Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-11-2022 11:18
Ջենիֆեր Լոպեսը հայտարարել է իր նոր ալբոմի առաջիկա թողարկման մասին, որը առաջինն է վերջին ինը տարիների ընթացքում։ Սկավառակը կոչվում էր This Is Me… Now, աստղի մեկ այլ ալբոմի՝ This Is Me… Then-ի, անալոգիայով՝ թողարկված 20 տարի առաջ:
28-11-2022 10:46
Դոդի ալ Ֆայեդի հայրը՝  Մուհամմադ ալ Ֆայեդին, ասել է, որ արքայադուստր Դիանային սպանել են, քանի որ երեխայի էր սպասում իր որդուց: Նրա խոսքով՝ ԱՄՆ հետախուզության գործակալները արբանյակի միջոցով գաղտնալսել են Դիանայի եւ Դոդիի խոսակցությունն իրենց մեքենայում, որից պարզ է դարձել, որ զույգը երեխայի է սպասում։
28-11-2022 10:39
Հնդկական Tata Group-ը, որը հունվարին ձեռք է բերել Air Indi ավիաընկերությունը, բորդուղեկցորդուհիներից պահանջել է ձերբազատվել սպիտակած վարսերից թե՛ աշխատանքի ընթացքում, թե՛ դրանից դուրս: Բորդուղեկցորդուհիները սպիտակած կլինեն վարսերը պարբերաբար ներկել բնական գույներով. նորաձեւ համարվող գույներն ու հինան չեն թույլատրվում: Բացի այդ հրամայվել է երեսը մաքրել ավելորդ մազածածկույթից:

28-11-2022 08:55
Մարդը կարող է քնած ժամանակ մահանալ թրոմբոէմբոլիայի, քնի ապնոէի և այլ հիվանդությունների պատճառով։ Ըստ բժշկների՝ մարդը կարող է մահանալ քնի մեջ՝ սրտի ռիթմի խանգարման կամ թոքային զարկերակի էմբոլիայի պատճառով։ Քնի ժամանակ մահվան պատճառներից կարող են լինել գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը, ինչպես նաև՝ ալկոհոլով կամ հոգեմետ խթանիչներով թունավորումը և քնաբերների չափից մեծ դեղաչափը:
28-11-2022 07:01
Կենդանակերպի ամենախնամված կանայք. Ցուլեր, Առյուծներ, Կույսեր։ 
26-11-2022 14:16
Կենդանակերպի 3 նշաններ, որոնց 2022թ. դեկտեմբերին ֆենոմենալ փոփոխություններ են սպասվում անձնական կյանքում. Կույս, Երկվորյակներ, Խեցգետին: 
26-11-2022 10:24
Լոնդոնյան աճուրդում 72,5 հազար դոլար արժողությամբ վաճառքի է դրվել դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի զգեստը, որով նա ստացել է իր առաջին «Օսկարը» 1961 թվականին։ Զգեստը մշակվել է Մարկ Բոանի կողմից Christian Dior նորաձեւության տան համար։
25-11-2022 11:41
Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի շոուի դեկտեմբերի 11-ի հատուկ հյուրն է Ռոզա Լինը: Միջանկյալ ակտերից մեկում «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակը կկատարի համաշխարհային հիթ դարձած «SNAP»-ը: Այն ճանաչվել է «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ ամենաշատ լսված 5 երգերից մեկը «Spotify›»-ում՝ սահմանելով մի շարք համաշխարհային ռեկորդներ: Երգը ստացել է պլատինե կարգավիճակ եվրոպական մի քանի երկրներում:
25-11-2022 11:38
Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կինոնկարն ընդգրկվել է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի «Աշխարհի կանայք» ծրագրում:
25-11-2022 11:10
Պորտսմուտի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ ափսեի գույնն ազդում է դրանում գտնվող կերակրի համի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կարմիր եւ կապույտ ափսեներում սնունդն ավելի աղի է թվում սպիտակ ափսեների սննդից, կարմիր ափսեները նաև կերակուրը հրապուրիչ չեն դարձրել։
25-11-2022 02:21
«Стрелки» խմբի նախկին մենակատար Յուլիա Բերետտան ամուսնացել է գործարար Դենիս Պրեսնուխինի հետ։ Երգչուհու համար սա երկրորդ ամուսնությունն է. նա նախկինում ամուսնացած է եղել գործարար Վլադիմիր Գլեբովի հետ։
25-11-2022 01:57
Իտալական Måneskin ռոք խմբի մենակատար Դեյվիդ Դամիանոին նկատել են Սինդի Քրոուֆորդի դստեր՝ Կայա Գերբերի հետ ժամադրությանը: Այս մասին սոցցանցերում հայտնում է Deuxmoi հրատարակությունը։ Օգտատերերից մեկը պնդում է, որ զույգին է միասին տեսել։ Հրատարակության ինսայդերի տվյալներով՝ արտիստները սիրային հարաբերությունների մեջ են։
23-11-2022 08:14
Անկուսակցական թեկնածու, փաստաբան Նատաշա Պիրց-Մուսարը հաղթել է Սլովենիայի նախագահական ընտրություններում ձայների 100 տոկոս հաշվարկից հետո։
23-11-2022 08:03
Նատալի Ռենեն մերկ պառկած է եղել սոլյարիում, երբ հասկացել է, որ չի կարող դուրս գալ։ «Դա կլինի իմ դագաղը։ Լույսը վառվեց, եւ ես մտածեցի, որ ողջ-ողջ այրվելու եմ։ Դա սարսափելի էր։ Ես խուճապի մեջ էի»,-ասել է նա։
22-11-2022 11:28
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը 2022 թվականի ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ (American Music Awards 2022) «Տարվա արտիստ» է ճանաչվել: Հաղթանակին հավակնում էին նաև Ադելը, Bad Bunny-ն, Բեյոնսեն, ռեփեր Դրեյքը, Հարի Սթայլսը և The Weeknd-ը:
22-11-2022 11:22
Խորվաթիայի Ռիեկի համալսարանի հոգեբանները պարզել են, որ փսիխոպատիայի հակում ունեցող կանայք եւ անբարեխիղճ տղամարդիկ ավելի հաճախ են խլում ուրիշների զուգընկերներին։
22-11-2022 10:34
Կարելի է ասել, որ D վիտամինը հորմոնանման նյութ է։  D վիտամինի մոտ 20%-ը մենք ստանում ենք սննդի միջոցով, մնացած 80%-ը սինթեզվում է մեր մաշկի մեջ՝ արևի լույսի ազդեցության տակ։ Այս կենսաբանական ակտիվ նյութի պակասը փոխհատուցելու համար անհրաժեշտ է օրական մոտ 30 րոպե անցկացնել արևի լույսի ներքո։
21-11-2022 21:15
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ սոխ եք ուտում. իջեցնում է շաքարի մակարդակն արյան մեջ, բարելավում է մարսողությունը, ամրապնդում է ոսկորները, կանխում է բորբոքումն ու այլ ալերգիկ ռեակցիաները, լավացնում է քունը:
21-11-2022 21:07
Իրանում ձերբակալելն են երկու հայտնի դերասանուհիների, որոնք համերաշխություն էին հայտնել բողոքի շարժմանը եւ հրապարակայնորեն հանել էին հիջաբները։ Խենգամե Գազիանին եւ Կատայուն Ռիահին կալանավորվել են այն բանից հետո, երբ կանանց կանչել են դատախազություն՝ սոցիալան ցանցերում նրանց «սադրիչ» հաղորդագրությունները հետաքննելու համար։
19-11-2022 10:02
90-ականների սիրված երգչուհի 53-ամյա Տատյանա Բուլանովան ամուսնանում է 34-ամյա գործարար Վալերի Ռուդնևի հետ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 447 անգամ
20.10.2026
Դիտվել է 416 անգամ
22.10.2026
Դիտվել է 311 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster