվանդներին խորհուրդ է տրվում պարբերաբար շամպայն խմել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-07-2026 13:04
Ռուս ռուֆերներ Անգելինա Նիկոլաուն և Իվան Բիրկուսը անմիջապես դարձան սոցիալական ցանցերի և լրատվական աստղեր։ Նրանք վերջերս բարձրացան Էմփայր Սթեյթ Բիլդինգ, որտեղ կախել էին սիրո ուղերձով պաստառ։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել այս նախաձեռնությունը. Մանհեթենի շրջանային դատախազի գրասենյակի տվյալներով՝ էքստրեմալ սպորտաձևերի սիրահարներին այժմ սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
08-07-2026 12:58
Կոմո լճի ափին գտնվող Վարեննա ձկնորսական գյուղը մինչև 200 եվրոյի չափով տուգանքներ է սահմանել փողոցներում մերկ իրանով կամ լողազգեստով հայտնվելու համար, գրում է The Guardian-ը։ Սա դարձել է իտալական զբոսաշրջային ուղղության հերթական փորձը՝ սահմանափակելու այցելուների այն վարքագիծը, որը տեղացի բնակիչները անհարգալից են համարում։
08-07-2026 08:16
Ռիհաննան, որը մեկ տարուց էլ քիչ ժամանակ առաջ երրորդ անգամ մայր դարձավ, լուրեր է հրահրել, որ ևս մեկ երեխա է սպասում։ 38-ամյա երգչուհին հանրությանը հայտնվել է իր ընկերոջ՝ ռեփեր A$AP Rocky-ի հետ։ Զույգին նկատել են Նյու Յորքի Four Seasons հյուրանոցի մոտ, նախքան կարմիր Ferrari-ն նստելը։ Սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը գրավել է աստղի հանդերձանքը. Ռիհաննան հագել էր կապույտ և սպիտակ շերտերով ուղղահայաց մաքսի զգեստ, որը լիովին թաքցնում էր նրա կազմվածքը։
08-07-2026 03:08
Ընդամենը մի քանի օր առաջ Եկատերինա Շկուրոյին շնորհավորում էին «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուում տարած իր համոզիչ հաղթանակի կապակցությամբ, իսկ այսօր նրան մաղթում են երջանիկ ընտանեկան կյանք։ «Ես ԱՅՈ՛ ասացի։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ բան է փոխվել իմ կյանքում, բայց ամենակարևորը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես ամենաքիչն էի սպասում... Իմ ամենամեծ երազանքը, որպես աղջկա, այն էր, որ մի տղամարդ ծնկի իջներ իմ առջև և ամուսնության առաջարկ աներ։ Եվ դա տեղի ունեցավ։ Ես հիմա աներևակայելի երջանիկ եմ», - գրել է Եկատերինան իր անձնական բլոգում։
07-07-2026 12:01
Շակիրան, կարծես, վերականգնել է սիրո հանդեպ իր հավատը Ժերար Պիկեի հետ ցավալի բաժանումից հետո: Վերջերս պապարացիները երգչուհուն բռնացրել են մեքսիկացի դերասան Մանուել Ռուլֆոյի ընկերակցությամբ, և կարծես, սա ավելին է, քան պարզապես պատահական հանդիպում: Աստղը առայժմ լռում է, բայց փաստը մնում է փաստ. նա շողում է, և արդեն համացանցում շատ են ենթադրությունները հնարավոր սիրավեպի մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.07.2026
Դիտվել է 643 անգամ
02.07.2026
Դիտվել է 416 անգամ
03.07.2026
Դիտվել է 354 անգամ
07.07.2026
Դիտվել է 232 անգամ
08.07.2026
Դիտվել է 135 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster